ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

24.05.2016 15:13
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

Իրավունք՚ թերթը եւ ՍԻՄ կուսակցության ղեկավարությունը մեր անկախության առաջին օրվանից մեր պետության, մեր ժողովրդի ուղեկիցն են եղել ու ունեցել են իրենց հստակ դիրքորոշումը, հստակ ուղղվածությունը: Եվ այնպես չէ, որ այսօրվա ՙԻրավունքը՚ տարբերվում է իր ուղղվածությամբ, իր գաղափարներով, իր մոտեցումներով, 10 կամ 20 տարի առաջվա ՙԻրավունքից՚: Սա այն եզակի թերթերից է, որն ունի իր հստակ ուղղությունը եւ անդավաճան է մնացել դրան, չի գնացել շուկային ընդառաջ: Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մամուլ գոյատեւելու խնդիր ունի եւ հաճախ ուզում է շուկային բավարարել, որպեսզի կարողանա գոյատեւի, սակայն ՙԻրավունք՚ թերթը չի գնացել այդ ճանապարհով, այլ փորձել է իր մակարդակը պահել, եւ դա իր մոտ ստացվել է բոլոր ժամանակներում: Իհարկե, թերթն ունեցել է վատ օրեր, խնդիրներ, բայց, միեւնույնն է, այդ բարձր սանդղակը կարողացել են պահել` ի պատիվ թերթի աշխատակազմի, խմբագրի եւ լրագրողների: Այնպես որ, շնորհավորում եմ` թերթի 25-ամյակի կապակցությամբ եւ մաղթում երկար ու ձիգ տարիների բեղուն գործունեություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА