o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԱՆ-ՕՅԼ»-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ

03.07.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՌԱՆ-ՕՅԼ»-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ

Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: Վերջինս` Մանվել Ավետիսյանն աշխատել է «ՌԱՆ- ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է գործարար Ռոբերտ Գալուստյանին: Ըստ տարածված լուրերի, որը չի հերքել նաեւ գործարարը, ինքնասպան եղած տղամարդը մեծ գումար է պարտք եղել վերը նշված ընկերությանը, բայց դեպքից մեկ օր առաջ վերադարձրել է:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ 3 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ

Մամուլում շրջանառվում են լուրեր, որ գործարարին մոտ կանգնած մարդիկ նրան նսեմացրել են, եւ արդյունքում տղամարդը ինքնասպան է եղել: Այդպե՞ս է, թե՝ ոչ, առհասարակ՝ ինպե՞ս է կատարվածը մեկնաբանում «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերության սեփականատեր, գործարար ՌՈԲԵՐՏ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ, փորձեցինք պարզել նրանից, ով նախ նկատեց.

- Այո, Մանվելը մեր ընկերության աշխատակիցն էր, ով ամսական 0.7-1 միլիոն դրամ փող էր աշխատում. մենեջեր էր: Ունեցել է մեկ միլիոն դրամ պարտք, դրա համար ինչո՞ւ պետք է նման բան աներ: Այն դեպքում, երբ պարտքը վերադարձրել է եւ շնորհակալություն հայտնել: Շաբաթը երկու անգամ բերել է, գումարները փակել, գնացել: Ուղղակի այս անգամ կնոջ հետ է եկել, որովհետեւ փողը կնոջ մոտ է եղել, կնոջ պայուսակից են հանել, տվել: Եթե ինքն անելանելի վիճակում լիներ կամ չգիտեմ ինչ, կհասկանայինք: Բայց մարդը բերել, գումարը տվել է, խնդիր ընդհանրապես չի եղել: Ինչի՞ պետք նման բան աներ:

Կոկորդիլոսագետին ասեք՝որ ապրիլյան քառօրյայի մասնակից Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքի գազն անջատել են.մի պարգեւավճար էլ՝Աբրահամյանների համար դուրս գրիր.պարո ՛ն մարզային իշխանիկ

- Ասում են, որ Ձեզ մոտ նրան նվաստացրել են կնոջ ներկայությամբ:

- Ինչո՞վ են փորձել նվաստացնել, եթե պարտքը բերել է, ոչ մի խնդիր չի եղել: Պարտք ու պահանջ չի ունեցել, որպես ի՞նչ նվաստացնեին: Կարող է, ինքը ավելի շատ նվաստացած է զգացել, որ կնոջ մոտ է եղել գումարը, որ կինն է տվել իր գումարը:

Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է իր վերջին կարդացած գրքերի ցանկը

- Այսինքն` կի՞նն էր հավաքել գումար, որպեսզի վերադարձնի ամուսնու պարտքը:

- Ինձ թվում է՝ իր գումարն է եղել, բայց կնոջ ձեռքին է եղել:

- Իսկ մինչ այդ երբեւէ եղե՞լ է, որ էլի կնոջ հետ գա` գումարները վերադարձնելու:

- Չէ, չի եղել, ոչ մի անգամ: Ինքը լավ աշխատող է եղել, պարտաճանաչ աշխատող է եղել: Դեպքը մեզ հետ կապ չունի, ես տենց եմ հասկանում, որ ինքը խնդիրներ է ունեցել՝ ե՛ւ առողջական, ե՛ւ ֆինանսական:

Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյանի էջում նոր լուսանկար է հրապարակվել

- Որտեղի՞ց Ձեզ նման տեղեկատվություն:

- Աշխատողի հետ ինքը խոսել է, աշխատողն էլ պայմանավորվել է բժշկի հետ, որ իրար հետ գնան:

- Ի՞նչ մասնագետի մոտ:

- Հոգեբանի հետ են պայմանավորվել, ժամ են որոշել, որ իրար հետ գնան:

- Դա ե՞րբ է եղել:

- Դեպքից առաջ: Ինքը մինչեւ էդ էլ վերջերս հոգեբանական խնդիրներ ունեցել է, նման տպավորություն էր: Մենք նսեմացնելու խնդիր որեւէ մեկի հետ կապված չունենք:

ԷԼԻ ՕՐԵՆՔԸ «ԾՌՎԵՑ» Ի ՎՆԱՍ ՄԵԶ. ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ

- Հանդիպումը ո՞ւմ հետ է կայացել:

- Աշխատակիցների, ես ներկա չեմ եղել: Ասում են՝ կինը շատ է խոսել, նեղել ամուսնուն այդ հարցի հետ կապված:

- Որ այդքան պա՞րտք ունի:

- Դե, այդպես է դուրս գալիս: Ես չեմ ուզում ոչ կնոջ համար վատ բան ասեմ, ոչ էլ:

- Պարոն Գալուստյան, ասում են, որ շուրջ 400 հազարի չափով իր պարտքից զեղչ եք արել, այդպե՞ս է:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ Է

- Հա, մոտավորապես  400 հազարի չափով իրեն զեղչել են ապրանքները:

- Այդքան մեծ գումար զեղչել եք, որպես պարտաճանաչ աշխատակի՞ց, թե՞...

- Որպես մարդ, ինքը խնդրել է, որ ես մարդ ընդառաջեմ, ու ընդառաջել ենք: Ինքը երկար տարիներ աշխատել է, ու նման խնդիր երբեք չի եղել: Քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել: Մեր հետ առհասարակ դա կապ չունի, այդքանը կարող եմ վստահ ասել:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ» ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից պարզել, արդյոք ընկերության սեփականատերը, կամ աշխատակիցները հարցաքննվե՞լ են դեպքի առնչությամբ: ՔԿ լրատվականից մեզ տեղեկացրին, որ հենց այսօր (նյութը հրապարակման էր պատրաստվում երեկ) հարուցվել է քրգործ:

- Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՆՑ ԽՈՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՇՏԱՊԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ. ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Հ.Գ.- «Իրավունքը» հետեւողական է լինելու դեպքի առնչությամբ մանրամասներ ներկայացնել նաեւ առաջիկայում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА