o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՍ ԱՐՄԵՆԸ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑ

03.07.2020 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԷՍ ԱՐՄԵՆԸ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑ

Այս երկու տարվա մեջ, ինչ Արմեն Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ, առաջին անգամ նա իր մասին  հիշեցնել տվեց, որ կարող է ոչ միայն պաղպաղակ ուտել եւ պարել, այլ նաեւ ինչ-որ ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվ այսպես` ինչո՞ւ հանկարծ էս Արմենը կատաղեց:

Մենք էլի կարող ենք հետ գլորվել, բայց այսօր շանս ունենք. Նիկոլ Փաշինյան

Նախ հիշեցնենք` ով է Արմեն Սարգսյանը: Իր նշանակման օրերին  արդեն իսկ հնչում էին հեղինակավոր կարծիքներ, որ նա ներկայացնում է մասոնական շրջանակներ, թամփլիերների  ներկայացուցիչն է Հայաստանում, բրիտանական թագավորական ընտանիքի  կողմից նշանակված Հայաստանի «նայողը»: Եվ իրոք Արմեն Սարգսյանը շատ  հանգիստ, ավելին` երբեմն ոգեւորված դիտորդի դերում հրճվում էր Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական նարնջագույն հեղաշրջմամբ` ասելով, թե մենք պետք է հպարտանանք կատարվածով: Եվ դա ընդամենը օրեր անց իր նշանակումից, որով նա պարտական էր Սերժ Սարգսյանին: Իսկ գուցե նա համարում էր, որ նա պարտական է ոչ թե  իրեն պաշտոնապես Հայաստան բերած Սերժ Սարգսյանին, այլ ինչ-ինչ գերհզոր համաշխարհային կառավարմանը մասնակից շրջանակներին: Ի դեպ, Նիկոլը  սկզբնական շրջանում հայհոյում էր Արմեն Սարգսյանին, սակայն, երբ վերջինս նրան ցույց տվեց ինչ-որ մի թուղթ, որի անունը դրել էին  անգլիական  քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ, Նիկոլը սիրեց Արմեն Սարգսյանին: Բոլոր դեպքերում  Սահմանադրության երաշխավորը ոչ միայն  ողջունեց հակասահմանադրական նարջնագույն  հեղաշրջումը, այլ հանգիստ դիտարկում էր հեղաշրջման երկրորդ փուլը, երբ  2018 թվականի հոկտեմբերին  նիկոլական խունտան  գրավեց եւ պատանդ վերցրեց Ազգային ժողովը եւ կյանքի սպառնալիքի ներքո պարտադրեց ԱԺ-ին, որն, ի դեպ, օրինական ընտրված էր եւ միջազգայնորեն ճանաչված, ինքնալուծարվել: Որեւէ կյանքի նշույլ ՀՀ նախագահից չէր  նշմարվում նաեւ դրանից հետո, երբ  նիկոլական խունտան սկսեց ոչնչացնել դատական իշխանությունը: Ու թեեւ մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանը Նիկոլից դժգոհություններ էր հայտնում, հրապարակայնորեն նա երբեք ծպտուն անգամ չէր հանել երկրում Սահմանադրության ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Նա անգամ անտրտունջ  ստորագրեց օրենք, որով ինքն իրեն զրկում էր սահմանադրական լիազորություններից: Ասում են, որ դրա դիմաց Նիկոլը նրան խոստացել էր վերաբացել Ջերմուկի «Լիդիանի» հանքը: Սակայն, խոշոր հաշվովԱրմեն Սարգսյանի երկու տարվա լռությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բավարարում էին այն կառույցներին, որոնց շահերի ներկայացուցիչն է ինքը: Եվ հանկարծ այդ լռությունը ընդհատվեց, եւ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել  դատական իշխանությունը զավթելու վերջին օրենքի նախագիծը: Պետք է ենթադրել, որ անգլոսաքսական քաղաքականության համար Նիկոլի այդ քայլը ինչ-որ վտանգ է ներկայացնում:

1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները. Արմեն Աշոտյան

 

ՈՐՏԵ՞Ղ ՆԻԿՈԼԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՐ ՀԱՄԱՐ ԳԾԱԾ ԱԿՈՍԻՑ

Անգլոամերիկյան քաղաքականության համար Նիկոլը հետաքրքիր էր ընդամենը մեկ տեսանկյունից` նվազեցնել ռուսական ազդեցությունը Հայաստանում եւ դրա փոխարեն ավելացնել անգլոամերիկյանը: Ըստ էության, Նիկոլը դրանով զբաղվում էր երկար տարիներ, դեռ մինչեւ իշխանության զավթումը: Սակայն  իշխանության զավթումից հետո, թեեւ նա շարունակում էր ու շարունակում է այդ քաղաքականությունը  սակայն որոշակիորեն տեմպերը դանդաղեցին, իսկ արդյունքները իրեն իշխանության բերած միջազգային գլոբալիստական ուժերի համար անբավարար էին: Դրա մասին շուրջ մեկ ամիս առաջ խոսեց ինքը Նիկոլը` ասելով, որ արեւմտամետները իրենից հիասթափված են: Եվ իսկապես, Նիկոլի էքսցենտրիկ բնավորությունը, պետական կառավարման  մեջ բացարձակ անկարողությունը  եւ խաբելու պաթոլոգիկ ձգտումը Նիկոլին դարձրին ոչ միայն  ատելի հայ ժողովրդի զգալի մասի համար, այլ անընդունելի միջազգային ասպարեզում: Դեռեւս իր իշխանության  բերելու ժամանակահատվածում իրեն բերող ուժերը որոշում էին կայացրել, որ Նիկոլը նշանակվում է երկու տարով, որից հետո պետք է իշխանությունը փոխանցել ավելի հավասարակշիռ, գործունյա եւ էֆեկտիվ  դրածոյով: Այդ դրածոն լինելու էր Տիգրան Ավինյանը, որը, ըստ գլոբալիստական ուժերիպետք է փոխարիներ Նիկոլին  հունիս ամսվա վերջում: Նիկոլին, բնականաբար, տեղեկացրել էին  իր  ու Ավինյանի  «ռակիրովկայի» մասին: Այդ նպատակով սկսվեց Ավինյանի` որպես պետական գործչի իմիջի բարձրացումըեւ անհրաժեշտ պահին  Նիկոլը  նախ մեկուսացավ Սեւանում, իսկ հետո հայտարարեց իր եւ իր ողջ ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու մասին: Ըստ պլանի` նա պետք է անցներ երկրարատեւ բուժման, իսկ վարչապետի պաշտոնակատար, օրենքով սահմանված կարգով, պետք է նշանակեր Ավինյանը: Հետագայում Նիկոլը պետք է տար հրաժարական` առողջական պատճառներով: Բայց վերջին պահին Նիկոլի «բզիկը» միացավ, եւ նա որոշեց հինգ օրից հրաշքով առողջանալ եւ մնալ իր պաշտոնին: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ի հայտ եկան լուրեր, որ Արմեն Սարգսյանի որդին միասեռական է եւ Անգլիայում ամուսնացել է ինչ-որ օտարերկրացի տղամարդու հետ (Արմեն Սարգսյանի որդին դրանք հերքում էր, բայց դա համոզեց ոչ բոլորին):

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին. hraparak.am

 

Ո՞ՐՆ Է ՆԻԿՈԼԻ «ԲԶԻԿԸ»

Իհարկե, վերոհիշյալ ծրագրի խափանման մեջ Նիկոլի անկայուն հոգեկան վիճակը իր դերը խաղաց: Խաղաց իր դերը նաեւ Աննայի, ինչպես  նաեւ Նիկոլի ամենամերձավոր շրջապատի անհանգստությունը այսպիսի փոփոխություններով եւ իրենց ապագայով: Սակայն ամենակարեւոր «բզիկը» եղավ Մոսկվայից, որտեղ տեսնելով, որ արեւմտյան գլոբալիստները գնում են արագ փոփոխությունների եւ իշխանությանը բերում ավելի գործունյա Ավինյանին, խորհուրդ տվեցին Նիկոլին առողջանալ եւ դեռեւս որոշ ժամանակ պահպանել վարչապետի աթոռը: Այդ ընթացքում ակտիվացան մի շարք քաղաքական ուժեր, առաջին հերթին` ԲՀԿ-ն, իսկ Նիկոլը «իր սեփական ձեռքով» հայտնվեց այն փաստի առաջ, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ բանտից: Սկսվեցին ԲՀԿ-ի հետ ոստիկանության բախումները, եւ գործը գնում էր դեպի ժողովրդական շարժում, որը, ըստ «ռուսական» սցենարի, պետք է թույլ չտար «Ավինյան օպերացիան», այլ Նիկոլին փոխարիներ Ռուսաստանի համար ընդունելի քաղաքական գործիչով: Սակայն Նիկոլը  այստեղ էլ որոշեց խափանել «ռուսական» ծրագիրը եւ չզիջել վարչապետի աթոռը ոչ մեկին: Իհարկե, դա հնարավոր կլիներ, եթե նրան աջակցեր հայ ժողովուրդը, սակայն Նիկոլի պետական կառավարման անկարողությունըտարօրինակ պահվածքը Արցախի հարցում եւ հիստերիկությունը  բերեցին ժամանակին եղած այդ աջակցության  կորստի: Ու թեեւ «ռուսական» սցենարում էլ ինչ-որ բան գնաց ոչ այնպես, ինչպես պետք էր (եւ այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանը հիվանադացավ կորոնավիրուսով), այնուամենայնիվ, արեւմտյան գլոբալիստները  անհանգստացան, որ Նիկոլը գնաց իր իշխանության ամրապնդման ճանապարհով եւ ՍԴ-ի առումից հետո կփորձի դիկտատորական մեթոդներով պահպանել իշխանությունը: Եվ ահա այս պահին խաղի մեջ մտցվեց Արմեն Սարգսյանը, որը ստեղծեց Նիկոլի համար փակուղային իրավիճակ: Եվ  մոտակա 20 օրվա ընթացքում Նիկոլը կա՛մ պետք է ելք գտնի այդ փակուղային իրավիճակից, կա՛մ հրաժարական տա: Միաժամանակ նույնքան ժամանակ է տրվում «ռուսական» սցենարի համար` կա՛մ համաժողովրդական շարժումով Աժ-ին կստիպեն ընտրել, օրինակ` Գագիկ Ծառուկյանին վարչապետ, կա՛մ էլ, եթե դա չհաջողվի, անգլոամերիկյան գլոբալիստները վերջապես կհասնեն իրենց նպատակին:

Պետք է մոռանալ Նիկոլին, քանզի նա քաղաքական և նաև աշխարհաքաղաքական դիակ է

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА