o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

19.06.2020 21:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԱԶԱՐԻ ՀՐԱՄԱՆՔԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Պարետատան որոշմամբ այսօրվանից` ժամը 23:59-ից, 10 հազար դրամով կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր տնից դուրս կգան առանց այս կրծքանշանի: Նմուշները կցվում են:

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Կորոնավիրուսի համաճարակի դեմ վատ պայքարողին բիսեդկի ժողովուրդն ա խանգարում:

 

ՀԱՅ ՀԻՏԼԵՐ

Ժողովուրդը կարող է կորոնավիրուսի համաճարակում մեղավոր լինել, իսկ վարչապետը` երբեք, բայց վարչապետը` դա ժողովուրդն է, բայց ժողովուրդը երբեք վարչապետը չէ, նա մեղավոր է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԹՈՒՂԹՈՒԳԻՐ

Ծառուկյանի վերաբերյալ Աժ որոշումն ընդունելիս պարզ դարձավ, որ եթե ԲՀԿ-ականները Ծառուկյանին հավատարմության երդումի թուղթ են ստորագրել, ապա ՔՊ-ականները Նիկոլին` ղազագիր:

 

ՄԱՍԿԱՐԱԴ

Կորոնավիրուսի կոմիտեից հայտնում են, որ Նիկոլի` դիմակ կրելու մանյակային մոտեցումը գալիս է նրանից, որ վախենում է, հենց իր դիմակը հանեն, կերեւա Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգակործան դեմքը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր ՈՐԴՅԱԿՍ

«Մեզ չի հաջողվում կորոնավիրուսի թվերը իջեցնել»:

Նիկոլ Փաշինյան

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ԲՀԿ-ին ձեռք ես տվել` խաղա:

 

 

ԳԱՐԱՆՏԻԱ ԵՆ ՏԱԼԻՍ (ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԵՐԹԻՆ ՆԻԿՈԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՌԴ կառավարությունից հայտնում են, որ իրենք Նիկոլին «Վլադիմիրսկի ցենտրալում» չեն փակելու, ինչպես պարսիկները Արշակին փակեցին Տիզբոնի Անհուշ բերդում, որովհետեւ ինքը Կոշի գաղութին է սովոր:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Ըստ սոցիոլոգների` ժողովուրդը Նիկոլի հորդորով դիմակ չի դնում, քանի որ կարծում է, թե նա այս անգամ էլ է խաբում:

 

ՓԱԽԵՔ-ՓՐԿՎԵՔՔԱՅԼՈՂ ՄԱՐԴՈՒ» ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ վերլուծաբանների, եթե Նիկոլը այսպես շարունակի, չի հասցնի «Քայլող մարդու» արձանը տեղադրել, նրանից հետո, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կտեղադրի փախչող մարդու արձանը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ԼՀԿ-Ի` «ՄԵՆՔ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քեզ լուրջ պահիր, կարող ա պատահի մեզ հետեւում են

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА