o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԿԱ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

03.07.2020 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՉԿԱ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ խորհրդարանի ընդունած  աղմկահարույց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի ստորագրելու, բայց չի հստակեցրել` դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՝ ոչԻ՞նչ է սա ենթադրում, արդյոք ՍԴ երեք դատավորները շարունակելո՞ւ են պաշտոնավարել, ի՞նչ կարգավիճակ ունի Հրայր Թովմասյանը, ի՞նչ ընթացք կունենան ՍԴ-ի առաջիկա ծրագրերը, որոնց թվում, չմոռանանք, հուլիսի 7-ին նախատեսված Ռոբերտ Քոչարյանի գործով նիստն է: Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

«Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց

- Նախ ուզում եմ արձանագրենք, որ հունիսի 22-ին Սահմանադրության մեջ հակաիրավական ճանապարհով փոփոխություններ իրականացվեցին, որոնք հակաիրավական էին ե՛ւ ընթացակարգային բնույթով, ե՛ւ բովանդակային առումով, որովհետեւ փոփոխության ենթարկվեց Սահմանադրության անցումային դրույթը: Դա բավականին խնդրահարույց է, քանի որ այդ դրույթը համարվում էր իրագործված եւ սպառված: Ընթացակարգային տեսանկյունից խախտվեցին Սահմանադրության պահանջները, մասնավորապես` պետք է առաջին ընթերցումից հետո փոփոխություններն ուղարկվեին ՍԴ, ինչը չարվեց: Այդ պահից սկած ՀՀ-ում ստեղծվեց իրական սահմանադրական ճգնաժամ: Որովհետեւ, ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Նախ, բացի այն, որ հակաիրավական եղանակով Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դա նաեւ արվեց շատ փնթի եւ անփույթ կերպով: Միայն մի քանի օր անց, երբ մասնագիտական համայնքի կողմից բարձրաձայնվեց իրենց անփութությունը, կրկին արտահերթ նիստ հրավիրեցին` այս հարցերին լուծում տալու եղանակով:

Ինչ եղավ ԲՀԿ-ի դիմումը Սահմանադրական դատարանին

Այս պահին դատավորները շարունակո՞ւմ են պաշտոնավարել:

Այդ հարցը դեռ օդում է մնում:

Բայց նախագահը չստորագրեց: Ուրեմն` ի՞նչ է ենթադրում այդ չստորագրելու գործընթացը:

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում կամ ստորագրում է, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե հանրապետության նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում նշված երկու գործողություններից որեւէ մեկը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ ժամկետը լրանալուց հետո 5-օրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Նշվածից բխում է, որ Ազգային ժողովի նախագահը դեռեւս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծը, անկախ հանրապետության նախագահի կողմից տարածված հաղորդագրության, եւ պարտավոր է սպասել մինչեւ հուլիսի 22-ը: Սա իր հերթին նշանակում է, որ հունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսեւորում է ստանում եւ դեռեւս հանգուցալուծումից հեռու շատ խնդիրների առջեւ է կանգնեցնելու մեր պետությանը:

ԻՆՉՈ՞Ւ Է ՍՐՏՆԵՂԵԼ ՍԴ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ

Տիկին Մելոյան, ստեղված իրավիճակում ՍԴ-ն իրավունք ո՞ւնի քննելու նախապես պլանավորված հուլիսի 7-ի նիստը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ՍԴ դատավորներից քանի հոգին է արձակուրդի մեջ, արդյոք կլինի՞ քվորում: Գիտեք, օրենքի կազուսներից մեկն էլ հենց դա. անգամ նախագահի չստորագրելը որեւէ հարցի լուծում չի տալիս: Դրա համար եմ ասում, որ հուլիսի 7-ի նիստը կախված նրանից, թե ինչպես կմեկնաբանի իշխող ուժը:

Ինչ փուլում է վարակված էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից դատախազություն ներկայացրած հաղորդումը

Մի կողմ դնելով իշխող ուժի մեկնաբանությունները, ի՞նչ է ասում օրենքը այս իրավիճակում:

Տեսեք, ես կարող եմ պնդել, որ, այո՛, իրավունք ունեն: Իշխող ուժը կարող է պնդել, որ ո՛չ, այդ դատավորներն իրավունք չունեն: Այս պահին իրապես մեծ կազուսի առաջ ենք կանգնած` իրավասո՞ւ են դատավորները, թե՝ ոչ: Ամեն դեպքում, չկա այն իրավական ակտը, որով դադարեցված են համարվում ՍԴ դատավորների լիազորությունները: Իմ գնահատմամբ, հաշվի առնելով, որ գործընթացը եղել է հակաիրավական, դատավորները պետք է շարունակեն պաշտոնավարել: Սակայն միեւնույնն է, իրավիճակը ճգնաժամային է, որը գնալով խորանալու եւ լրացուցիչ խնդիրների տեղիք է տալու:

Վարչապետը չունի լիազորություն սոցիալական կայքերում նման թեմաներով հանդես գալու. Գոհար Մելոյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА