ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

24.05.2016 13:53
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՙԻրավունքը՚ առաջին թերթերից է, որի հետ միշտ կապված եմ եղել եւ շատ հարգանքով եմ վերաբերվում թերթի խմբագրակազմին: Դեռեւս տարիներ առաջ ինձ միշտ դուր է եկել թերթի օբյեկտիվությունը: Թերթն ունեցել է կուսակցական ուղղվածություն, բայց միշտ օբյեկտիվ է եղել, եւ ես միշտ հաճույքով եմ մասնակցել ՙԻրավունքի՚ հարցազրույցներին: Կայացած թերթ է եւ կայացած կոլեկտիվ ունի, ու ես ցանկանում եմ ՙԻրավունքին՚ կանաչ ճանապարհ` մեր երկրի, հասարակության կայացման գործում, թող այն ավելի ամրանա: Այսօր մամուլից շատ բան է կախված, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց շատ-շատ ե°ւ բացասական, ե°ւ դրական երեւույթներ կախված է մամուլից, եւ ուզում եմ` թերթը պահի իր անունն ու իմիջը, որովհետեւ այդտեղ լավ կադրեր կան: Շնորհավորում եմ թերթի 25-ամյակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА