rus

  •  

  • Միջոցառումներ

      ՍԻՄ նախագահության նիստ`Ամեն ուրբաթ օրը, ժամը 13:30-իՆ:

      ---------------------------------

      ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ

      ՍԻՄ կուսակցության եւ ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի կողմից 2012 թ. ապրիլի 1-ից մինչեւ սույն թվականի հունիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու է անվճար փաստաբանական ծառայություններ ՀՀ քաղաքացիներ համարվող բոլոր բազմազավակ ընտանիքների համար, որոնց իրավունքները խախտվել են մանկապարտեզներում, դպրոցներում, գյուղապետարաններում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում: Փաստաբանական ծառայության մեջ ներառվելու է ոչ միայն արտադատարանական, դատական պաշտպանությունը, այլ անհրաժեշտության դեպքում նաեւ դատական ակտի հարկադիր կատարումը, մինչեւ իրավունքի խախտման իսպառ վերացումը:

     

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

 

Հայաստանի ՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ կուսակցությունը հիմնադրվել է 1989 թվականին: Կուսակցությունը հանդիսանում է հայկական իրականության նորագույն ժամանակաշրջանի / 1988 թվականի ազգային զարթոնքից սկսած / քաղաքական դաշտի առաջնեկը և ստեղծման օրվանից իր անմնացորդ նվիրումն է բերել մեր անկախացող հայրենիքի կայացման գործընթացին: Իր գործունեության ողջ ժամանակահատվածում կուսակցությունը ներկայացված է եղել և մասնակցել է Ազգային Ժողովի երեք գումարման

աշխատանքներին:Կոսակցությունը այսօր էլ շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը` կարևորելով ազգային շահը իր ամենօրյա գործունեությամբ` պաշտոնաթերթ ՙԻՐԱՎՈՒՆՔՈՎ՚ և կուսակցության դիրքորոշումը արտահայտող այլ քաղաքական գործիքներով, շարունակում է հետամուտ լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության և այլ առաջադեմ միջազգային սկզբունքների ներդրման գործընթացին:

Կուսակցության նախագահն է Հայկ Բաբուխանյանը:

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

ՙՎԵՐՋ ՏԱՆՔ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆԸ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՉԸ

ՙՍիրելի° հայրենակիցներ, ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույցը շարունակում է պայքարը հանուն Հայ առաքելական եկեղեցու: Եկեք հիշենք, որ դարեր ի վեր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել, պատմություն է կերտել` համախմբվելով հենց իր եկեղեցու շուրջը: Չպետք է մոռանալ, թե քանի անգամ են հայ եկեղեցականները թե° զենքով, թե` ժողովրդին հավատքի զորացում ներշնչելով պայքարել մեր լեզուն ու ինքնությունը պահպանելու ու սերունդների հայեցի

դաստիարակելու համար: Վստահ ենք, որ հասունացել է այն պահը, երբ մեր ժողովուրդը պետք է պայքարի հանուն Հայ առաքելական եկեղեցու, հանուն սեփական հավատքի ու կրոնի` պաշտպանելով այն աղանդներից եւ տարբեր տեսակի խավարումներից: Ցավոք այսօր մեր հասարակությունը, այդքան էլ տեղեկացված չէ աղանդավորական գործունեության եւ նրանց կողմից իրականացվող ոտնձգությունների մասին, մասնավորապես ՙԿյանքի խոսք՚ քայքայիչ աղանդի իրական նպատակների մասին, որը հանդես է գալիս իբր ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու քողի տակ: Իսկ նմանատիպ աղանդները, ցավոք, ներթափանցում են հայկական մշակույթ, մասնավորապես` շոու-բիզնես, քաջ գիտակցելով, որ ժողովրդի համակրանքը վայելող երգիչ-երգչուհիները կարող են ազդել մեր ինքնագիտակցության վրա: Որոշ ՙաստղիկներ՚ ու դերասաններ, կամա թե ակամա, չնչին գրոշների համար ուրանում են սեփական հոգին ու կրոնը` վաճառվելով աղանդներին: Կարծիք է ձեւավորվում, որ նմանատիպ կաշառակերներ գործում են նաեւ պետական կառավարման մարմիններում, քանի որ, առանց այդ չինովնիկների աջակցության ու պաշտպանության աղանդավորական շարժումները չէին կարող ակտիվ գործունեություն ծավալել:
Քաջ գիտակցում ենք, որ մոտ է նախընտրական պայքարը եւ հասկանում, որ ամենքս էլ ունենք նախընտրած քաղաքական ուժին սատարելու մեր իրավունքը: Սակայն առանց ժամանակ կորցնելու, մի կողմ դնենք քաղաքական տարաձայնությունները եւ միանանք մեկ գաղափարի շուրջ, միանանք, որպեսզի միացյալ ուժերով Հայաստանից դուրս հանենք աղանդավորներին, ովքեր փորձում են արատավորել հայ ժողովրդի դարավոր պատմություն ունեցող կրոնն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի համբավը:
Վերջին շրջանում, հատկապես ակտիվ է գործում Ուլֆ Էկմանի եւ նրա ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանի կողմից ղեկավարվող ՙԿյանքի խոսք՚ աղանդը, որը ոչ միայն քարոզում է հայ քրիստոնյային անհարիր արժեքներ, այլեւ ոտնձգություն է կատարում խղճի, խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության դեմ: Մեր հայրերը մեծագույն դժվարությունների ու զրկանքների գնով ստեղծեցին ազատ ու անկախ Հայաստանը, եւ մենք թույլ չենք տա ոտնահարել մեր ազգային ինքնությունն ու ժողովրդավարական ազատությունները: Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իրավունք ենք վերապահում մեզ հայտարարել հետեւյալի մասին. ՍԻՄ Երիտասարդական կառույցը առաջարկում է այն բոլոր մոլորյալներին, ովքեր դարձել են աղանդավորական շարժումների զոհը, վերադառնալ իրենց ակունքներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին միշտ պատրաստ է ընդունել դարձի եկած մոլորյալներին ու անհավատներին, իսկ նրանք, ովքեր կշարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը, մեր կողմից կհամարվեն ազգի դավաճան:
ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույց

.

Designed by Administrator