o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

19.06.2020 20:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Այն բանից հետո, որ հեռուստաեթերում ցուցադրվեց ԱԱԾ-ի նախապատրաստած ահասարսուռ տեսանյութը, միայն ամենաալարկոտները չեն հայհոյում եւ չեն անիծում ԵԿՄ ղեկավար, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին: Դե հասկանալի է, որ մի կողմից` տեսանյութի զգայական ներազդեցությունն է ուժեղ, մյուս կողմից` սեփական անձնական կամ խմբակային շահը հետապնդող մարդկանց պակաս չկա: Բայց մի բան է բավականին տարօրինակ` ԱՄՆ իշխանություններին պատկանող «Ազատություն» ռադիոկայանի եթերի առյուծի բաժինը լցված է Մանվել Գրիգորյանի վատաբանություններով: Եվ հարց է ծագում` գրողը տանի, ի՞նչ շահ ունի Վաշինգտոնը այն  հարցում, որը թերեւս բացառապես մեր ներքին գործն է:

Սկզբում Նիկոլ Փաշինյանը դատապարտեց ահաբեկիչներին, հետո նրանց հետ գործարքի մեջ մտավ.Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՆՑ ՄԱՆՎեԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Անշուշտ, կան եւ նույն նկարագիրն ունեցող այլ գեներալներ, հանրությունը նրանց ճոխ դղյակների, անսահման վայելքների մասին ամեն ինչ գիտի, նրանց նկուղներում ոչ պակաս տպավորիչ տեսանյութեր կարելի է ստեղծել, սակայն թավշակրոն իշխանության եւ ԱԱԾ-ի ընտրությունը կանգ առավ հենց Մանվել Գրիգորյանի վրա: Կարծում ենք, որ առանցքայինն այստեղ Մանվել Գրիգորյանի կողմից ԵԿՄ-ն ղեկավարելն է: Իսկ այդ կառույցը ե՛ւ պատերազմական անհրաժեշտության պահին ապահովում է կամավորների արագ մոբիլիզացումը, ե՛ւ զբաղված է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցից արմատախիլ անելը իր նպատակներից մեկը հռչակեց ԿԳ թավշակրոն նախարար Արայիկ Հարությունյանը, հենց որ բացեց իր աշխատասենյակի դուռը: Ուրեմն` տրամաբանական է ենթադրել, որ նպատակը հենց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվող խոշորագույն կառույցը շարքից հանելն էր: Այսինքն` նպատակը գաղափարախոսական էր: Ի դեպ, սոցցանցերում եւ կայքերում տիրաժավորվում են պահանջներ` լուծարել ԵԿՄ-ն: Այսինքն` լուծարել այն կառույցը, որը պատանիների լայն շրջանակ ընդգրկում է ռազմահայրենասիրական միջոցառումների մեջ, լավից-վատից օգնում Արցախյան ազատամարտի վետերաններին սոցիալական հարցերում, եւ միաժամանակ բավականին արագաշարժ կամավորական մոբիլիզացիոն ռեսուրս  է:  Հիմնազուրկ չէ այն ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի մոտ նաեւ առկա է մտավախություն, որ ԵԿՄ-ի պես ուժը ապագայում կարող է նաեւ սպառնալ այդ վարչակարգին: Նաեւ շատ ուշագրավ է գաղափարախոսական մեկ այլ հանգամանք` գեներալի ձերբակալմանը միանգամից հետեւեցին ցեխարձակումներ «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, եւ առաջինը օրինակ ցույց տվեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ի դեպ, բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ-ի կողմից, իր իսկ պնդմամբ հայտնաբերված բանակային սննդամթերքի եւ դպրոցականների ծանրոցների մեղավորությունը փորձում են բարդել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վրա, թեեւ 2016-ին պաշտոնավարում էր միանգամայն այլ նախարար` Սեյրան Օհանյանը, իսկ մսի պահածոների տուփերի վրա հեռուստակադրում կարելի էր տեսնել 2015թ. նշումը:

 

1937 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Նշենք նաեւ, որ, ըստ հետազոտությունների, Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների դիտումները կրճատվել են շուրջ 1/3-ով, ինչը վարկանիշի անկման ցուցիչ է: Գումարած դրան, թեեւ մեծ շուքով ԱԱԾ-ն գործողությունների է դիմել սկզբում տարբեր «մոնոպոլիստների» եւ Մասիսի քաղաքապետի, այնուհետ` «Երեւան» հիմնադրամի նկատմամբ, դրա արդյունքը գրեթե զրոյական է: Մեր դատարանները իրար հետեւից մերժում են կալանքի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունները: Ու այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանին օդի պես անհրաժեշտ էր մի խոշոր կալանավորում: Եվ այդ պատճառով նա ուղիղ եթերում մատ թափ տվեց դատարանների վրա: Ու նա առաջինը, առաջ ընկնելով ԱԱԾ-ից, հնչեցրեց «զինվորի բաժինը հափշտակելու» վերաբերյալ տեղեկատվություն: ԱԱԾ-ն արդեն հաջորդն էր, եւ ընդհանրապես անտեսվեց, որ, այսպես կոչված, քաղաքակիրթ իրավական երկրներում նախաքննության նյութ գրեթե չի հրապարակվում, մինչեւ դատարան հասնելը: Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է հերոսի կոչում ունեցող գեներալին: Այնուամենայնիվ, ի՞նչ տրամաբանություն կա ԱԱԾ-ն այդքան հաճախ կիրառելու մեջ, այն էլ` ահասարսուռ դիմակահանդեսներով եւ դռներ կոտրելով, թեեւ «ելքային» արդյունքը զրոյին մոտ է: Կարծում ենք, որ դա հանրությանն ահաբեկելու, վախ տարածելու նպատակ ունի: Քաղաքացիներն արդեն հարմարվել ու ձեւերը գտել են, թե ինչպես համացանցում, ու մասնավորապես Ֆեյսբուքում, պաշտպանել սեփական խոսքի եւ կարծիքի ազատությունը ահաբեկող գրոհներից, եւ այդ բացը շտապ լրացնել էր պետք: Ու դրա համար ստեղծում են իրավիճակ, երբ ԱԱԾ-ի դիմակավորները կարող են ներխուժել ցանկացածի մոտ, ինչը հետո կցուցադրվի հեռուստատեսությամբ: Ու թեեւ այդ գործելակերպի արդյունքում ԱԱԾ-ն ծիծաղի ու ձեռք առնելու առարկա է դառնում, սակայն, մեղմ ասած, մարդիկ զգուշանում են հաջորդ այցելության վայրը սեփական բնակարանում կամ օֆիսում տեսնելը: Իսկ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո արդեն պատանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախկին եւ գործող պաշտոնյաներին կոչ արեց «խոստովանել» սեփական եւ պատմել մերձավորների հանցանքների մասին, «քանի դեռ դրա հնարավորությունը կա»: Զուգահեռը 1930-ականների հետ առավել քան ակնհայտ է, պարզապես այն ժամանակվա «Ֆեյսբուքը» տպագիր մամուլն էր, որի բովանդակությունը մեկին մեկ բռնում է այսօրվա ագրեսիվ, սպառնալից, ռեպրեսիայի կոչերով լեցուն համացանցային ու, մասնավորապես, ֆեյսբուքյան հրապարակումների հետ: Նույն տոտալ «ստուկաչության» մթնոլորտը վերստեղծելու փորձ է: Այսինքն` փորձ է արվում երկրում հաստատել թավշակրոն դիկտատուրա, որը պետք է հակակշռի գնալով ավելի ու ավելի անկում ապրող փաշինյանական վարկանիշը: Դիկտատորական մթնոլորտում արդեն դժվար չի լինի գտնել նորանոր «աչքի գրողներ» եւ ժողովրդին հացով ապահովելու թերությունը փոխհատուցել հեղափոխական զոհաբերությունների առատ տեսարաններով:

80 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի փոփոխությունը

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՏ Է ՀՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Այն, որ ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութն անթերի էր քարոզչական տեխնոլոգիայի տեսակետից, դա անվիճելի է: Բայց, խոշոր հաշվով, ընդամենը ցուցադրվեց տեսաշարք, որի մասին դիկտորի ձայնով հայտնվեց, որ ԱԱԾ-ն գեներալի մոտ հայտնաբերել է այսինչը, կամ այնինչը` զենքեր, զինվորի սնունդ, սեփականության վկայականներ, ավտոմեքենաներ եւ այլն: Ընդհանրապես իրեն հարգող բանական մարդը հալած յուղի տեղ չի ընդունում հեռուստաաղբարկղի պարունակությունը: Անգամ եթե դա made in ԱԱԾ է: Սակայն ռեալ քաղաքական արդյունքի տեսանկյունից, զրո նշանակություն ունի` ցուցադրված տեսանյութում ճշմարտության պարունակությունը մոտենում է 100 տոկոսի՞ն, թե` ընդհակառակը, ձգտում է զրոյի: Առաջին արդյունքն այն է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց, այսինքն` տեղ ազատվեց համայնքապետական լծակին տիրանալու պայքարի համար: Իսկ երկրորդը` բարձրացրեց վարչապետ Փաշինյանի սասանված հեղինակությունը: Բայց դա տեղի ունեցավ ՀՀԿ-ի օգնությամբ: Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն հատուկ հայտարարությամբ չերաշխավորեր, որ դատապարտելի է համարում այն  ամենը, ինչ երեւաց տեսանյութում, եւ «Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է, թե` ոչ, ԱԺ պատգամավոր է, թե` ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջեւ», ապա ե՛ւ Փաշինյանի վարչակարգը, ե՛ւ ԱԱԾ-ն մեծ դժվարություններ կունենային:  Սակայն ՀՀԿ-ն իր հայտարարությամբ (որին հետեւեց նաեւ Մանվել Գրիգորյանի հորդորը ԱԺ-ին, որպեսզի միաձայն իր վրայից հանեն անձեռնմխելիությունը), գործնականում նպաստեց ե՛ւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը, ե՛ւ ԱԱԾ-ին զերծ պահեց գործեր սարքող հաստատության կասկածելի համբավից: Բայց դրանով, անշուշտ, դա չի սահմանափակվում: Փաշինյանի վարչակարգը, ձերբակալելով Մանվել Գրիգորյանին, նաեւ ձգտում էր ցույց տալ Ծառուկյան դաշինքի իր գործընկերներին, որ կարող է ձերբակալել ցանկացածին: Ի դեպ, ԱԺ գլխադասային հանձնաժողովներում կառավարության ներկայացված «Պարտադիր կուտակային համակարգի եւ բարեգործության մասին օրենքի» նախագծերին, «Ելքի», Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին եւ առարկություն ներկայացրին: Հատկապես բարեգործության մասին  օրենքի քննարկման ժամանակ Ծառուկյան դաշինքը մի հսկայական դեսանտ իջեցրեց, սակայն այս անգամ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանը մատնացույց արեց, որ հաճախ բարեգործությունը նախընտրական շրջանում ընտրակաշառքի է վերածվում: Ու մինչ կառավարությունում Ծառուկյանի թիմը, դաշնակները եւ «ելքիստները» միաձայն կողմ են քվեարկում, իսկ ԱԺ-ում խաղը պարզում է հարաբերություններ, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին երկու նախագծին, ինչով, կարելի է ասել, փրկեցին կառավարության նախագծերը: Ստացվեց, որ Նիկոլի կառավարության քաղաքական հենարանը խորհրդարանում ոչ թե իր կոալիցիոն գործընկերներն են եւ ոչ էլ անգամ իր խմբակցության պատգամավորները, այլ ՀՀԿ-ն: Ստացվում է, որ առանց ՀՀԿ աջակցության Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում առաջ տանել ո՛չ մի կարեւոր հարց` ինչքան էլ հեղափոխական հաթաթաներ հնչեն համացանցում եւ հեռուստաեթերում: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մանվել Գրիգորյանի առանձնատանը որոնողական աշխատանքները շարունակվում են

Մանվել Գրիգորյանի առանձնատանը որոնողական աշխատանքները շարունակվում են

«Ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տեւած մերձեցման մանրամասնությունները». ԴԵՄՈՅԱՆ. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Լուրեր են պտտվում, որ Մանվել Գրիգորանի՝ Ակնալճում գտնվող  առանձնատանը որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նախնական տեղեկություններով՝ մասնավորապես հողի տակ ինչ-որ բան են փնտրում՝ հատուկ գործիքի օգնությամբ բետոնե շերտը մոնտաժելով:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի: ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը:

«Դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ»

 

«Դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ»

Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ հարգելով անմեղության կանխավարկածը` այնուամենայնիվ, ընդգծում են, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ` դրա ողջ խստությամբ: Հենց այս մասին էլ զրուցեցինք ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ: Նա նախեւառաջ նշեց, որ իր գնահատականն ամբողջությամբ նույնանում է կուսակցության գնահատականի հետ:

 

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՓԱԿ

- Անկասկած, եթե որեւէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել: Արդեն կուսակցության գնահատականի մեջ պարունակում է այս միտքը, անթույլատրելի է ու զազրելի այն ամենը, ինչը ներկայացվել է: Եվ եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացողությունները, որոնք հայ ժողովուրդը եւ, ըստ էության, յուրաքանչյուրն ունեցել են այդ տեսանյութը դիտելուց հետո:

– Տիկին Հովհաննիսյան, այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ` սա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի նախաքննությունն իրականացնել` լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի: Բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ, պետք է ստանան իրենց պատասխանները:

«ԱԱԾ-Ն ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»

– Սա Ձեր կարծի՞քն է, թե՞ խմբակցությունն էլ նույն կերպ կվարվի:

– Կարծում եմ` խմբակցությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Թույլ տվեք այս պահին այլ գնահատական չհնչեցնել: Կարծում եմ, որ ես անում եմ այն նվազագույնը, որը պետք է անեմ, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն, եւ հանրությունը ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:

– Այդուհանդերձ, Ձեր կարծիքով` ի՞նչ իրավական գնահատական պետք է լինի այս ամենին:

– Ես իմ դիրքորոշումն արտահայտեցի, բոլոր մնացած հարցերի պատասխանները ոչ թե ես պետք է գնահատական տամ կամ որեւէ մեկը, այլ պետք է պարզի օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությունը: Եթե կպարզվի, որ որեւէ մեկը պատասխանատու է այս ամենի համար, տեղյակ է եղել, եւ սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն` օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կկրի: Այս պահին ոչինչ չեմ կարող բացառել կամ հաստատել, քանի դեռ որեւէ ձեւով, որեւէ բան ապացուցված չէ: Ես իրավաբան եմ, եւ նույնիսկ Ագային անվտանգության ծառայությունը անմեղության կանխավարկածի վերաբերյալ ծանուցում է ներկայացրել:

– Կարծում եք, այս գործով նախաքննությանն այլ պաշտոնյանե՞ր էլ կարող են ներգրավվել:

– Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները, ինչպես մեր կուսակցության դիրքորոշման մեջ է նշված, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, առհասարակ, այս պահին որտեղ են, եթե կպարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին, եւ այն իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք է պատասխան տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան

Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան

Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ դեսպանություն

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Ձեռքբերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- նշեց նա:

Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Հիշեցնենք, որ 77 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովն այսօր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց:

Դատախազը կասեցրեց Նառայի հիսթերիան

Դատախազը կասեցրեց Նառայի հիսթերիան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցը, որը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազը: Պատգամավորները հարցեր են ուղում դատախազին: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իրեն յուրահատուկ ոճով հարց ուղեց Արթուր Դավթյանին, թե տարիներ շարունակ Էջմիածին քաղաքը ապրել է Մանվելից սարսափած. «լկտիությունը հասել էր այն աստիճանի, որ երբ քաղաքում երեխաներ էին ծնվում պետք է դներին Մանվել անունը: Ո՞ւր էիք դուք, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել Գրիգորյանի շարասյան դիմաց: Ո՞ւր էիք դուք այդքան ժամանակ»,-հետաքրքրվեց նա:

Սակայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց միայն մեկ հարցի. «Իմացա 2018 թվականի հունիսի 5-ից, երբ այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ»,- ասաց նա: Զոհրաբյանը շարունակեց՝ զարմանք արտահայտելով, որ տարիներ շարունակ մամուլը, էջմիածնեցիները ահազանգում էին, որ «այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը», որ որևէ մեկը առանց Մանվել Գրիգորյանի և նրա թուլաների թույլտվության իրավունք չունի շնչելու և ապրելու.

«Դուք հասկանում եք, որ սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում , թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի ամենաբարձրագույն հերոսի պարգևը լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեպկիր»,- վրդովված հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 Ի պատասխան գխավոր դատախազը պատասխանեց. «Իսկ դուք, որպես պատգամավոր, երբևէ այդ փաստերով դիմե՞լ եք դատախազին կամ որևէ այլ մարմին, որպեսզի այդ փաստերով իրականացվի վարույթ»: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ կներկայացնի դա, սակայն քար լռություն Ն. Զոհրաբյանի կողմից: 

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը երկար տարիներ արդեն ԱԺ պատգամավոր է, իսկ մինչ այդ եղել է լրագրող, սակայն Ն. Զոհրաբյանից դատախազի հարցադրմանը պատասխան չհնչեց: Իսկ պատգամավորի կողմից Մ. Գրիգորյանի անձին հնչեցրած՝ կենդանի, Մանվելի շակալներ արտահայտությունները դեռ կհիշվեն: 

Իր ելույթում Նառան հայհոյախառը հայտարարեց, որ մի մարդ կարող էր ֆեոդալական կարգեր հայտարարել մի ամբողջ ռեգիոնում (նկատի ունի Մանվել Գրիգորյանին): Զվարճալի է լսել նման խոսքեր Գագիկ Ծառուկյանի անունը կրող խմբակցության անդամի կողմից: Կարծես թե Նառան ոչ լսել է, ոչ իմացել, որ մի նման ֆեոդալական կարգեր հաստատվել են նաեւ Աբովյանում: 

Իսկ հերթական հայհոյախառը իր ելույթի ժամանակ տիկին Զոհրաբյանը կրկին չանդրադարձավ դատախազի այն պնդմանը, թե ինչո՞ւ վերջինս, որպես երկար տարիների պատգամավոր ոչ մի անգամ Էջմիածնում  տիրող իրավիճակների մասին չի խոսել եւ չի ահազանգել:

Ինչպես կարող էր Մանվելը հերոսից հասնել տուշոնկա գողացողի. Սարոյան 

Ինչպես կարող էր Մանվելը հերոսից հասնել տուշոնկա գողացողի. Սարոյան (Տեսանյութ)

ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. Քոչարյանի գործը կքննվի հուլիսի 7-ին․ «Առաջին լրատվական»

«Ես միշտ ասել եմ, ով զինվորի բաժինը ուտի Աստված կպատժի, եթե Մանվելն իմ ասածները լսեր, այդ կուտակածը կբաժաներ կա՛մ երկրապահին, կա՛մ կոչնչացներ: Հիմա վատն այն է, որ Մանվելին ե՛ւ դատախազն է պատժում, ե՛ւ Աստված»,-անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործողություններին նշեց ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ եւ ընդգծեց, որ տեղյակ չի եղել, թե Մանվելն ինչ էր պահում իր ա բաժինը վերցնելմառանոցում:
Սեյրան Սարոյանը հորդորեց բոլորին, ովքեր բանակից ինչ-որ բան են գողացել` վերադարձնեն բանակին: Ըստ նրա, ապրիլյան պատերազմի ժամանակ ինքը եղել է Քարվաճառում, իսկ Մանվել Գրիգորյանը Հորադիզում եւ իրարից շատ հեռու են եղել:
«Հիմա ես մտածում եմ, որ Մանվելն իմ երեսին ոնց է նայելու, որովհետեւ այնպիսի երդումներ է կերել: Զենք բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինովրի բաժինը, այն էլ սահմանին կանգնած զինվորների: Բա այդ երեխաների նամակները, մեռած եմ, թաղած չեմ:  Շատ ծանր եմ տարել, ոչրեւէ մեկը չի կարող պատկերացնել»,-ընդգծեց Սեյրան Սարոյանը եւ հավելեց, թե ինչպես կարող էր Մանվել Գրիգորյանը հերոսի կոչումից իջնել տուշոնկա գողացողի:
Ըստ գերենալի, Մանվել Գրիգորյանը ոչնչի կարիք չի ունեցել եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ նա կգնա այդ քայլին: Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանի քայլը մեկ բառով կարելի է անվանել խայտառակություն:
Դիտարկմանը, թե հնարավոր է իր պահեստներում եւս խուզարկություն կատարեն, Սեյրան Սարոյանը փաստեց, որ պահեստ չունի, որպեսզի խուզարկություն էլ կատարեն:
Նշենք, որ Սեյրան Սարոյանը հիասթափված էր Մանվել Գրիգորյանի քայլին եւ հայտարարեց, որ այլեւս չի կարող որեւէ մեկին վստահել: Այնուհետեւ հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի, նշելով որ իրեն շատ վատ է զգում:
Մանրամասները` տեսանյութում

Սեյրան Օհանյան. Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Սեյրան Օհանյան. Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Մանվել Գրիգորյանին ճանաչել ենք որպես մարտական, ծառայողական ընկեր, որն Արցախյան ազատամարտի ժամանակ բավական լուրջ ներդրում և արժանիքներ է ունեցել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բայց տվյալ երևույթն ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ մեր համար, նաև իմ համար շատ մեծ ցավ է։ Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց՝ ես ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից։

«Հատկապես աշակերտների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն էին բացել մեր զինվորների առջև՝ տրամադրելու, որ իրենք պայքարեն, այնպես, ինչպես իրենք արել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իհարկե, երևույթը տհաճ է։ Բայց պետք է պարզաբանումներ լինեն, որովհետև մատակարարման խնդիրները մի քանի հարթության վրա են իրականացվում», - նշեց նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունն իրականացնում է գնումների գործընթաց և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով՝ և՛ անմիջապես զորամասեր, և՛ գլխավոր շտաբի թիկունքի վարչության միջոցով է իրականացնում մատակարարումը։

«Իսկ թե ինչպես են դրանք հայտնվել Երկրապահ կամավորականների մոտ, պետք է լուրջ ուսումնասիրեն, որովհետև իրենք մասնակցել են տարբեր հավաքների և զորահավաքային պատրաստության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, թե տեղյակ չի եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։

«Առաջին հերթին բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և օգնությունները համապատասխան ուղղությամբ բաշխումներ է իրականացրել։ Դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

 

 

Չկասկածեք. Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

Չկասկածեք. Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմիններն առաջիկայում մանրամասներ կհայտնեն հանրությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

«Մենք առաջիկայում մեր ունեցած տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը», - հայտարարեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ երբ լինեն իրական արդյունքներ այս քրեական գործի շրջանակներում, կհրապարակվեն։ 

Հարցին, թե այս քրեական գործի շրջանակներում նախկին պաշտոնյաներ հնարավո՞ր է ձերբակալվեն, դատախազը պատասխանեց.

«Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»։

Մյուս հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեն, Դավթյանը պատասխանեց. «Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք»։

Միքայել Մելքումյանը Ծառուկյանի գազանանոցի մասին

Միքայել Մելքումյանը Ծառուկյանի գազանանոցի մասին

«Դա զազրելի մտայնություն է եւ չեմ կիսում այդ տեսակետը: Չկա նման բան, ես չեմ լսել»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Աբովյանում տիրող  ոչ պակաս վախի մթնոլորտին, մասնավորապես, որ տեղացիները բազմիցս բարձրաձայնել են, որ Ծառուկյանը եւս ճնշում է նրանց, վրդովված ասաց «Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Դե դուք չեք լսել, բայց ժողովուրդը դրա մասին խոսում է:


- Էլի եմ ասում, որ Ծառուկյանը Աբովյան քաղաքում բացի բարեգործություններից ուրիշ բան չի անում: Դա զազարելի ապատեղեկատվություն է: 


Իսկ ի՞նչ կասեք Ծառուկյանի առանձնատան գազանանոցի մասին:


- Այդ հարցին պարոն Ծառուկյանը բազմիցս անդրադարձել է, հիմա ինչի՞ եք մեկը մյուսի հետ կապում:


Չենք կապում երեւույթն ենք ասում:


- Լավ էլի, խնդրում եմ...

ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԴԱՋՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՍԵՔ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԴԱՋՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՍԵՔ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿ Է»

«Իրավունքի» զրուցակիցն է Շիրակի 32-ամյա մարզպետ Կարեն Սարուխանյանը: Հիշեցնենք, նա նոր Հայաստանի այն պաշտոնյաներից է, ով եւս չի ծառայել Հայոց բանակում: Բացի այդ, մարզպետը համացանցում աչքի ընկավ նաեւ իր դաջվածքներով լուսանկարներով:

«ԽՃՃԵՑԻՔ ԷԼԻ ԻՆՁ» . ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

- Պարոն Սարուխանյան, նախ կցանկանայինք առանձնացեիք, թե որոնք են լինելու Ձեր համար առաջնային լուծում պահանջող խնդիրները:

- Գիտեք, որ Շիրակն ամենաաղքատ մարզն է: Եվ այո, խնդիրները բազմազան են: Ես, որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ (մինչ նշանակումը` Գյումրու պետական բժշկական քոլեջում բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս է աշխատել), շատ մեծ ուշադրություն եմ դարձնելու նախ կրթության որակի բարելավմանը: Բայց կան շատ ավելի լուրջ խնդիրներ, ինչպես օրինակ բնակարանների հետ կապված հսկայական խնդիրները: Առաջին իսկ օրվանից սկսած` ամեն օր ընդունում եմ տարբեր մարդկանց, որոնք գալիս են ամենատարբեր հարցերով` սոցիալական, առողջապահական, բնակարանային: Կրթական օջախներում եւս ունենք խնդիրներ, որոնք մեր լիազորությունների սահմաններում փորձում ենք եւ հետագայում էլ փորձելու ենք հարթել:

Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է Հայաստանում կայացած շաբաթօրյակին. տեսանյութ

- Պարոն Սարուխանյան, Դուք այն պաշտոնյաներից եք, ով չի ծառայել Հայոց բանակում:

- Այո՛, իրավացի եք, ես չեմ ծառայել Հայոց բանակում, բայց դա ի՞նչ կապ ունի իմ զբաղեցրած պաշտոնի հետ:

- Ուղիղ իմաստով ոչ մի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է: Կասե՞ք, թե ինչու չեք ծառայել:

- Իհարկե, կասեմ` առողջական խնդիրներիս հետ կապված:

- Ի՞նչ առողջական խնդիրներ ունեք:

- Տեսողական խնդիրներ, ինչը իմ աշխատանքային գործունեությանը չի խանգարում:

- Իսկ բանակում խանգարելո՞ւ էր:

- Այ՛ո: Կարող եք հարցում անել զինկոմիսարիատ այդ հարցով:

- Պարոն Սարուխանյան, համացանցում լայն տարածում է ստացել նաեւ Ձեր դաջվածքներով լուսանկարը...

- Այ՛ո: Ասեք, որ գեղեցիկ է:

- Դե, նայած ում համար:

- Լավ, վատ բա՞ն է դա, ըստ Ձեզ, իրականում: Կամ ինչ-որ տեղ գրվա՞ծ է, որ դաջվածքներով մարդը չի կարող լինել մարզպետ:

- Ո՛չ, իհարկե: Պարզապես հետաքրքիր է դաջվածքի պատմությունը:

- Ես ամսով առյուծ եմ, իսկ տարով` վագր: Ես միշտ սիրել եմ այդ կենդանուն եւ հատուկ եմ առյուծ դաջել թեւիս:

- Ե՞րբ եք դա արել:

- Վաղուց` 2012 կամ 2013 թվականին: Այնպես չէ, որ ես դաջվածքների սիրահար եմ կամ նման մի բան: Ուղղակի ես ուզեցել եմ, որ իմ կենդանակերպի նշանը լինի նաեւ իմ թեւին` ընդամենը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԿՈՂՄ ՔՎԵՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Լավություն անողի գլուխը ծակ ա…

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` եթե Գագիկ Ծառուկյանի բարեգործություն անելը օրենքով սահմանափակվի, ապա նա էլ բարեգործություն չի անի, այլ` ընդհակառակը…

 

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ՀՅԴ-ի մարտավարության մեջ չնայած փոփոխություն չկա, բայց առաջընթաց կա, մասնավորապես` այս անգամ վարչապետի` կուտակային կենսաթոշակների կառավարության կողմից հաստատմանը սարսափելի «դեմ ըլալով են` կողմ քվեարկել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА