o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խեցգետին. Էությամբ սիրող և անկեղծ են. Բնավորության հորոսկոպ

28.06.2020 13:34 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խեցգետին. Էությամբ սիրող և անկեղծ են. Բնավորության հորոսկոպ

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս

Մեկ ուրախ են, սրամիտ, մեկ՝ ցինիկ և նյարդային: Հմայիչ են, շատ ժամանակ են ծախսում ուսման վրա: Օգուտ են քաղում ամեն բանից, ինչ հնարավոր է սովորել: Նրանց համար կյանքը հազվադեպ է տխուր և դատարկ թվում: Երկվորյակներին օդի պես անհրաժեշտ է բազմազանությունը: Ընկերների համար հանելուկային են: Հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց երկարատև կապ չեն պահպանում: Եթե մտերիմների մեջ ինչ-որ բան նրանց չի գոհացնում, առանց երկմտելու խզում են կապերը:

ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս

Էությամբ սիրող և անկեղծ են: Սովորաբար հույզերը պահում են իրենց համար թանկ մարդկանց՝ ընտանիքի, ընկերների համար: Առաջին հայացքից վատ տպավորություն են թողնում: Շատ ժամանակ է պետք նրանց իսկապես ճանաչելու համար: Հեշտ խոցելի են և տպավորվող, հաշվի են առնում հասարակության կարծիքը: Նրանց հետ ընկերանում են նրանք, ովքեր փոխըմբռնման կարիք ունեն: Չեն հավատում, որ կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ բերում է ծուլության և անտարբերության: Թերությունները՝ ճակատագրապաշտ են, անկարող են ներել, մոռանալ վիրավորանքը:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս

Սովորաբար առաջնորդ են՝ մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ: Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ: Նրանք մտահոգված են իրենց արտաքինով: Առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ: Չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում: Վատ են գլուխ հանում մարդկանցից: Առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով: Հավակնոտ են ու ագրեսիվ: Կարողանում են սիրել և լինել սիրված: Բացասական հատկանիշը՝ մեծամտություն:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր

Առաջին տպավորությունը վառ չէ, հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում: Զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի: Մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով: Բնորոշ է՝ մշտական աճն ու կատարելագործման ձգտումը: Բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի: Կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով: Բացասական կողմերը՝ չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր

Լավ են գլուխ հանում մարդկանցից, գործնական են, հարթեցնում են կյանքի խոչընդոտները, իմաստուն են: Շփվող են, հյուրասեր, ծանր են տանում անհաջողությունները: Նյութապաշտ են, սիրում են գեղեցիկ կահույք, հագուստ, իրեր, նրանց հաճախ տանջում է նախանձը, երբ ինչ-որ բանով հետ են մնում ընկերներից: Սիրում են գեղեցիկն ու արվեստը: Նրանց հունից հանում են անձնական և աշխատանքային խնդիրները: Գլխավոր առաքինությունը բարեկիրթ մտածողությունն ու բարեհոգությունն է:

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր

Ուժեղ են ու վճռական: Շրջապատում կա´մ սիրում են նրանց, կա´մ ատում, բայց անտարբերություն չեն ցուցաբերում: Ինտելեկտուալ են և կրքոտ: Սիրում են փիլիսոփայել առօրյա խնդիրների մասին, գրավիչ են հակառակ սեռի համար, պաշտում են հաղթանակները: Իմաստուն են և քաղաքավարի: Հաճախ դաժան և կասկածամիտ են, կենտրոնացած են իրենց վրա և ուշադիր չեն շրջապատի հանդեպ: Խոչընդոտների հանդիպելիս գործի են դնում իրենց մարտավարությունը, պահանջկոտ են ընկերների ընտրության հարցում:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր

Աղեղնավորներին բնորոշ է վառ երևակայությունը, գործնականությունը, անկախությունը, լավատեսությունն ու հումորը: Սիրված են և սիրում են մարդկանց, շատ ընկերներ ունեն, ատում են կեղծավորությունը, հեշտ խոցելի են: Նրանց համար շատ կարևոր է հասարակության հավանությանն արժանանալը: Անկեղծ են և ճշմարտախոս, սիրում են կյանքն ու կրթությունը՝ չանտեսելով հաճույքները: Հաճելի զրուցակից են: Նրանց վնասում է ավելորդ շիտակությունը:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար

Ճակատագիրը հազվադեպ է ժպտում Այծեղջյուրներին: Նրանց ձեռքբերումը կյանքի խնդիրների նկատմամբ ունեցած հաղթանակներն է: Այծեղջյուրներին ավելի շատ հարգում են, քան սիրում: Արդար են, հուսալի, լուրջ, աշխատասեր, ատում են միայնությունը, բայց դժվարությամբ են ծանոթություն հաստատում: Կասկածամիտ են, պահպանողական, դողում են իրենց հեղինակության վրա, գաղտնապահ են, հիշաչար, զարգացած է պարտքի զգացումը: Այծեղջյուրներն ավելի շատ տալիս են, քան վերցնում, սիրում են բարություն անել:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար

Խորաթափանց են, սիրում են մեկուսանալ, օբյեկտիվ են, կարող են պահպանել իրենց յուրօրինակությունը: Շատ պահանջկոտ են մտերիմների ընտրության հարցում՝ չնայած երբեմն պատահական ծանոթություններ են հաստատում: Հակված են երազկոտ գաղափարների և ծրագրերի: Ինքնասածի են, ամեն ինչում ձգտում են համոզվել սեփական փորձով, հազվադեպ են խորհուրդներ ընդունում: Ջրհոսները անհատապաշտ են, նրանց համար ոչինչ չարժե հասարակական կարծիքը, գիտեն՝ ինչ են ուզում և ինչպես դրան հասնել: Ջրհոսները հաճախ են սեփական մոլորությունների զոհը դառնում:

ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ

Ձկներին հեշտ չէ հասկանալն ու նկարագրելը: Երբեք չեն կորցնում համբերությունը, օժտված են մարդկանց հասկանալու հազվադեպ կարողությամբ և պահում են նրանց գաղտնիքները: Երազող իդեալիստի տպավորություն են թողնում, հեշտ խոցելի են: Ձկներն ավելի շատ մտածում են, քան գործում: Հակված են տրամադրության հաճախակի փոփոխության: Նրանց սիրում են իրենց իմաստության և բարության համար: Պետք է կարողանան հաղթահարել սեփական ամաչկոտությունն ու կասկածամտությունը, սովորել ինքնավստահ լինել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА