o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ատոմ Ջանջուղազյանը հայաստանյան Վանգա՞ն

30.06.2020 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ատոմ Ջանջուղազյանը հայաստանյան Վանգա՞ն

Հունիսի 30-ին, ժամը 10:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը:

Վլադիմիր Սոլովյովը՝ հայաստանյան իրավիճակի շուրջ (տեսանյութ)

«Իրավունք» թերթը բանախոսներին ուղղեց հետևյալ հարցը.

Արդյո՞ք բյուջեի վիճակն այնքան վատ է, որ ստիպված եք նման կերպ բյուջեն լցնել, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է տրամաբանված այն քայլը, որ շարքային քաղաքացու վրա հարկային բեռի ավելացում է տեղի ունենում:

Ի պատասխան մեր հարցին ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հարցը բավականին տարօրինակ է և մեզ ներկայացրեց այնպիսի անլուրջ, պետական պաշտոնյաին ոչ հարիր մի պատասխան, որից գլուխ հանելը թերևս պողոսների և «հպարտ քաղաքացիների» խելքի բանը չէ:

Պարոն Ջանջուղազյանը փոխարենը մեր հարցին պատասխանելու, այնքան «համեստ» գտնվեց, որ գնահատականներ հորդեց լրատվամիջոցի, մասնավորապես` լրագրողի կողմից հնչեցված հարցին: Նա նաև սկսեց գուշակություններ անել ապագայի հետ կապաված: Խոսեց, թե վեց տարի հետո ինչ է լինելու, ստվերելով համավարակի ֆոնին եկամտահարկի անբարեխիղճ նոր օրենքը, և նմանօրինակ անհիմն վանգայական պատսխաններով փորձեց խորը ներաշխարհով անհատականության տպավորություն թողնել: 

Ակամայից հարց առաջացավ «Վանգա» Ատոմ Ջանջուղազյանին հղելու:

Իսկ կարո՞ղ է պարոն նախարարը նաև գուշակել, թե հարց հնչեցնող լրագրողը վեց տարի անց որտե՞ղ կլինի, քանի երեխա կունենա և այլն...Գուցե նմանօրինակ հարցերին կարողանա՞ պատասխանել հարգարժան նախարարը, քանզի պետական պաշտոնյայի կողմից կրկին անգամ հնչեց բավականին ողորմելի, անասելիք թքած-կպցրած պատասխանը: Իսկ ամենակարեւորն այն էր, որ պարոն Ջանջուղազյանը իր խոսքում եւ հերքեց եւ հաստատեց այն փաստը, որ վերանշյալ հարկերով ցանկանում են բյուջե լցնել, որն էլ հենց մեր հարցի մեխն էր: 

Այժմ պողոսներին ու «հպարտ քաղաքացիներն» ավելի մեղկ են քան երբևէ:

Հայկ Գևորգյան 

Մանրամասները` տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА