ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են 2017-ի լավագույն եւ վատագույն նախարարների անունները

01.02.2018 14:40
Հայտնի են 2017-ի լավագույն եւ վատագույն նախարարների անունները

Iravunk.com-ում ամիսներ շարունակ ընթանում էր քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեին գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր էին տարվա լավագույն եւ վատագույն նախարարները 2017 թվականին: Ինչպես եւ նախապես հայտարարվել էր, քվեարկությունն ավարտվեց 2018 թվականի առաջին ամսվա կեսին: Ամփոփելով արդյունքները` նշենք, որ քվեարկությանը մասնակցել է շուրջ 24 892 մարդ, իսկ նրանց տված ձայները բաշխվել են հետեւյալ հերթականությամբ`

1. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան` 47.02%:

2. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան` 35.63%:

3. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան` 9.49%:

4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան` 4.44%:

5. ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայան` 1.52%:

6. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան` 1.06%:

7. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան` 0.31%:

8. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան` 0.19%:

9. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան` 0.1%:

10. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան` 0.04%:

11. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան` 0.04%:

12. ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյան` 0.03%:

13. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան` 0.03%:

14. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան` 0.03%:

15. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան` 0.02%:

16. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան` 0.02%:

17. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան` 0.01%:

18. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան` 0.01%:

Այսպիսով` ըստ Iravunk.com-ում քվեարկությանը մասնակցածների, ամենաշատ ձայներ ստացած 2017 թվականի լավագույն նախարարներն են` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իսկ ամենաքիչ ձայներ ստացած վատագույն նախարարների եռյակը բացում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, որն էլ օրեր առաջ հրաժարականի դիմում ներկացրեց: Նրան հաջորդում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ վատագույն նախարարների շարքում երրորդ տեղը կիսում են երկու նախարար` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА