ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ 

24.05.2016 16:03
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ 

Հարգելի բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` "Իրավունք" թերթի 25-ամյակի կապակցությամբ: Վստահաբար կարող ենք փաստել, որ ստեղծման ակունքներում որդեգրած "Ձայն բազմաց` ձայն Աստծո" կարգախոսով, իր էջերում ներառելով հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին առնչվող բազմաժանր հրապարակումներ` ձեր պարբերականն այս 25 տարիների ընթացքում իր ինքնատիպ դերակատարումն է ունեցել մեր երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական կյանքի զարգացման գործում: Համարձակ, օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանություններով, հասարակությանը հուզող բազում խնդիրներ արծարծելով եւ դրանց լուծմանը հետեւողականորեն հետամուտ լինելով, հանրության շահերը պաշտպանելու ձեր որդեգրած քաղաքականությամբ դուք ձեր կարեւոր ներդրումն եք բերել մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման կարեւոր գործընթացին

Ի սրտե մաղթում եմ, որ "Իրավունքի" ամբողջ անձնակազմը հավատարիմ մնա իր կոչմանն ու այսուհետ եւս իր սուր գրչով, քաղաքական ու տնտեսական լուրջ վերլուծություններով, անշուշտ նաեւ "Փանջունու անկյուն"-ով, շարունակի իր ծանրակշիռ դերակատարումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման եւ հզորացման գործում:
Ստեղծագործական անսպառ եռանդ ու համարձակ ծրագրերի իրականացում եմ մաղթում "Իրավունքի" կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին, նաեւ քաջառողջություն ու երջանկություն բոլորիդ ընտանիքներին:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ 
25 հոկտեմբերի 2014թ.

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА