ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Սյունիքի մարզի ՍԻՄ կուսակցության կառույցի ղեկավար

24.05.2016 13:52
ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Սյունիքի մարզի ՍԻՄ կուսակցության կառույցի ղեկավար

Սրտանց ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմին` խմբագրական խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի գլխավորությամբ:
Նրանք, ովքեր այս 25 տարիների ընթացքում շփվել ու աշխատել են ՙԻրավունք՚ թերթի խմբագրությունում, անշուշտ ՙԻրավունքը՚ իր դրական հետքն է թողել այդ մարդկանց գործունեության վրա: Եվ ես առանց վարանելու` եւ որպես սովորական քաղաքացի, պետք է ասեմ, որ այս 25 տարիների ընթացքում ՙԻրավունքը՚ ի շահ մեր ժողովրդի` մեծ գործ է կատարել: Լինելով ՍԻՄ անդամ` ի սրտե շնորհավորում եմ ՙԻրավունքի՚ խմբագրակազմին, ՙԻրավունքի՚ հոգսերով տարված յուրաքանչյուր աշխատողին: 
Ցանկանում եմ բոլորին ստեղծագործական աշխատանք, ուժ ու կորով եւ, բոլոր այն ընթերցողներին, որոնք հնարավորություն են ունենալու ՙԻրավունք՚ թերթում ընթերցել հրապարակված հոդվածները:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սյունիքի մարզի ՍԻՄ կուսակցության կառույցի ղեկավար

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА