ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.05.2016 16:07
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հոկտեմբերի 25-ին "Իրավունք" թերթը նշեց իր 25-ամյակը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել "Իրավունք" թերթի 25-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. 
-Շնորհավորում եմ "Իրավունք" թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին` թերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ: 
"Իրավունքը" ստեղծվեց մի ժամանակահատվածում, երբ մեր ժողովուրդը միասնության, արդարության ուժով վերստին սկսել էր պայքարել ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի համար, գործընթաց, որի արդյունքում ստեղծվեց Հայաստանի անկախ ու ինքնիշխան հանրապետությունը: Այդ ժամանակ տարիքի առումով "Իրավունքը" դեռ մանուկ էր, սակայն հաշվի առնելով ժամանակաշրջանը, որը համընկել էր թերթի առաջին քայլերի հետ, կարող ենք ասել, որ նա հասունացավ շատ կարճ ժամանակում: "Իրավունքն" անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը:

Ավելի քան քառորդ դար "Իրավունք" թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը` իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու` կրկին Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից: "Իրավունքի" սեփական պատմությունն ամփոփող էջերում լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացված է հայոց արդի պետականության կայացման ընթացքը, պետականություն, որի առաջին պտուղներից է նաեւ ժամանակակից հայ մամուլի ընտանիքը: Իսկ "Իրավունքը" վերջինիս հիմնադիր ու հաստատուն քայլերով առաջ շարժվող անդամներից է: 
Ի դեպ, օրեր առաջ լրացավ այդ ընտանիքի հիմքը ավելի քան 200 տարի առաջ դրած մեր մամուլի առաջնեկի` "Ազդարարի" 220-ամյակը: Սկսելով լույս տեսնել "Ազդարարից"` շուրջ երկու դար անց "Իրավունքը", ինչպես "Ազդարարը", լուսավորչական պայքար հայտարարեց ընդդեմ խավարի, սակայն դա պայքար չէր լուսավորչականության ուղղակի եւ ազդարարյան իմաստով: "Իրավունքը" հասարակության համար լրատու էր եւ լրաքաղ, ուղեցույց եւ գործընկեր, ուղեկցող եւ իր հետեւից տանող: Նրա համայնապատկերում բոլոր ոլորտներն էին` որպես այդպիսին դիտարկելով նորանկախ պետության առջեւ կանգնած թե արտաքին, թե ներքին խնդիրները քաղաքական ու սոցիալական դաշտում, մշակույթի ու կրթության ոլորտում, մի խոսքով այնտեղ, որտեղ աչալուրջ աչքի, անկեղծ աջակցի եւ ազատ ու ճշմարիտ խոսքի միջամտության անհրաժեշտություն կար: Պատահական չէ, որ որոշակի մի ժամանակահատվածում այն առավելագույն տպաքանակն ուներ հայրենական մամուլի շուկայում, ինչն ընթերցողների գնահատականի լավագույն արտահայտությունն էր: 
"Իրավունքն" իր պահանջարկված առաքելությունը արժանապատվորեն շարունակում է նաեւ այսօր, որովհետեւ պետության կայացմանն ու զարգացմանը զուգընթաց` մշտապես առկա են խնդիրներ, որոնք առանձնահատուկ լինելով որեւէ երկրի համար, միաժամանակ, համընդհանուր են բոլոր երկրների համար` նկատի ունենալով, որ մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում եւ միջազգային հանրության լիարժեք անդամ է: Նրա պատմությունը լրատվական-հրատարակչական հաջողված գործունեության ակնառու օրինակ է: 
25 տարին լուրջ ժամանակ է մի լրատվամիջոցի համար, որը մշտապես իրադարձությունների կիզակետում է իր քաղաքական ու քաղաքացիական ակտիվ եւ հետք ու կնիք թողնող գործունեությամբ, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացին ծանրակշիռ մասնակցությամբ: Ուրախալի է, որ "Իրավունքին" հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խոր վերլուծելու ձգտումը եւ միտումը: 
Եւս մեկ անգամ շնորհավորելով "Իրավունք" թերթին հոբելյանի առթիվ` ցանկանում եմ հաջողություններ, չնվազող եռանդ եւ շարունակական հաստատակամություն: Մաղթում եմ, որ թերթը պահպանի իր դեմքը, մշտապես պահանջարկ ունենա, իսկ նրա բովանդակությունից բավականություն ստանան եւ ընթերցողները, եւ նրանք, ովքեր ստեղծում են թերթը:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ 
"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ


Հոկտեմբերի 25¬ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը "Իրավունք" թերթի 25¬ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով« իսկ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին« "Իրավունք" լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանինª ՀՀ ԱԺ պատվոգրերով: 
Շնորհավորելով "Իրավունք" թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվª ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է« որ "Իրավունքը" անկախության ուղեկիցն է եւ ինչ¬որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքովª ավելի քան քառորդ դար "Իրավունք" թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունըª իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը« հասարակությանը հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից: Գալուստ Սահակյանը կարեւորել է այն փաստը« որ "Իրավունքին" հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը« իրականության ողջամիտ ընկալումը« իրավիճակը խոր վերլուծելու ձգտումը եւ միտումը: ՀՀ ԱԺ նախագահը թերթի աշխատակազմին մաղթել է անսպառ եռանդ լրագրողական առաքելության իրականացման գործում: 
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը« շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար« նշել է« որ թերթը հավատարիմ է իր որդեգրած ազգային գաղափարախոսությանը եւ չի խորշում հասարակական կյանքի իրադարձությունները անաչառորեն արտացոլելուց: Նա հույս է հայտնել« որ "Իրավունք" թերթը հնարավորություն կունենա շարունակելու իր առաքելությունըª պահանջված լինելով հասարակության տարբեր խավերի կողմից:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА