-
Նորություններ
-
Արխիվ


Փանջունի
ՙՙ
Ըստ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի` եթե Վարդան Օսկանյանի մոտ նախանձն է խոսում, ապա ՀՀԿ-ականների մոտ` գոյատեւման բնազդը:
% % %
ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ
ՀԱՐԿԵՐԻ ԽԵՐԸ
Ըստ Արտակարգ իրավիճակների վարչության` ռազմաճակատում արկերն են պայթում, իսկ Պետեկամուտների կոմիտեում հարկերը:
% % %
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ`
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
(ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՍԱԾԸ
ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
Ըստ Էդուարդ Շարմազանովի` Վարդան Այվազյանը փորձում է հանրապետականներից ավելի բարգավաճ երեւալ:
% % %
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
(ԶՈԼԱՎՈՐ ՇՈՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲª ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Էդ զոլավոր շորերը որ ծախեմ, էդ փողով մի տարի կապրես:
ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ
(ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ`
ԷԴԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ)
Երբ մի թուշդ քաշում են, մյուսը դեմ տուր:
% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱ
(ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻª ՃԳՆԱԺԱՄԸ ՊՐԾՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ)
ՙ
Եթե ասել էª պրծել է, ուրեմն պրծել է, ես տնտեսագետ չեմ, որ իմանամ պրծել է, թե չի պրծել՚:
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
% % %
ՄԵԶԱՆԻՑ ՙՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ՚ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Ըստ Ճարտարապետների միության` Հանրային խորհրդի առաջարկըª առանց ամառային դահլիճը քանդելու եկեղեցի կառուցելը, ոչ կինո ա, ոչ թատրոն, լրիվ ցիրկ ա:
% % %
ԼՏՊ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ
Եթե ես իմանայի, որ Տիգրան Սարգսյանն այսքան տաղանդավոր անտաղանդ ա, ապա իմ իշխանության օրոք նրան միանգամից կդնեի վարչապետ, թե չէ 5-6 վարչապետով մինչեւ էս երկիրը քանդեցի, հոգիս դուրս եկավ:
% % %
ԷՀ, ԱՇԽԱՐՀ, ԱՆԱՐԴԱՐ
ԱՇԽԱՐՀ
Չէ, այս աշխարհում ինչ-որ բան ճիշտ չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աչքը դուրս եկավ սպասելով ժողովրդի ազգովի խնդրելուն, որպեսզի հետ վերադառնա, արի ու տես, ոնց որ ժողովուրդը նորից Ռոբերտ Քոչարյանին է խնդրելու հետ վերադառնալ:
Designed by Administrator

