o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես կոչ եմ անում իմ ազգին հանդես գալ բոլոր տեսակի այլասերվածությունների դեմ». Էրդողանը դեմ է հանդես եկել Թուրքիայում ԼԳԲՏ համայնքի գործունեությանը

30.06.2020 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ես կոչ եմ անում իմ ազգին հանդես գալ բոլոր տեսակի այլասերվածությունների դեմ». Էրդողանը դեմ է հանդես եկել Թուրքիայում ԼԳԲՏ համայնքի գործունեությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին կայացած կառավարության նիստից հետո հայտարարություն է տարածել` դեմ արտահայտվելով երկրում ԼԳԲՏ համայնքի գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

ՍԴ-ն չէր համապատասխանում նոր Հայաստանի առջև դրված տեսլականին. Ալեքսանդր Մարգարով

Իր խոսքում, անդրադառնալով ԼԳԲՏ համայնքին, թուրք առաջնորդն ասել է. «Ես կոչ եմ անում իմ ազգի բոլոր ներկայացուցիչներին զգուշություն դրսևորել և դեմ արտահայտվել ցանկացած այլասերվածության և հերետիկոսության, որն արգելված է մեր Աստծո կողմից: Մինչ մենք լայն տեսլականով ծառայում ենք մեր երկրին, որոշները փորձում են վիրավորել մեր ազգային և հոգևոր արժեքները: Բոլոր նրանք, ովքեր աջակցում են նմանատիպ հոսանքներին, մեր աչքերում նույն հերետիկոսության աջակիցներն են: Նրանք հնարավորություն չունեն արմատներ ձգել այս երկրում»:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 30-ին խորհրդարանում մի օրինագիծ կներկայացվի, որը կարող է շոշափել նաև ԼԳԲՏ համայնքի հարցը Թուրքիայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА