o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

03.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Ասել, որ Արմեն Սարգսյանի կողմից սահմանադրական հեղաշրջումն արգելափակելը Նիկոլին խուճապի է մատնել, կնշանակի ասել շատ քիչ բան: Ֆյուրերիկն այն աստիճանի է իրեն «փոսն ընկած» զգում, այն աստիճանի է խուճապի մեջ, այն աստիճանի է ծանր տանում ե՛ւ ռուսների, ե՛ւ Արեւմուտքի կողմից մերժված լինելը, որ սխալը սխալի հետեւից է անում: Եվ Արմեն Սարգսյանի քայլն ընկալելով որպես Արեւմուտքի կողմից ցույց տրված «կարմիր քարտ»` նա արեց այնպիսի հակառուսական ցուցքեր, որ արժանացավ դատապարտման նաեւ արեւմտամետ հանրային դեմքերի կողմից:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

 

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համավարակի պայմաններում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին Հայաստանում եւ Ռուսաստանում: «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համակարգող Աննա Մկրտչյանը ուշադրությունը սեւեռում է եվրակառույցների կրկնակի չափանիշների վրա: «Ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմանադրական նախաձեռնությունները` պարզ դարձավ, որ համավարակի բռնկումից հետո, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել են ՀՀ եւ ՌԴ իշխանությունները: Երկուսն էլ դիմել են Վենետիկի հանձնաժողով նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ ստանալու համար: Ահա այս փուլից ՀՀ եւ ՌԴ Սահմանդրական փոփոխությունների գործընթացի նմանություններն ավարտվում են: ՌԴ-ն, չնայած իրավական հնարավորության` հանրաքվե չանցկացնելու, միեւնույնն է անցկացրեց: Հայաստանի կառավարության հարցված կարծիքում տեղ գտած կետերը չպահպանվեցին ԱԺ-ում օրենքի ընդունման ժամանակ, կառավարությունը, գիտակցելով մոտալուտ պարտությունը, չեղարկեց հանրաքվեն, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն ու միջազգային մամուլը զերծ մնացին ընդգծված քննադատությունից»,- նշում է նա իր վերլուծությունում եւ ի ցույց դնում Արեւմուտքի շեշտակի տարբերակվող մոտեցումները,- «Ինչո՞ւ  են տարբեր երկրներում կատարվող նույնաբովանդակ, նույն պետական մարմնին, իշխանության նույն ճյուղին եւ նույն առարկայի վերաբերյալ (դատավորների լիազորությունների դադարեցում) փոփոխությունների եզրակացություններն այսքան տարբեր»: «Մի դեպքում` այդ փոփոխությունը գնահատվում է խոցելի եւ քաղաքական, մյուս դեպքում` աչք փակելով: Ընդհանուր առմամբ, անմասն չմնաց նաեւ միջազգային մամուլը: Գնահատելով «խիստ իրավական»` գործընթացները մի դեպքում որակել է խիստ հակասական ու անընդունելի: ՌԴ սահմանադրական գործընթացները դիտարկվում էին բացառապես քաղաքական  եւ անհամատեղելի վիրուսի հետ: Իսկ ՀՀ հակասահամանդրական փոփոխություննների մասին խոսելիս միջազգային «գնահատողները» լուռ էին: Ստացվում է, որ միջազգային իրավական եւ միջազգային քաղաքական ստանդարտները կարող են եւ տարբերակվում են` կախված պահից ու մասնակիցներից: Այս դեպքում երկու սուբյեկտների` ՀՀ եւ ՌԴ սահմանադրական փոփոխություններին միջազգային կառույցների անդրադարձները երկակի ստանդարտների կիրառման խոսուն օրինակ են: Աչք փակելու նախապայմաններից մեկն էլ «Նավալնին Հ1-ով» ակցիան էր: Այ այս կոնտեքստում դիտարկեք ձեր թվացյալ ինքնիշխանությունը»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

Մինչդեռ փաստ է` ՌԴ իշխանությունները նորմալ կազմակերպեցին հանրաքվեի անցկացումը համավարակի պայմաններում` կիրառելով քվեարկության տարաժամկետում, էլեկտրոնային հեռավար քվեարկություն եւ համավարակը կանխող այլ մեխանիզմներ, իսկ քայլասերված խունտան նախ նպաստեց վարակի տարածմանը բազմամարդ հավաքների կազմակերպման պատճառով, իսկ հետո հակասահմանադրական ճանապարհով չեղարկեց հակասահմանադրական հանրաքվեն եւ 89 գլուխ պատգամավորների միջոցով իրականացրեց նախադեպը չունեցող սահմանադրական հեղաշրջում: Խուսափեց քվեարկությունից, քանզի հասկացավ, որ քաղաքացիներն իրենց կուղարկեն հայտնի ռուսական հասցեով: Մինչդեռ Արցախի` երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ հայկական իրականության պայմաններում էլ հնարավոր է քվեարկության անվտանգ կազմակերպում: Արցախում կորոնավիրուսային ոչ մի աղետ էլ չեղավ, ճիշտ այնպես, ինչպես չեղավ ՌԴ հանրաքվեի ժամանակ: Պարզապես, Նիկոլն իր մոլի իշխանատենչությամբ ինքն իրեն գցեց այնպիսի վիճակի մեջ, որից ելք գործնականում չկա:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ԱԿՆՀԱՅՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ

Սակայն անդրադառնանք այդ ամոթալի քայլին` ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ղեկավարի գլխավոր աչքի գրող Նավալնու հայտնությանը հայկական եթերում... Անգամ եթե մի կողմ դնենք Մոսկվայի կանխատեսելի արձագանքը, ապա էլի հարց է մնում` ի՞նչ գործ ունի հայկական հանրային եթերում հակահայ նացիստ եւ ռասիստ կերպարանքը, որը հայերիս մասին սովորաբար արտահայտվում էր գրեթե նույնքան կոպիտ, որքան թուրքերը: Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց, պետական շահն ո՞ւր մնաց... Այսպես, ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի. «Ալեքսեյ Նավալնիից հետո Հ1-ը եթեր է տրամադրելու Ռեզա Փահլավիին` պարսից վտարանդի թագաժառանգին, հետո` Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող Սահակաշվիլիին: Փորձա՞նք են սրանք, թե՞ ազգային աղետ. սա է միակ հարցը, որ առաջանում է այս վիճակում...»:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Միանգամայն արեւմտամետ քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ վրդովված արձանագրում է. «Հանրային հեռուստաընկերությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար` Ռուսաստանի Սահմանադրական հանրաքվեն էր, բայց պատճառ չկար: Ենթադրվում է, որ Հանրային հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հանրային տրամադրությունները, հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրները: Ցավոք, չի ստացվում, եւ Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց եւ հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից: Այսինքն` Նավալնիին ցուցադրելով` դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում... Պարզապես բարոյական չէ խոսել Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին, երբ դու այնքան ապաշնորհ ես, որ ռիսկ չարեցիր գնալ հանրաքվեի, դրա փոխարեն քո տնայնագործ մեթոդներով Սահմանադրությունը ոտնահարեցիր, վերացրիր հանրապետության սահմանադրական կարգի վերջին պատրանքները: Ընդ որում, Նավալնին Հայաստանի հանրային եթերում սահմանադրական խախտումների մասին է խոսում հենց նույն օրը, երբ ինքդ ես կատարել սահմանադրական հեղաշրջումը»:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Փաստորեն ի՞նչ է ստացվում: Նիկոլը զգաց, որ Արմեն Սարգսյանի քայլով իր անդրազգային տերերը խոտանեցին իրեն, պարզապես ցույց տվեց դռան ուղղությունը: Եվ նա ծայրահեղ հուսահատության մեջ արեց «Նավալնին Հայաստանի հանրային եթերում» կեղտոտ քայլը, փաստացի աղաչել-պաղատելով իր տերերին` ես բոլոր քայլերը Ռուսաստանին ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ կանեմ շատ լավ ու արագ, միայն թե Արմեն Սարգսյանին ասեք, թող ստորագրի սահմանադրական հեղաշրջման տակ, եւ ես մնամ իշխանության: Ու Նոստրադամուս պետք չէ լինել` հասկանալու համար, որ շատ շուտով ռուսական ռազմաբազան հանելու հարց էլ թերեւս բարձրացնի: Եվ Նիկոլը սրընթաց մոտենում է Սահակաշվիլու «փողկապակերությանը», իսկ թուրքերը ձեռքերը շփում են եւ մտքում ասում` «Ռազմաբազա bizimdir»: Սակայն բավականին հավանական է, որ Արեւմուտքը չհավատա Նիկոլի պաղատանքներին: Ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի չէր հավատացել Պուտինը:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Խաղավարտը մոտիկ է, նույնիսկ` շատ մոտիկ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА