-
Նորություններ
-
Արխիվ


Փանջունի
ՙՙ
ՙՀԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Լեւոնը եկավ, ուրեմն Պայքա¯ր-Պայքա¯ր մինչեւ վերջ:
Գազը թանկացրին, ուրեմն Պայքա¯ր-Պայքա¯ր մինչեւ վերջ:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, ուրեմն Պայքա¯ր-Պայքա¯ր մինչեւ վերջ:
Լեւոնը գնաց, ուրեմն Պայքա¯ր-Պայքա¯ր մինչեւ վե±րջ:
% % %
ՀԱԿ-Ի ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԼԵՎՈՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԼՍՎՈՒՄ ԵՆ,
ԲԱՅՑ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ)
Շանսերը գնալով մեծանում ու շատանում են, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա...
% % %
ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ` ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ
Լեզուդ ոտքերիդ չափ մեկնիր:
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ`
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ
(ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
От самазванца и слышу!
% % %
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՄԱՐԴՈՒ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՄԱՐՄԻՆԸ
ՈՐՊԵՍ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ)
Իշխանությունները մարդու կենդանության օրոք նրա հոգին են ուտում, մեռնելուց հետո` մարմինը:
% % %
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ-ԼՅՈՒԴՄԻԼԱ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԴՀԿ-Ի ՇՈՒՐՋ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՑ ԱՌԱՋ)
Կա°մ ես Լյուդայից կխլեմ կուսակցությունը, կա°մ նա ինձ կուղարկի սահմանադրական ճանապարհով:
% % %
ХОТЕЛОСЬ КАК ЛУЧШЕ,
А ПОЛУЧИЛОСЬ КАК ВСЕГДА
(ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԻՑ ԷԼ ՔՅԱՐ ՉԿԱՐ)
ՀՖՖ մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի գլխավոր մարզիչը` Վարդան Մինասյանը, արդարացրել է իր քավորի սպասումները` հենց առաջին խաղում չխախտելով ավանդույթը` կայունացրել է խաղը եւ պարտվել ինչպես միշտ:
% % %
ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ԱՍԱՑՎԱԾՔ
Նեմեց Ռուբոյին եւ հայկական ֆուտբոլին только могила исправит:
% % %
ՔԻՉ ԼԻՆԻ` ՄԻՇՏ ԼԻՆԻ
(2010-Ի ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՄԻՏԻՆԳԻ
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ)
ՙԵս շատ ուրախ եւ ոգեւորված եմ երեկվա հանրահավաքի ժողովրդի մասնակցության քանակով):
Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
ՙԱռավոտ՚, 03.03.2010թ.
Designed by Administrator

