ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գլխավոր թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի կրկին «Անուշ» օպերայով

14.09.2016 19:16 ՄՇԱԿՈՒՅԹ
Գլխավոր թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի կրկին «Անուշ» օպերայով

Վաղը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը: Թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնից տեղեկացրին, որ թատրոնի նախասրահում նախատեսված են մի շարք միջոցառումներ հանդիսականների համար. մշտական խաղացանկում առկա բոլոր ներկայացումների դերակատարները կդիմավորեն այցելուներին, նախատեսված է նաև ցուցադրություն, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավանդույթի համաձայն թատերաշրջանի առաջին ներկայացումը կլինի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Գլխավոր դերերում հանդես կգան Անահիտ Մխիթարյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Պերճ Քարազյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Գևորգ Հակոբյանը /ՀՀ վաստ. արտիստ/:

Տոնվեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակը

Ընթացիկ թատերաշրջանում մինչև այս տարեվերջ նախատեսված են Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները:

Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Երեք պրեմիերա» խորագրով համերգային հանդիսավոր երեկոն:

Հոկտեմբերին նախատեսված է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ համերգային երեկո՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի հրաժեշտի երեկոն մեծ բեմին տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին նախատեսված են Ա. Սպենդիարյանի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, Մ. Մարտիրոսյանի և Մ. Երկաթի հոբելյանական երեկոները:

Նոր թատերաշրջանի ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվեն նաև ճանաչողական շրջայցեր հանրապետության դպրոցականների համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА