o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

26.06.2020 21:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԻՐ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

– 2019թ. լույս տեսավ Ձեր «Ատյան ողբերգություն» վեպը, վերնագրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

Կրթական չափորոշիչների շուրջ կա երկու աղմուկ՝ իրական և ձևական-ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ մամուլի ասուլիսը

Ես այս տարի նույնպես հրատարակել եմ գիրք: «Ծովից ծով դատաստան», բայց քանի որ հարցրեցիք, որ ընդհանրապես ես գրքի, գրականության մարդ չեմ, ես թատրոնի, բեմի մարդ եմ եւ գրքերը հրատարակում եմ, որ հետո այն դարձնեմ ներկայացում եւ ինքս էլ կատարեմ գլխավոր դերը: «Ատյան ողբերգություն» վեպը հանդիսացավ «Հիստերիա-միստերիա» ներկայացման նախատիպը: Այդ ներկայացումը, դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ միասին խաղացի 2019-ի հոկտեմբերից մինչեւ այս տարվա մարտի կեսերը, այնուհետ, համավարակի պատճառով ներկայացումները կասեցվեցին:

Հաց թխելու մշակույթը

Ո՞րն է վեպի գաղափարախոսությունը:

Վեպը չի կարող ունենալ գաղափարախոսություն: Գաղափարախոսությունն էլ չի կարող լինել դրական: Եթե նկատի ունեք գաղափարը, ապա այն մեկն է` ընթերցողի եւ հանդիսատեսի առաջ բացահայտել վերջին տասնամյակների սուտը, կեղծիքը: Ցուցադրել, թե ինչպես են խաբել մարդկանց, եւ ինչպես են մարդիկ խաբվել:

Վեպում չկան դրական հերոսներ, ինչո՞ւ:

Որովհետեւ, այն մեր օրերի մասին է: Դուք մեր օրերում տեսե՞լ եք դրական հերոսներ: Անցյալ ամիս հրատարակեցի «Ծովից ծով դատաստան» նոր գիրքը, եւ այնտեղ անգամ բացասական հերոսներ չկան, միայն մատնիչներ են, խառնակիչներ, ֆեյքեր, իրար ծախողներ եւ այլ սրիկաներ: Վերջին տարիներին ինչ տեսել եւ ում տեսել եմ` նրանց մասին եմ գրել: Այսպես էլ վերջանում է գիրքը:

ՆԱԽԱՐԱՐԸ` ԴԱՀԻՃ, ԹՇՆԱՄԻ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

 

Մատնություններ, վրեժ, ոխ,

Իրար քրֆող խառնամբոխ,

Ամենուր քեն ու վախ է:

«Հայաստանն իմ օջախն է»:

 

Ատելությունը միմյանց նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված:

Ատելությունը պայմանավորված է հավատով: Եթե մեկը հավատում է ինչ-որ մի քաղաքական ուժի` նա սկսում է ատել մյուսին, որը հավատում է մեկ այլ քաղաքական ուժի: Իսկ երջանիկ մարդը (ինձ նման), ոչ մեկի չի ատում, որովհետեւ ոչ մեկի եւ ոչ մի բանի չի հավատում:

Այս իշխանություններն ի՞նչ են խոստացել ու չեն տվել Ռուբեն Հախվերդյանին

Իշխանափոխությունը մեզ ի՞նչ տվեց:

Ձեզ` չգիտեմ, իսկ ինձ ոչինչ, որովհետեւ ես ոչ մեկից ոչ մի փոփոխություն չեմ պահանջել: Եթե ինչ-որ բան ինձ անհրաժեշտ է լինում` ես կյանքից վերցնում եմ, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե իշխանությունները պիտի փոխվեն, եւ այդ փոխվածները պիտի ինչ-որ բան իրենց տան` նրանք դժբախտ են լինում բոլոր իշխանությունների ժամանակ:

«Մշակույթների երկխոսություն» -ը համավարակի պայմաններում

Իսկ, ըստ ձեզ` կատարվեցի՞ն խոստումները:

Ես հո հիմա՞ր չեմ, որ գիտենամ, թե ինչ խոստումներ են եղել դրանք, առավել եւս սպասեմ, որ պետք է կատարվեն:

Ինչպե՞ս եք վերաբերում վերջին շրջանի ձերբակալություններին:

Լավ ձերբակալությունները առջեւում են:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

Դե, ամենասկզբում, երբ աշխարհն ահազանգում էր, որ համաճարակ է սկսվել` քաղաքացիներին հանեցին հավաքների, որպեսզի սահմանադրական փոփոխությունները քաղաքացու ձեռքով արվեն: Բայց հենց քաղաքացիները ձեռք տվեցին այդ փոփոխություններին` վարակվեցին կորոնավիրուսով, եւ սկսվեց սարսափելի համաճարակ: Այնպես որ` չի կարելի անցնել Սահմանադրության սահմանները: Չի կարելի: Դա լավ չի վերջանում, հազար ու մի հիվանդություն կա, աշխարհում մեռնել կա:

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

Պետական անհրաժեշտությունը կա՞ նոր Սահմանադրության, թե՞ Սահմանադրական դատարանն են ուզում զավթել:

Ինչի՞ «ուզում»:

Ո՞ւր կհասնենք այս քաղաքականությամբ:

Կհասնենք Ապարան-Հրազդան, Չորբուլախ կամ գուցե Կզբուլախ: Պետությունը գնում է դեպի միջնադար, մայրաքաղաքը դառնում է գավառ:

Եվ վերջում Ձեր խոսքը մեր ընթերցողներին:

– «Ծովից ծով դատաստան» գրքում ես ունեմ մի բաժին, որտեղ գրել եմ, թե ես ինչեր չեմ անում եւ կցանկանայի, որ նրանք էլ չանեին: Օրինակ` ես չեմ սիրում նման անագորույն խոսքեր.

Շուշիի մշակույթի մեկ դարը` Արցախ աշխարհում թատերական կյանքը սկզբնավորվել է 1865 թվականին

• «Հանրություն, հանրության կարծիք, հանրությունը պահանջում է»: Նման բաներ ասողը սրիկա է լինում:

Ես չեմ սիրում, երբ ասում են` «Մեր ժողովրդին վայել չէ», որովհետեւ դուրս է գալիս, որ այն ժողովուրդները, ում, ըստ նրանց, վայել է վատ բաներ անել` նրանք չեն անում, իսկ ում վայել չէ` նրանք անում են: Ասում են` ինտերնետում հայհոյանք գրելը վայել չէ հայ կանանց, բայց հայ կանայք ազատ հայհոյում են, իսկ ում որ վայել չէ` նրանք չեն հայհոյում:

Շուշիի մշակույթի մեկ դարը`1820-1920 թթ․ ընթացքում Շուշիում գործել են թվով տասը կրթական օջախներ

Ես չեմ սիրում առաջնորդ, լիդեր փնտրող մարդկանց, նրանք նմանվում են չոբանին կորցրած ոչխարների, որոնց չոբանը մորթում է ցանկացած պահի:

Ես չեմ սիրում խոսել արյունալի միջադեպերի մասին, դա վիրավորական է զոհերի ազգականների համար: Ովքեր խոսում են` նրանք ողբերգությունից շահ ակնկալող սրիկաներ են:

Շուշիի մշակույթի մեկ դարը`5 առանձնահատուկ եկեղեցիները

Ես չեմ սիրում, երբ անգրագետներն ասում են` «Տեսակ, մարդու տեսակ, հայի տեսակ, իմ տեսակը, նրա տեսակը»: Տեսակ` շներին են ասում:

Ես չեմ սիրում, երբ ճամարտակում են «Փառահեղ անցյալ, Նոյ, Բիբլիական, դարավոր մշակույթ, ստեղծագործ ազգ, շինարար ժողովուրդ, արարիչ ժողովուրդ, խաչքար»: Նման դեպքերում ես ասում եմ` «Գնա մի հատ ուղիղ ասֆալտ փռի, մի հատ ուղիղ պատ շարիր` նոր ասա «շինարար», «ստեղծագործ»:

«Հասարակությունը մշակութային քաղց է զգում». Վահագն Զաքարյան

Եվ ամենակարեւորը.

Ես գիտեմ, որ մեծամասնությունը միշտ սխալ է:

Այսքանը: Երջանիկ եղեք:

Ընթերցողները կարող են ձեռք բերել «Ծովից ծով դատաստան» նոր գիրքը` Բուկինիստից կամ առցանց https://cutt.ly/HyBLMSI

Հանդիսատեսներին ներկայացումներ չեմ կարող առաջարկել, որովհետեւ համաճարակ է, բայց դրա փոխարեն կառաջարկեմ դիտել նոր տեսանյութերի շարք:

«Եթե ամեն օր ես ջազի մեջ, այն քեզ համար դառնում է ապրելակերպ» (տեսանյութ)

http://vahramsahakyan.com/vahramtv/index.html

Ն. ԶԱՔԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА