ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ Հայ կոմունիստ 

24.05.2016 13:41
ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ Հայ կոմունիստ 

ԴՈՒ ԾՆՎԵԼ ԵՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ՊԻՏԻ ԳՆԱՍ ՀԱՂԹԱԿԱՆ՚

25 տարին մամուլի համար մի ակնթարթ է, բայց ՙԻրավունքն՚ անցել է փորձություններով լի փառավոր ուղղի: ՙԻրավունքը՚ ծնվեց Արցախը Հայաստանին միանալու համաժողովրդական շարժման ու պայքարի կրակների մեջ: Այն ընթերցողին չլքեց եւ սեփական ժողովրդի հետ ապրեց ու մարտնչեց ցուրտ ու խավարի տարիներին, ընթերցողից չբաժանվեց անգամ սոցիալական ծանր ու ճգնաժամային տարիներին, որը թանձր մառախուղի պես նստել էր նրա ուսերին: Այսօր էլ երկրի, ժողովրդի ապագայի նկատմամբ լավատեսության ջահակիր դարձած իր էջերում անկողմնակալ ձեւով մեկնաբանում է ՄՄ մտնելու, Եվրասիական միությանը միանալու Հայաստանի ճիշտ կողմնորոշվելու գաղափարը, միաժամանակ քննադատելով Արեւմուտքի ծառաներին, փուչիկներին, սուտլիկորսկաններին, քաջնազարներին, շպիոնօնիկներին, որոնք փորձում են Եվրոպայի կենցաղավարման ՙաղբը՚ տեղայնացնել ավանդապաշտ հայի կենցաղում: ՙԻրավունքը՚ հետագա հարատեւման յուրաքանչյուր 25 տարին, ընթերցողի համար թող լինի իր իրավունքները ճանաչող ու պաշտպանող, սոցիալական հասարակարգ կառուցող պետականատեր, պետականամետ, ազգային արժեքները գնահատող ու սիրող, երիտասարդ սերնդի դաստիարակությանը նպաստող մամուլ: Շարունակի°ր բարի երթդ, սիրելի ՙԻրավունք՚, դու ծնվել ես պայքարում, պիտի գնաս հաղթական դեպի դարերը եկող, դեպի փայլուն ապագան: 

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА