ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն

24.05.2016 13:38
ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն

Սիրելի բարեկամներ,
Երեւան գալով` մեր երկրի համար դժվարին տարիներին ՙԻրավունքը՚ ոչ միայն ապահովեց իր կենսունակությունը, այլեւ հասարակայնությանը ներկայացրեց իր իսկ իրավունքի անհասանելի խորխորատները` վեր հանելով անընդունելի երեւույթները, տեսանելի դարձնելով անտեսանելին, բացահայտելով թաքունը, լուսավորելով ստվերայինը£ 
Ժամանակակից սերնդի վկայությամբ ՙԻրավունքը՚ շատ արագ մուտք գործեց պահանջվող մամուլի բանակ` եւ հրապարակումից հրապարակում անշեղորեն կոփելով լրագրողի ու հրապարակախոսի ազնիվ կեցվածքը, իր բեղուն գործունեության արդյունքում ունենալով բազմաթիվ ձեռքբերումներ£ 
ՙԻրավունքի՚ շուրջ հավաքվել են նրա անվանն ու 25-ամյա վաստակին արժանի լրագրողներ, ովքեր բազմակողմանի պատրաստվածութամբ,  ձիրքերի ու հմտությունների մեծ պաշարով պահպանում են սիրելի պարբերականի հեղինակությունը£
Հարգելի լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ՙԻրավունքի՚ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, ամենայն բարիք եւ նորանոր ձեռքբերումներ` ի շահ հայրենական մշակույթի:

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА