o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԴԱՐՁՐԻՆ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌՈՒՄԲ»

03.07.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԴԱՐՁՐԻՆ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌՈՒՄԲ»

Փորձելով հերթական անգամ մեր իշխանությունների լիակատար կորոնավիրուսային անճարակության կամ միգուցե մասշտաբային հանցագործության փաստը ժողովրդի վրա գցել, Նիկոլն այս անգամ էլ սկսեց աղմկել, թե այս ինչ է կատարվում, հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել: Մեկ-երկու կաթիլ արցունք էլ որ աչքերին երեւար, երեւի «հավատայինք», որ մեղավորը «չարագործ» վարորդներն են:

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԱՋԻՆԸ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ

Չէիհարկե, ոչ ադեկվատ եւ 100 դրամի համար ամեն ինչի պատրաստ «մարշրուտնու շոֆերների» պակաս չունենք: Այլ հարց է, թե տրանսպորտում հակահամաճարակային կանոն այդ ե՞րբ էր եղել, որ հիմա մի բան էլ նվազեր: Որեւէ տրանսպորտային միջոց այս ամիսներին գոնե մեկ անգամ ախտահարվե՞լ է. միգուցե ձեւական մեկ-երկու նման դեպք գտնենք: Իսկ Նիկոլի մայրաքաղաքային դրածոն՝ կլոուն քաղաքապետը քանի՞ ուղեւորափոխադրողի գործունեություն է այս ամիսներին անձամբ գնացել-ստուգել...

Ժիրինովսկին կոչ է արել պարգեւատրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծողներին

Եվ ահա այս ամենի հետ մեկտեղ, մեկ հետաքրքիր լուր էլ է սկսել տարածվել: Ասում են, թե քաղաքապետը վիրուսի տարածման հենց առաջին փուլից վերեւներին ակնարկ-սպառնալիք է հղել. «Իմ վրա հույս չդնեք, հակառակ դեպքում կհեռանամ»: Այս նեղ պահին ավելորդ ցնցումային օջախ չունենալու համար համաձայնեցին: Արդյունքում, անտերության մատնվեց մայրաքաղաքի մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի ամեն մի պրակտիկ գործունեություն, քանի որ, եթե դրա թիվ 1 պատասխանատուն «թռնում» է, ինչո՞ւ պետք է ուրիշները պատասխանատվությունն իրենց վրա վերցնեին: Առավել եւս, որ անելու առանձնապես բան էլ չկար. ռեալ պայքարը, այդ թվում՝ քաղաքն օրական ռեժիմով ախտահարելը, հենց որն էլ պետք է լիներ քաղաքապետարանի հիմնական գործառույթը, զգալի ծախսեր էր պահանջում, եւ այն հատկացնելը վերեւներում ընկալվում էր` որպես սեփական գրպանները դատարկելու պես մի բան...

«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Վերադառնանք տրանսպորտին: Այն դարձավ վարակի տարածման հիմնական օջախներից մեկը, որը նման իրավիճակում անխուսափելի էր: Ավելի ճիշտ, ըստ համակարգի մեր աղբյուրի, սկզբնական փուլում վերագործարկումից հետո քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ապա նաեւ փոխքաղաքապետների մակարդակով փորձեցին խոսել տրանսպորտի ախտահարման մասին, իսկ մասնավոր ընկերություններն արձագանքեցին. «Մեծ ուրախությամբ, բայց ձեր ֆինանսավորմամբ»: Այն պարզ պատճառով, որ ֆինանսական միջոցները, որոնք առանց այդ էլ հարկադիր պարապուրդի եւ հավելյալ ուղեւոր չվերցնելու պարտադրանքից էապես կրճատվել էին, այլեւս ընկերություններին որեւէ այլ ծախսի հնարավորություն չէին տալիս. դրանից այն կողմ սնանկացումն է: Քաղաքապետարանի չինովնիկները փորձեցին սպառնալ, ընկերություններն էլ, թե՝ այդ դեպքում պարզապես չենք աշխատի: Չինովնիկները սպառնացին, թե՝ պայմանագիր ունեք, դատի կտանք: Սակայն տրանսպորտնիկները դրան պատրաստ էին. «Սնանկության գործընթաց կսկսենք...»: Չինովնիկությանը մնում էր հետ քաշվել, քանի որ, եթե հայաստանյան ներկայիս սոցիալ-տնտեսական մեծ «կաշային» ավելանար նաեւ տրանսպորտի  չգործելը, հետեւանքներն անկանխատեսելի կդառնային: Իսկ վերեւներին ներկայացրին մոտավորապես հետեւյալը. «Եթե ողջ քաղաքը չի ախտահարվելու, տրանսպորտի վրա ծախսեր անելը, մեկ է, ոչինչ չի տա»: Արդյունքում, ունեցանք չախտահարվող տրանսպորտ, չախտահարվող մայրաքաղաք, որն այս խայտառակ վիճակի հիմնական պատճառներից մեկն է. թե քանի մարդու կարող է վարակել մեկ վիրուսակիր «մարշրուտնին», դժվար չէ պատկերացնել: Համենայնդեպս, վարակված վարորդների, անգամ նրանց կողմից քաղաքացիներից զատ, սեփական ընտանիքի անդամներին վարակելու ¥կան նաեւ մահվան ելքեր¤ օրինակների պակաս չկա: Ու հիմա Նիկոլը հենց այդ առնվազն պաշտոնակլան անգործության մեղքն է փորձում գցել ժողովրդի վրա, եւ նույն ախմախ տարբերակով՝ դիմակ չեն դնում: Ամեն դեպքում, քաղաքապետարանից փորձեցինք նաեւ պաշտոնապես պարզել՝ ինչո՞ւ տրանսպորտը չի ախտահարվում: Պնդում են՝ տրանսպորտն օրական երկու անգամ ախտահարվում է: Իսկ տրանսպորտային ընկերություները հակառակն են ասում: Եվ վերջիններիս ասածն ավելի համոզիչ է. եթե տրանսպորտն օրական երկու անգամ ախտահանվեր, հաստատ քաղաքապետարանը նման կադրերով արդեն բոլորիս զահլան տարած կլիներ: Բայց ամենակարեւորը. երեկ վաղ առավոտյան կանգառներից մեկում մոտ մեկ ժամ դիտարկել ենք անցնող-դարձող «մարշուտնիները»: Ախտահարման հետք անգամ չտեսանք:

Լիբանանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ է գրանցվել

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА