ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն 

24.05.2016 15:54
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

այսօր կարելի է փաստել, որ ազատ խոսքի, ազատ մամուլի հիմքը դրվեց նորանկախ հանրապետության հիմնադրման պահից, սակայն իրավամբ, ազատ մամուլը կայացավ, այս իշխանությունների օրոք, որի լավագույն ապացույցն է ազատորեն գործող ոչ իշխանական մամուլն ու լրատվական դաշտը: 
Այսօր խոսվում է, որ "Իրավունքը" դարձել է իշխանական թերթ: Միգուցե, այդպես է, սակայն, ըստ իս, կարեւոր չէ, թե լրատվամիջոցն իշխանական է, թե ոչ իշխանական: Կարեւորը, որ թերթում տարվող գաղափարախոսությունը լինի պետականամետ: "Իրավունք" թերթը հիմնադրման պահից առ այսօր որդեգրել է հետեւյալ կարեւոր իրավանորմը. Կրոնիս, Պատվիս, Հայրենիքիս չկպչես: Իսկ բոլոր այն անձինք, ովքեր կրոնի ազատության անվան տակ քարոզում են հակաքրիստոնեություն, ովքեր գենդերային հավասարության անվան տակ կործանում են ընտանիքներ, ովքեր դեմոկրատիայի անվան տակ պետականության հիմքերն են խարխլում, հայտնվում են "Իրավունքի" նրա բաղկացուցիչ մաս կազմող "Փանջունու" ծանր մամլիչի տակ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով: 
Շնորհավոր 25-ամյակդ, "Իրավունք" 

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն 
www.levgroup.am

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА