ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

24.05.2016 13:43
ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

«Իր ծննդյան օրից «Իրավունքն» իրավունք տարածեց իր շրջապատում: Հաճույքով եմ կարդացել թերթը, կարդում եմ եւ կշարունակեմ կարդալ: 25-ամյակը մեծագույն կայացման տարիք է, լավագույն ժամանակ, պատմություն, ճանապարհ, որ դուք անցաք: Ուզում եմ մաղթել թերթին երկար ընթացք, օբյեկտիվ եւ ճշմարիտ տեղեկատվություն: Ու թող իր անվանը համահունչ իրավական գիտակցում եւ իրավական մշակույթ տարածի այն մեր հասարակության մեջ, ինչի կարիքը շատ ունենք: Նաեւ ուզում եմ մաղթել խմբագրակազմին ակտիվ, հետեւողական աշխատանք եւ ուրախ եմ, որ «Իրավունքը» կա մեր կյանքում: Իսկ պարոն Բաբուխանյանին մաղթում եմ ստեղծագործական գործունեություն: Շատ կարեւոր է, որ թերթի ներկայացուցիչներն այսօր Ազգային ժողովում են, եւ պառլամենտական յուրաքանչյուր օրենք նաեւ դիտարկվում, հետախուզվում եւ քննվում է նաեւ հասարակության աչքերով, որովհետեւ թերթը հասարակության հայելին է: Իսկ վկան թերթի «Ուղիղ կապ» նախագծի հեռախոսազանգերը, որն ապացույցն է, թե ինչքան են ձեզ վստահում ու հավատում»:

ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА