ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

24.05.2016 16:05
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

"Իրավունք" թերթի հարգելի խմբագրակազմ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում "Իրավունքը" մշտապես բարձրաձայնել է մեր երկրի եւ հասարակությանը հուզող առանցքային խնդիրները` հետամուտ լինելով դրանց լուծմանը:
Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալական խոսքս ուղղել բոլոր նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել "Իրավունքի" հիմնադրման ու կայացման գործում:
Համոզված եղեք, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել մամուլի միջոցով բարձրաձայնվող բոլոր հարցերին` գտնելու դրանց լուծման արդյունավետ ուղիներ:

Խոսքի եւ մամուլի ազատությունը մեզ համար ունի առաջնային նշանակություն, քանզի այն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման կարեւոր ատրիբուտներից է:
"Իրավունքի" հարգելի ներկայացուցիչներ,
Մեկ անգամ եւս շնորհավորելով թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ երկարամյա գործունեություն եւ նորանոր հաջողություններ մասնագիտական ասպարեզում:
Վստահ եմ, այսուհետ եւս, դուք կկատարեք մամուլի ներկայացուցիչներին վերապահված բարձր եւ պատասխանատու դերակատարությունը:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА