o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրեցի տատիկի դիակի հետ շփոթած դիակն ո՞ւր է. Նունե Ներսիսյան

03.07.2020 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գյումրեցի տատիկի դիակի հետ շփոթած դիակն ո՞ւր է. Նունե Ներսիսյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆբ-յան իր էջում տեղեկացրել է, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին: Իսկ ահա այսօր էլ պատգամավորը գրում է հետևյալը.

Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

Քաղաքացուն հուղարկավորել են, ինքնահողի օրը վերջինս զանգել է հարազատներին ու ասել  «էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Հայաստանում առողջապահական համակարգն այնքան էլ վստահելի ձեռքերում չէ, իսկ ստեղծված անփույթ իրավիճակը կարող է ունենալ առավել վատ հետևանքներ:

Այս մասին զրուցեցինք «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանի հետ:

«Միանշանակ հայ ժողովուրդն ապահով ձեռքերում չէ: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի ցինիզմին, ապա այն իրեն շատ բնորոշ է և զարմանալի չէ բնավ, քանի որ բազմիցս համոզվել եմ, որ ցինիզմը բնորոշ է միայն Արսեն Թորոսյանին:Մի մարդ, որ լինելով ազգադավ,աթեիստ,ապիկար և տմարդի չի կարող ժողովրդի համար լավ բան անել»:

Նունե Ներսիսյանի խոսքով`  առողջապահությունն ազգային անվտանգություն է:

«Մենք տեսնում ենք սակայն, որ մեր անվտանգությունը բացարձակ չկա ապահովող»:

«Ինչ վերաբերում է դիակներին, խնդիրը նրանում է, որ վերջիններս դիակներին վերաբերվում են որպես բժշկական թափոնի: Եթե դիակը չի մշակվում, անուն ազգանուն չի գրվում և այլն ապա ինչ-որ բան ասել չենք կարող: Մենք պարզապես առողջապահության նախարար չունենք: Դիակները տանում լցնում են իրար գլխի, ոչ մշակվում է, ոչ մի բան չի արվում, զարմանալի չէ, որ այս վիճակում ենք: Շատ մեծ հարց է, թե այն դիակին,որին շփոթել են գյումրեցի տատիկի դիակի հետ ուր է: Նոր Հաճնի դիակն ո՞ւմ են տվել: Ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը: Եթե ես լինեի այդ մարդկանց հարազատների փոխարեն կպահանջեի արտաշիրիմում և կստուգեի արդյո՞ք օրգանները տեղում են, թե ոչ»: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА