Մշակույթ
ՙՙՙՙՙՙՙ
ՙՙՙԿՍՏԵՂԾՎԻ± ԳՐԱՆՏԱԿԵՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՋԸ
ՙՍարդարապատ՚ շարժման անդամ, կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ բաց նամակ է հղել Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին:
Այնտեղ մասնավորապես ասված է. ՙՀայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների եւ ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել ՙընտրություններ՚ կոչվող կատակերգությունը` ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետեւանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, եւ Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ՚: Ապա կինոռեժիսորը նշում է, որ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների եւ խմբերի բոլոր փորձերը` որոշակի ձեւով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին` անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով... Այդ ամենը ներկայացնելուց հետո նա Ազնավուրին դիմում է հետեւյալ խնդրանքով եւ առաջարկությամբ. ՙԽնդրում եմ իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար` ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին՚:
Կինոռեժիսորի մոտ նման մտահղացում երեւի առաջացել է այն պահից, երբ Շառլ Ազնավուրը հանդես եկավ իշխանություններին քննադատող հարցազրույցով, որը հետագայում հերքեց: Իհարկե, կարելի է համաձայնել կինոռեժիսորի արտահայտած շատ մտքերի հետ, սակայն համոզված ենք, որ Ազնավուրի տուն-թանգարանը նրանց հատկացնելու դեպքում այն պարզապես կվերածվի հերթական գրանտակերական հավաքատեղիի: Բացի այդ, դժվար է հավատալ, որ նրանք իրենց հավաքների համար տեղ ու գումար չեն կարողանում հայթայթել:
ՋՈՒՐ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՋՐԱՂԱՑԻՆ
Բաքվում ՙԵվրատեսիլ 2012՚ երաժշտական մրցույթի անցկացման վայրի` ՙԲյուրեղյա դահլիճի՚ կառուցման համար նախատեսված էր ապամոնտաժել մի շարք բնակելի շենքեր, ինչը եւ արվել է: Այդ մասին հաղորդում է արաբական ՙԱլ-Արաբիան՚. ՙԱդրբեջանի հսկայական դրոշի ստվերում տեսարժան վայր-համերգասրահ է վեր խոյանում Կասպից ծովի ափին. նավթով հարուստ նախկին խորհրդային երկիրը պատրաստվում է մայիսի ՙԵվրատեսիլ՚ երգի մրցույթին: Սակայն մարդու իրավունքների շուրջ վեճերը փչացնում են փոփ իրադարձությանը Ադրբեջանի նախապատրաստությունները՚: Բանն այն է, որ մի քանի հարյուր ընտանիք է դուրս հանվել տեղանքից:
Անդրադառնալով ՙԵվրատեսիլին՚ եւ Ադրբեջանի իմիջին` ՙԱլ-Արաբիան՚ արձանագրում է. ՙԻլհամ Ալիեւի ղեկավարած վարչակարգի աչքում ՙԵվրատեսիլ 2012-ը՚ երկրի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու հնարավորություն է, որը մինչ այժմ հայտնի էր հիմնականում որպես էներգիա արտահանող…՚:
Դա հասկանում են ոչ միայն արաբները, այլեւ քաղաքականությունից շատ թե քիչ հասկացող ցանկացած մարդ, իսկ մեզ մոտ դեռեւս քննարկվում է ՙԵվրատեսիլի՚ մասնակցի հարցը, զանազան աղանդավոր, հայտնի ու անհայտ երգիչ-երգչուհիներ զբաղված են ինքնաառաջադրման քարոզով... Ոչ մեկին չի հուզում այն խնդիրը, որ Ադրբեջանը կարող է ամեն ինչ անել, որ հայկական պատվիրակությունն ընդհանրապես Բաքվում խնդիրներ չունենա, եւ դրանով իսկ միջազգային հանրության աչքին հերթական թոզը կփչի. իրենք խաղաղասեր են, եւ հայերն են իրականացրել Խոջալուի եւ այլ ցեղասպանություններ: Եվ մենք, կամա թե ակամա, ջուր ենք լցնելու նրանց ջրաղացին:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ՙՄԵՐ ՔԱՋ ԶԻՆՎՈՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԿՌՎԻ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ԽԱՂԱՂ ՄԻՇՏ ԼԻՆԻ՚
Հայոց փառապանծ բանակը, անցնելով բարդ ու հերոսական ուղի, դարձել է մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ զրուցեցինք ՀՀ ՊՆ ՙԶորական՚ երգի համույթի գեղարվեստական ղեկավար, սպայի տան պետի տեղակալ, մայոր ԱՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
Սպայի տունը ունի երաժշտական դպրոց, գործում են տարբեր խմբակներ, մասնագիտական տարբեր դասընթացներ (զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաների համար` անվճար): Սպայի տան սաներից շատերն այսօր հանդես են գալիս տարբեր բեմերում, հրաշալի կատարումներով, զորամասերում իրենց ոգեշունչ ելույթներով նոր լիցք հաղորդում սահմանը պահող մեր զինվորին:
-2011 թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելինոգրադ քաղաքում ՙՎիվատ Պոբեդա՚ խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնին Ձեր ՙԶորական՚ երգի համույթը արժանացել է Գրան պրի մրցանակին:
- Այն նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին, որին ԱՊՀ երկրների 24 համույթ էր մասնակցում: Բայց ինձ համար կարեւորը տղաների ուրախությունն էր: Հինգն էլ արժանացան դափնեկրի կոչման: Եվ համույթի զինծառայողները ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվեցին Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով: Սրան նախորդող տարին նույնպես մասնացել էինք երեք հոգով, նրանք էլ դափնեկրի կոչում ստացան: Այս բոլորը նոր թափ, նոր լիցք է հաղորդում, նոր երգերով ու նոր կատարումներով ենք հանդես գալիս:
- Ծրագիրը ինչքանո±վ է հագեցած:
- Մենք, իհարկե, կոչված ենք զինվորական, հայրենասիրական երգեր կատարելու: Եվ անսամբլը շատ սիրով դա կատարում է: Բայց մեր ծրագիրը բազմաժանր է: Վերջերս Առնո Բաբաջանյանի 18 երգերով անսամբլը ելույթներ ունեցավ տարբեր բեմերում: Հաճախ այնպես է ստացվում, որ տարբեր երկրներից պատվիրակություններ են գալիս, եւ մենք պարտավորված ենք մեր ծրագիրը հագեցնել այդ երկրների երգերով: Վերջերս Լեհաստանից պատվիրակություն էր եկել, երեք օրվա ընթացքում սովորեցինք նրանց օրհներգը եւ մի քանի երգեր: Մերոնք այնքան հրաշալի կատարեցին, որ Լեհաստանի ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց մոտ այսքան գեղեցիկ չէր հնչել, ինչպես այստեղ:
- Ունենք երգեր բանակի վերաբերյալ, բայց չե±ք կարծում, որ քիչ է:
- Բանակի, զինվորի, զինվորական առօրյայի, հայրենասիրության մասին երգերն այնքան էլ քիչ չեն: Ուղղակի եթերից քիչ են հնչում, դրա համար էլ հանրությունը տեղյակ չէ: Բայց այս 20 տարիների ընթացքում գրվել են շատ երգեր: Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Վարդան Աճեմյանը եւ շատ այլ կոմպոզիտորներ անդրադարձել են բանակի թեմային: Ես նույնպես ունեմ ՙՀայոց բանակին՚, ՙՀայոց մայրերին՚, հերոսների` սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի մասին երգեր, ինչպես նաեւ տանկիստների մասին երգ, որի խոսքերի հեղինակն է Մետաքսեն: Ունեմ սպայի մասին գրված երգ, որի խոսքերի հեղինակն է Ռոմիկ Մարգարյանը: Անկախության 20-ամյակին նրա հետ շատ երգեր գրեցինք:
- Ինչպե±ս եք կատարում ընտրությունը: :
- Որ զորահավաք ենք անում, մեզ դիմում են Կոնսերվատորիան ավարտած տղաները: Դիմում են ՊՆ, դիմումի հետ ներկայացնում իրենց սովորած, անցած ուղին: Հանձնաժողով է նշանակվում, քննություն են տալիս, եւ լավագույններն ընդունվում են: Ու ամեն տարի 6-8 զորացրվածների տեղերը համալրվում են:
- Լինո±ւմ է, որ պահում եք զինվորներին:
- Հիմա այդպիսի հաստիքներ չունենք: Նրանք ծառայությունը վերջացնում, գնում են, բայց երբեմն գալիս են, փորձում, համերգներին մասնակցում, մենք էլ մեծ սիրով ընդունում ենք:
- Գեղեցիկը այն է, ինչ փնտրում է հոգիդ, սիրտդ, եւ այն, ինչ տեսնում եւ լսում ես:
- Եթե նկատի ունեք երգարվեստը, ապա այն, ինչ ընկալվում է, գեղեցիկ է: Հիմա ավելի շատ շոու են անում, տեսարաններ են ստեղծում բեմի վրա: Երգարվեստը դա չի սիրում: Իսկ թույլ կատարումները թիթեռի կյանք են ունենում:
- Ի±նչն եք առավել բարձր գնահատում մարդկային հարաբերություններում:
- Շատ եմ կարեւորում լսելու ընդունակությունը: Մարդը ասելիք ունի, դիմացինին հարգի°ր, լսի°ր, հետո նոր որոշումներ կայացրու: Կարեւոր է նաեւ սերը ընտանիքում, աշխատանքում:
- Խոսենք ընտանիքի մասին:
- Ունեմ հինգ երեխա: Երկու աղջիկներս երգչուհիներ են: Լուսինես տասնմեկ տարեկանում Հորադիզում` կանգնած Արաքսի ափի մոտ, զինվորների համար երգում էր ՙԱրաքսի ափին՚ երգը, դա մի ուրիշ խանդավառություն էր թե° զինվորների, թե° ինձ համար:
- Զինվորական խիստ ռեժիմը չե±ք տանում տուն, շրջապատ:
- Անկեղծ պետք է լինեմ. մեզ մոտ այնքան էլ խիստ ռեժիմ չէ: Մշակույթի մարդիկ են: Կոնսերվատորիան ավարտած, անցել են դպրոց, ուսանել պրոֆեսորների մոտ: Իհարկե, կարգ ու կանոնը պահում ենք, բայց ավելի շատ մշակութային մթնոլորտ է: Ես սիրում եմ կարգ ու կանոն պահպանել թե° տանը, եւ թե° աշխատանքի վայրում:
- Ինչպիսի± ստեղծագործական ՙմարզավիճակում՚ է գտնվում Արամ Գալստյանը եւ ինչպիսի± ստեղծագործական ծրագրեր ունի:
- Հայոց բանակի 20-ամյակին նվիրված պատրաստեցինք ձայներիզներ: Մայիս ամսվա համար պատրաստում ենք ե°ւ հայկական, ե°ւ ռուսական երգեր, որոնք նվիրված են Հայրենական Մեծ պատերազմին, ինչպես նաեւ Շուշիի ազատագրմանը: Ապրիլի 28-ին նորից կլինենք Մոսկվայում, բայց որպես հաղթանակած, պատվավոր հյուր: Գալա համերգի բացումը նվիրված է մեզ:
Հուլիսին կլինի զորացրում, մեր տղաներից 9-ը կզորացրվեն, կգան նորերը` նորից նոր ծրագիր, նոր աշխատանք: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին, ցանկանում եմ խաղաղություն ու անամպ երկինք: Իսկ մեր զինվորը, քաջ զինվորը, միշտ պատրաստ լինի կռվի, որ երկիրը խաղաղ միշտ լինի:
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
55 ՏԱՐԻ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՀՈՂԻՆ ՉՀԱՆՁՆԵԼԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷՐ
ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը, կարծես թե, միահամուռ որոշել են վերջ դնել մեր ազգի գերեզմանապաշտ բնավորությանն ու մեր մեծերի շիրիմները մաս-մաս ՙգյոռբագյոռ՚ անելու սովորությանը: Երեկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքն իր (հուսանք` վերջին) հանգրվանը գտավ Կոմիտասի անվան պանթեոնում` մյուս մեծերի կողքին: Գուցե հայերիս կողմից դժվար ընկալվի, բայց այս անգամ ոչ թե մի երկրորդ անգամ վերաթաղեցինք մեծ բանաստեղծին, այլ մասունքն ամփոփվեց հուշապատի մեջ:
Արարողությանը ներկա Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ հույս հայտնեց, որ սա մասունքների հայրենիք տեղափոխման վերջին դեպքը կլինի. ՙ55 տարի հայ քրիստոնյայի մասունքը հողին չհանձնելը այնքան էլ բարոյական չէր, բայց պետք է հասկանաք նաեւ, որ հուշապատում Դուրյանի մասունքի զետեղումը չի նշանակում, թե մենք պետք է սկսենք շիրիմների եւ աճյունների հայրենադարձություն: Սա պարտադրված որոշում էր, որը միանշանակ չընդունվեց Հայաստանի գրողների միության նախագահության նիստում, բայց` ՙձայն բազմաց, ձայն Աստծոյ՚... Այնուամենայնիվ, ուսանողները, աշակերտները եւ ընդհանրապես հայ ժողովուրդը մեծ հարգանքի տուրք ունեն մատուցելու Դուրյանին, որովհետեւ նա` իբրեւ սիրերգակ, բացառիկ արժեք է՚:
Բայց, արարողությանը ներկա սակավաթիվ մարդկանցից մեկը լինելով, հասկացա, որ աշակերտներին ու ուսանողներին այդքան էլ հետաքրքիր չէր ո°չ Դուրյանը, ո°չ էլ մասունքը, ու ակամայից հիշեցի Սկյուտարի երգչի բանաստեղծական տողերը. ՙ...Եվ մահամերձն ալ կուզե երկու բան` նախ` կյա°նքը, վերջը` լացող մը իր վըրան...՚: Իսկ ինչ վերաբերում է ոչ թե վերահուղարկավորմանը, այլ հուշապատում մասունքի զետեղմանը, ապա, չգիտես ինչու, Հայաստանի գրողների միության նախագահը որոշեց կատակել. ՙՓառք Աստծո, Հայաստանում հողի պակասություն չկա, ուղղակի, եթե սկսենք այդ հողը բուռ-բուռ, պարկ-պարկ բերել, երեւի ողջ Արեւմտյան Հայաստանի հողերը բերենք մեր մասունքներն ամփոփելու համար՚: ՀՀ մշակույթի նախարարը, ի տարբերություն Լեւոն Անանյանի, մի տարբերակ թողնում է այն մտավորականներին, ովքեր կցանկանան թաղվել հայրենիքում: Այս մասին ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց. ՙՍա ամենեւին չի նշանակում, որ այսօր կարող ենք մտածել, թե տարբեր երկրներում ամփոփված մեր մտավորականների շիրիմները պետք է վերադարձնենք հայրենիք: Եղել են դեպքեր, բայց դրանք նրանց կտակների որոշման հիման վրա է կատարվել: Բայց, ընդհանուր առմամբ, սա եւս մշակութային ժառանգության մի կարեւորագույն հատված է, որը, իմ կարծիքով, պետք է լինի՚: Այնպես որ, հարգելի° սփյուռքահայ մտավորականներ, հայրենիքի հետ կապված չհաջողված ծրագրերը կարող եք զետեղել ձեր կտակներում. գուցե հետմահու` մի 140 տարի հետո, կիրականանան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Designed by Administrator

