ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը փորձում է շանտաժի ենթարկել դատարանին. lragir.am

26.01.2017 13:31
«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը փորձում է շանտաժի ենթարկել դատարանին. lragir.am

2016թ. Հոկտեմբերի 19-ին Lragir.am կայքում հրապարակվեց «Նոր սերունդ» հ/կ-ի հեղինակած «Դատավորները հովանավորում են Հայկ Բաբուխանյանին (դիմում Արփինե Հովհաննիսյանին)» հոդվածը, ուր ակնհայտորեն գլխիվայր է շուռ տրվում իրականությունը, «Իրավունք» թերթի, վերջինիս Գլխավոր խմբագրի եւ Խմբագրական խորհրդի նախագահի վերաբերյալ առկա են սուտ եւ զրպարտիչ տեղեկություններ: Իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանին, Լեւոն Գրիգորյանին եւ Մարգարիտա Հարթենյանին հոդվածագիրը վերագրում է «ոչ իրավաչափ գործողություններ», թեեւ վերջիններս բարեխղճորեն արդարադատություն են իրականացրել:

Նախ ամբողջովին խեղաթյուրվել է հարցի նախապատմությունը, քանզի ըստ հոդվածագրի` «17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում մի նյութ էր հրապարակվել, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսեւորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության եւ դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով՝ կապ ունեին կազմակերպության հետ»: Սկսենք նրանից, որ հոդվածում չկա որեւէ հիշատակում ո՛չ «Նոր սերունդ» կազմակերպության եւ ո՛չ էլ որեւէ կոնկրետ անձի, այլ տրված են հիպերհղումներ շուրջ 6 տասնյակ ֆեյսբուքյան էջերին, որոնց օգտատերերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հալածանքի արշավ էին ծավալել ընդդեմ հայտնի երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների: Ի դեպ, հետագայում պարզ դարձավ նաեւ, որ այդ ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը կեղծ էին (ֆեյք):

Այդ արշավը նրանք ծավալել էին այն բանից հետո, երբ Անուշ եւ Ինգա Արշակյանները, օգտվելով խոսքի եւ կարծիքի ազատությունից, այսինքն` Հայաստանի Հանրապետության հիմնարար ժողովրդավարական նվաճումից, հայտարարել էին, որ զզվում են «Եվրատեսիլում» հաղթած այնպիսի կերպարից, ինչպիսին է Կոնչիտան: Արշավը բաղկացած էր ծայրահեղ ցինիկ, ծաղրական, վիրավորական եւ զրպարտիչ մեկնաբանություններից եւ միտում ուներ հարկադրելու Արշակյան քույրերին հրաժարվել իրենց կարծիքից: Նշենք, որ այդպիսի արշավները, որոնք կոչվում են թրոլլինգ, մի շարք ժողովրդավարական երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում, դիտարկվում են որպես քրեականացման ենթակա, եւ այդ երկրների օրենսդիրները առաջարկում են դա պատժել մի քանի տարի ազատազրկմամբ: Ու թեեւ «Նոր սերունդ»-ը ձգտում է մեր հրապարակումը ներկայացնել որպես «ատելության խոսք», իսկ դատավորներին պիտակում է «ատելության կոչերը հովանավորող»,մեր նպատակը Արշակյան քույրերի խոսքի եւ կարծիքի ազատության պաշտպանությունն էր, ինչը եւ մեր կողմից իրականացվեց նույն գործիքի` խոսքի եւ կարծիքի ազատության միջոցով: Մեր թիրախն էլ ոչ թե մարդկանց որեւէ կատեգորիան էր, այլ կոնկրետ հալածանքով` թրոլինգով զբաղվող ֆեյսբուքյան օգտատերերը:

Հարկ է նշել, որ այդ հրապարակման առնչությամբ երկու դատական հայցեր (16 ՀՀ քաղաքացիների եւ Իրանի մեկ քաղաքացու) ՀՀ դատարանների բոլոր ատյանների կողմից մերժվել են այն հիմքով, որ մեր հոդվածը խոսքի եւ կարծիքի ազատության շրջանակներում է: Եվ միայն «Նոր սերունդ»-ի անդամների հայցն էր 2015թ. մայիսի 14-ին մասամբ բավարարվել, ինչը մենք հակված ենք համարել դատական սխալ:

«Նոր սերունդ»-ը ակնհայտորեն ստում է, երբ պնդում է, որ Խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը (ում նրանք անվանել են «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն»), ոչ մի կապ չունի սույն գործի հետ: Նա «Նոր սերունդ»-ի անդամների հայցում նշված էր որպես պատասխանող, եւ որեւէ դատական ակտով նրա այդ դատավարական կարգավիճակը չեղյալ չի հայտարարվել: Եվ քանի որ «Նոր սերունդ»-ի անդամների հայցը մասամբ բավարարած դատարանը կոպտորեն խախտել էր Հայկ Բաբուխանյանի դատավարական իրավունքները` պատշաճ չծանուցելով նրան դատական նիստերի մասին, նա իր խախտված իրավունքը վերականգնել է Վերաքննիչ դատարանում, որի երեք անդամներին այժմ «Նոր սերունդ»-ը ձգտում է պատժված տեսնել:

Այժմ արդեն գործն ուղարկված է առաջին ատյանի դատարան, հայտնի է դատավորի անունը եւ նշանակված է առաջին դատական նիստի օրը: Եվ այն, ինչն այժմ անում է «Նոր սերունդ»-ը, մեր կարծիքով ոչ այլ ինչ է, քան դատարանի վրա ճնշում գործադրելու, դատարանին շանտաժի ենթարկելու փորձ: Իսկ դա անթույլատրելի է:

 

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

նյութի աղբյուրը` lragir.am

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА