ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2016 14:24
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Իմ անձնական կարծիքով` որպես ՙԻրավունք՚ թերթի ընթերցող եւ որպես Կոմունիստական կուսակցության առաջին դեմք, պետք է նշեմ, որ շատ շնորհակալ գործ է կատարում ՙԻրավունք՚ թերթը` իր ողջ խմբագրական կոլեկտիվի հետ միասին: Շատ հաճելի է խմբագրի ներկայությունը բոլոր հարցերում, եւ կուզենայի, որ առաջիկայում եւս անաչառ ձեւով ՙԻրավունք՚ թերթը լուսաբաներ հանրապետության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության կնճռոտ կողմերը: Եվ, իհարկե, իր օբյեկտիվ գնահատականով նպաստեր հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ցանկանում եմ խմբագրի գլխավորությամբ` ողջ կոլեկտիվին նորանոր հաջողություններ՚:

Հայաստանի կոմունիստական կուսակցության
առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА