o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դասալիք Արման Բաբաջանյանի կասկածելի խաղերն Արցախում հարցեր են առաջացնում

28.06.2020 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Դասալիք Արման Բաբաջանյանի կասկածելի խաղերն Արցախում հարցեր են առաջացնում

Դասալքության համար դատված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը` գտնվելով Արցախում հանդիպել է ԱՀ Նախագահի հետ։ Հանդիպումից հետո իրեն պատկանող 1in.am կայքում տեղադրվել է հետևայլ նյութը, որը քիչ անց ջնջվել է. «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի` «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»:

Աննա Ժամակոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կայքի խմբագրությունը հեռացրել է նյութը ու պնդում է, որ տրվել է ֆեյք նյուզի խաբկանքին... Անհավատալի է, քանզի նաև Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» քաղաքաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, այն էլ գովազդային կարգով զետեղել էր հետևյալ տեքստը. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի` «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում:

Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»:

Հետո «Հանուն Հանրապետության» քաղաքաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտնվել է միանգամայն այլ տեքստ: Սակայն, ինչպես ասվում է, ձեռագրերը չեն վառվում, սքրինշոթերը` առավելևս: Այդ «ֆեյքնյուզի խաբկանքին» «պատահական» տրվելուն, «էջ կոտրելուն» կամ «հեռախոս գողանալուն»` որպես խառնակիչ տեղեկատվական օպերացիայի ենթադրյալ իրականացման օպերացիայի դեռ կանդրադառնանք, իսկ հիմա մեջբերենք Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջում գրված հերքումը. «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում:
Պահանջում եմ պատասխանատուներից չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել:
Առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը՝ միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել
(ընդգծումը մերն է-Հեղ.»:

Հետաքրքիր է, այդ ինչո՞ւ «Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել», դրանից չի՞ բխում արդյոք, որ «նշված գաղափարախոսությունը», այնուամենայնիվ, հնչել է, որ կարիք է զգացվել «լրիվ հակառակ շեշտադրումներ կատարելու»:

Արդյո՞ք դա հիմքեր չի տալիս կասկածելու, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից «հատուկ հանձնարարություն» ուներ իրականացնել հանրային տրամադրությունների և քաղաքական շրջանակների արձագանքի «զոնդաժ» և տերպետրոսյանական անպարկեշտ առաջարկություն անել Արցախի նախագահին, և ստանալով վրդովմունքի ալիք, հետ է քաշվել: Դե, «խաբկանքի» «էջ կոտրելու» ու նման հեքիաթների գինը վաղուց գիտենք, իսկ Վահրամ Պողոսյանի «հերքումից» տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԼՈՒԾՎԵԼ ՀԵՆՑ ԼՏՊ-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Դա առավել կասկածահարույց է հնչում այն ֆոնի վրա, որ Նիկոլն այդպես էլ չի պատասխանել Ալիևի հերթական լպիրշ բարբաջանքներին, իսկ երբ դրանց պատասխանեց Սերժ Սարգսյանը, էլի «դուխ չունեցավ» թթու խոսք ասել «կիրթ» մազութային սուլթանին, դրա փոխարեն իր խոսնակ Մանե Գևորգյանի շուրթերով անշնորք պատասխան տվեց ՀՀ երրորդ նախագահին:

Այդ հարցերը սպասում են իրենց պատասխանին, և չկա գաղտնի ոչինչ, ինչ չի բացահայտվի: Իսկ մինչ այդ մի փոքրիկ հորդոր ապազգային քայլասերված թիմին ու արբանյակներին` պարտվողական առաջարկներով ոտք մի դրեք Արցախի հողին, կայրեք ձեր ոտքն էլ, լեզուն էլ: Իսկ ռազմիկ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անունը տալուց առաջ ձեր բերաններն ախտահանեք ալկոգելով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА