Սպառողի անկյուն
ՙՙՙՙՙՙՙՆՐԱՆՔ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՙԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ՚ ՀՀ ՕՐԵՆՔԸ
Գաղտնիք չէ, որ ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված, թե Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Իսկ ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքը վերահաստատելով այդ ամենը, ավելացնում է, որ այն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի ՙգ՚ կետը շարունակում է. ՙՀայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, միջագային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձեւավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով՚:
Ցուցանակները եւ գովազդը ոչ հայերեն ձեւավորելը վարչական իրավախախտումներ են, որոնք կատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածով. ըստ որի` համապատասխան պահանջների խախտումները առաջացնում են տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում ավելի մեծ չափերի տուգանքի նշանակում է առաջացնում:
Որպեսզի պարզենք, թե օրենսդրական այս պահանջները ինչպես են կատարվում մեր մայրաքաղաքում, մենք ՙԻրավունքի՚ խմբագրությունից հեռու չգնացինք` Հյուսիսային պողոտա, ուր մեր լուսանկարիչը պարզապես անցավ փողոցի մի հատվածից մյուսը: Բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ ստացվեցին, կարծես դրանք արվել էին ոչ թե Երեւանում, այլ Եվրոպայի որեւէ քաղաքում:
Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ
Հայոց բանակի քսանամյա տոնակատարության հետ կապված ելույթներ շատ հնչեցին: Սակայն, որպես կանոն, մասնավորապես` զինվորական շրջանակներից խոսում էին բարձրաստիճան այրեր` սկսած սպաներից, վերջացրած նախարարով: Իսկ ի±նչ են մտածում շարքայինները, այսինքն` բանակի ամենահիմքում կանգնած զինվորները զինված ուժերի մասին: Այս հարցը մենք փորձեցինք պարզել ազգային բանակի N զորամասի զինծառայող ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
- Տարո°ն, մի փոքր պատմեք ձեր մասին:
- Պատմելու քիչ բան կա` 20 տարեկան եմ, 1 տարի 2 ամիս է` ծառայում եմ ազգային բանակում:
- Պարտադիր զինվորական ծառայությունը սկսվում է 18 տարեկանից` դուք 20 տարեկան եք, բայց դեռ ծառայության մեջ եք, ո±րն է ուշ ծառայելու պատճառը:
- Սովորել եմ պետական բուհում, ունեցել եմ տարկետման իրավունք մինչեւ 2012 թիվը ներառյալ:
- Այդ դեպքում ինչպե±ս կբացատրեք մինչեւ տարկետման ավարտը ձեր ծառայության մեկնելը:
- 2010 թվականի ամռանը, երբ ուսանող էի, 20 օրով ընտանիքով մեկնեցինք ԱՄՆ, որտեղ հայրս հարսանիքի քավոր էր, իսկ ես` խաչեղբայր: Այդ օրերին ազատ ունկնդիրի կարգավիճակով այդ երկրի համալսարաններից մեկում մասնակցեցի դասալսումների եւ երբ ցանկություն հայտնեցի ուսումս այնտեղ շարունակել, հայրս առաջարկեց այդ հարցին անդրադառնալ իմ կողմից միայն զինվորական պարտադիր ծառայությունն անցնելուց հետո: Արդյունքում` մի քանի ուսանող ընկերներով գնացինք զինկոմիսարիատ:
- Ինչպե±ս ընդունեցին որոշումդ հարազատներդ` ուսումդ թողնելու եւ զինվորական ծառայության անցնելու հետ կապված:
- Ոչ այդքան բարյացակամ, իսկ տատիկներս` բացասական, բայց բոլորն էլ հարգանքով մոտեցան իմ որոշմանը:
- Տարոն, քո 20-ամյա տարեդարձը համընկավ մեր երկրի 20-ամյա անկախության տարեդարձին, ավելին, դու մասնակցել ես նաեւ 2011 թվականի այդ գեղեցիկ ու հզոր զորահանդեսին, իսկ բանակի 20-ամյա տարեդարձի հետ կապված` մի քանի օր առաջ մասնակցել ես նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացող տոնական զորահանդեսին, ի±նչ ես զգում:
- Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զորամասի հրամանատարությանը` նմանօրինակ վստահության համար: Պատկերացրեք, քայլում ես երկրի գլխավոր հրապարակով, որտեղ կանգնած է երկրի գլխավոր հրամանատարը, Վեհափառը, հրամանատարները, հարազատներդ, ամբողջ աշխարհը քեզ է նայում, իսկ դու ներկայացնում ես քո ազգային բանակը: Դա ինձ համար եւ պատիվ էր, եւ ձեռքբերում:
- Ի±նչ կասեք այն երիտասարդների մասին, ովքեր խուսափում են ծառայելուց:
- Այդ երիտասարդներին խորհուրդ կտամ կատարել սահմանադրական պարտքը երկրի հանդեպ:
- Իսկ ի±նչ կասեք այն երիտասարդներին, ովքեր թողնում են Հայաստանը եւ այլ տեղ աշխատանք փնտրում:
- Ցանկացած մարդ ազատ է եւ ինքն է որոշում, թե որտեղ է իրեն հարմար ապրել եւ աշխատել, այլ խնդիր է, որ երկրում պետք է ստեղծել այնպիսի հավասար պայմաններ, որպեսզի սովորելն ու աշխատելը բոլորի համար լինի հավասար պայմաններում, եւ գլխավորը ոչ թե լինի փողն ու, թե ում երեխան է, այլ` մարդկային որակներն ու մասնագիտական պատրաստվածության աստիճանը:
- Հայկական դիրքերի հակառակ կողմում ադրբեջանցի քո հասակակիցներն են, որոնք իրենց ՙվայ՚ հրամանատարների ցուցումով մեր դեմ փորձում են զենք ճոճել, ի±նչ ես մտածում նրանց մասին:
- Կցանկանայի, որպեսզի իմ հարեւան հասակակիցների հետ պայքարը լիներ ինտելեկտուալ, սպորտային: Ինձ հետաքրքիր է, թե ադրբեջանցի իմ հասակակիցն ինչ է մտածում կյանքի, իր վաղվա ապագայի մասին, բայց ... Եթե վերջիններս իրենց հրամանատարների գիտությամբ կամ անգիտությամբ կամ հայտնի կենդանու համառությամբ կփորձեն կրկնել այն, ինչ իրենց հայրերն արեցին նախորդ դարի 90-ական թվականներին, ապա ոչ միայն կստանան այն, ինչ ստացան մեր հայրերի ձեռքով, այլ մենք ուղղակի պարտավոր կլինենք արմատախիլ անել մոլախոտը, որպեսզի արդեն մեր երեխաների հետ կապված անվտանգության խնդիրները բացառվեն: Իմ ծնողը, իմ հրամանատարը ինձ չի սովորեցնում մորթել, կոտորել, նրանք մեզ սովորեցնում են պահպանել մեր տունը, մեր ընտանիքը, մեր հողն ու ջուրը, այսինքն` մեր պատիվն ու ինքնասիրությունը: Մոտ մեկ հազարամյակ ոմանց թվացել է, թե հայը պետք է աշխատի, իսկ նրանք մորթեն ու ավերեն: Մեր հայրերի ու պապերի բազկի ուժով մեզ վերադարձվեց մեր ազգային ինքնասիրությունն ու պատիվը: Այժմ մենք այն սիրով պահում, պահպանում ենք եւ փոխանցելու ենք հետագա սերունդներին ավելի կատարելագործված:
- Ի±նչ մասնագիտություն եք պատրաստվում ընտրել ծառայությունն ավարտելուց հետո եւ որտե±ղ եք պատրաստվում ձեզ տեսնել:
- Ես իմ մասնագիտությունն արդեն ընտրել եմ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Մայր բուհի իրավաբանական ֆակուլտետը, կիսատ եմ թողել եւ մտադիր եմ ծառայությունից հետո շարունակել ուսումս: Մտադիր եմ նաեւ հիմնադրել նմանը չունեցող միջազգային նշանակության իրավապաշտպան կենտրոն, որի մասնաճյուղերը պետք է լինեն աշխարհի տարբեր ծայրերում, իսկ կենտրոնը պետք է ղեկավարվի Հայաստանից:
- Եվ դու դա ռեա±լ ես համարում:
- Ոչ միայն ռեալ եմ համարում, այլ նաեւ` անհրաժեշտ: Դարը փոխվել է, փոխվում են մարդիկ, դեմքերը, դեպքերը: Հայն իր աշխատասիրությամբ, գենոֆոնդով ու հնարավորություններով շահեկան վիճակում է գտնվում իր հարեւաններից, ընդամենը պետք է օգտվել այդ առավելությունից եւ այն ծառայեցնել ոչ թե այլ երկրում` օտարների համար, այլ մեր երկրում` մեր երկրի հզորության համար:
- Ձեր բարեմաղթանքները:
- Ցանկանում եմ, որպեսզի հայոց բանակը լինի հզորագույնը եւ օրինակ ծառայի մնացյալներին, իսկ ինձ եւ մյուս զինակիցներիս` անփորձանք ծառայություն:
- ՙԻրավունքը՚ եւս մաղթում է անփորձանք եւ խաղաղ ծառայություն եւ իր կողմից հավելում.
Անկախության 20-ամյակի ձեռքբերումներից կարեւորագույնը, ահավասիկ, անկախ Հայաստանի քաղաքացու (եւ նրա պես բազմահազար այլ քաղաքացիների) այս պարզ ու շիտակ զրույցն էր, որն իրեն տերն է զգում այսօրվա Հայաստանի եւ պատասխանատուն` վաղվա հզոր Հայաստանի: Մեզ մնում է միայն ամրագրել սույն փաստը եւ ասել. Հայաստանը դու ես:
Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Designed by Administrator

