ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28.02.2016 15:26
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին` 25-ամյակի կապակցությամբ: Դեռ առաջին տարիներից, երբ թերթը սկսել էր իր գործունեությունը, ես ունեի իմ սիրելի էջը` ՙԸնկեր Փանջունին՚, որը հուրախություն ինձ` այսօր էլ չի կորցնում իր հմայքն ու հումորը: Եվ ինձ դուր է գալիս թերթի հայերենը, այն, որ իսկապես պրոֆեսիոնալ մոտեցում է, եւ ես մարդկանց տրամադրությունն եմ տեսնում յուրաքանչյուր նյութի մեջ, որը տպագրվում է թերթում: 
Ցանկությունս մեկն է` միշտ շրջապատված լինեք պրոֆեսիոնալ լրագրողներով, որոնք ունեն գրագիտություն, մտքի ճկունություն եւ հոդվածները գրելիս անաչառ են ու կարողանում են իրավիճակը ներկայացնել օբյեկտիվորեն:
Մաղթում եմ երկար կյանք, բազում լուսաբանված նյութեր, որոնք ակտուալ կլինեն Հայաստանի համար եւ կծառայեն հօգուտ Հայաստանի ծաղկման եւ լուսավոր ապագայի՚:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, 
ՀՀ վաստակավոր արտիստ
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА