ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

24.05.2016 13:26
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

«Նախ ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի եւ հարգելի «Իրավունք» թերթի խմբագրակազմին` խմբագրի գլխավորությամբ: Այն բոլոր մարդիկ, ովքեր այս 25 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից մինչեւ այսօր աշխատել են եւ նույնիսկ, եթե մեկ օր են աշխատել, ապա «Իրավունքը» իր դրական կնիքը թողել է այդ մարդկանց գործունեության վրա: «Իրավունքը» իր սկզբնավորման օրվանից եղել է մամուլի այն միջոցը, որը փորձել է օբյեկտիվություն ներկայացնել հասարակությանը, ավելին` թերթի էջերում մենք չենք տեսել միայն խոսքի լուսանկարչություն, այլ տեսել ենք գաղափար, գաղափարախոսություն: Իսկ այդ գաղափարն ու գաղափարախոսությունը եղել է խորը ազգային եւ քրիստոնեական: Շատ կարեւոր է, երբ թերթը, մամուլի միջոցը, լրատվամիջոցը ոչ միայն խոսքի լուսանկարչություն է դառնում, ոչ միայն փաստեր է ներկայացնում, այլ նաեւ փորձում է քաղաքացի դաստիարակել: Փորձում է քննադատել այն ամենը, ինչն ազգային եւ բարոյական չէ եւ պաշտպանել այն ամենը, ինչը ազգային է ու քրիստոնեական: Այդ իմաստով պետք է ասեմ, որ ազգային խնդիրների վերհանման գործում «Իրավունքը» այս 25 տարիների ընթացքում շատ մեծ գործ է կատարել, եւ ես` նաեւ որպես սովորական քաղաքացի, շնորհակալ եմ «Իրավունքին»: Ինքս այս 25 տարիների ընթացքում մշտապես եղել եմ «Իրավունքի» ընթերցողը եւ ցանկանում եմ թերթի խմբագրակազմին, «Իրավունքի» յուրաքանչյուր աշխատողին երջանկություն, ուժ, կորով, ստեղծագործական միտք, իսկ բոլոր ընթերցողներին էլ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք երկար ու ձիգ տարիներ ընթերցել թերթում հրապարակված հոդվածները: Շնորհավորում եմ, Աստված ձեզ պահապան»:

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА