o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը պատասխանել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին հարցին

29.06.2020 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը պատասխանել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման մասին հարցին, հաղորդում է ՄԿ-ը։

ԱՀԿ-ն սկսում է խոստովանել, որ կորոնավիրուսի մահաբերությունը սովորական գրիպից չի տարբերվում

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ չկա որեւէ հիմք պնդելու, որ ինչ-որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել եւ դուրս նետել։

Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է հակազդել նրան, ինչը տեղի է ունեցել, ոչ թե «մտորել, թե որտեղից է դա առաջացելա»։

Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ մասնագետները պետք է նաեւ այդպիսի հարցադրում անեն, երբ «վերլուծում եւ ենթադրում են»։

Պուտինը եւս մեկ անգամ կրկնել է, որ պետության համար կարեւոր է հասկանալ տեղի ունեցողի էությունը եւ կառուցել արդյունավետ պաշտպանություն, իսկ որտեղից է այն ի հայտ եկել՝ արդեն այլ հարց է։ Նա նաեւ դեմ է արտահայտվել նրան, որ երկրները մեղադրեն միմյանց՝ առաջարկելով միավորել ջանքերն այդ սպառնալիքից ազատվելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА