ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցեղասպանության թանգարանի տնօրեն  ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

24.05.2016 13:12
 Ցեղասպանության թանգարանի տնօրեն  ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

Եթե չեմ սխալվում, ՙԻրավունք՚ թերթը սկսել եմ գնել, երբ 8-րդ դասարանում էի: Դեռ 1989 թվականին, այն ժամանակ կիսալեգալ, Գյումրիի Կիրովի այգում կար մի կրպակ, որտեղից ես գնում էի թերթը` վճարելով 90 ռուբլի եւ կարդում էի: Կարող եք ինձ համարել Ձեր վաղեմի ընթերցողներից մեկը, որովհետեւ սկսած դպրոցական տարիներից կարդում էի ՙԻրավունքը՚: Կարող եմ համարել նաեւ, որ իմ քաղաքական հասունության եւ գիտակից քաղաքացի  դառնալու եւ ձեւավորվելու գործում ՙԻրավունքը՚ ունեցել է իր դերը: Այնպես որ, ՙԻրավունքն՚ իրավունք ունի այդ գործում իր ավանդը տեսնել, ինձ` որպես քաղաքացի, կայանալու գործընթացում:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն 
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА