rus

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԲԱՐՈՅԱԶՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ

ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ աղանդների կողմից կրթության համակարգում վտանգավոր, սանձարձակ գործունեություն ծավալելու կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԾ տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ՀՀ ԱԺ ԳԿՄԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ: Նամակում ասված է.
-Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացումը, մեր համոզմամբ, վտանգված է աղանդների օրեցօր ակտիվացող գործողություններով: Եվ դա այն դեպքում, երբ տարիներ առաջ ընդունված վերոհիշյալ ծրագրում արդեն իսկ արձանագրվել էր, որ`
ՙՎերջին տարիներին հաճախակի են դարձել անչափահաuների ծանր հիվանդությունների եւ մահվան դեպքերը` կրոնական տարբեր հոuանքներին եւ աղանդներին հարելու պատճառով: Շատ դեպքերում այդ աղանդների գործունեությունը լուրջ վտանգ է հանդիuանում երեխաների առողջության եւ հոգեւոր զարգացման համար` դառնալով ընտանիքից եւ հաuարակությունից oտարանալու պատճառ՚ եւ ՙԱնհրաժեշտ է պետական վերահuկողություն եւ չափորոշիչների կիրառում ոչ պետական մանկական ուuումնական հաuտատությունների գործունեության նկատմամբ, քանզի վտանգ կա, որ վերոհիշյալ հաuտատություններում կարող է ուuուցանվել ոչ լիարժեք մշակութային կրթություն կամ տարվել մեր ազգային ավանդություններին եւ բարոյական նկարագրին անհարիր դաuտիարակություն՚:
Շուրջ 8 տարի առաջ պետական ռազմավարական ծրագրերը իրականացնող բարձրագույն ատյանի կողմից արտահայտված այդ մտահոգությունները մեր օրերում ոչ միայն չեն նվազել, այլեւ խորացել են: Դրա տխրագույն ապացույցն է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանում շրջանառության մեջ է մտցվում ՙխղճի կալանավոր՚ հասկացությունը, որով մեծարվում են այն երիտասարդները, որոնք պատիժներ են կրում զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից դիտավորությամբ խուսափելու համար:
ՍԻՄ կուսակցության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են հետեւյալ փաստերը.
1. Աղանդները հիմնադրում են հանրակրթական հաստատություններ եւ հարյուրավոր ու հազարավոր հայ երեխաների շեղում ազգային մտածելակերպից: Ավելին, վերջին ժամանակների դառը փորձը ցույց է տվել, որ այդ երեխաների մոտ ի սպառ վերանում են ազգային ավանդական արժեքները, ինչպիսիք են` հայրենիքը, հայոց հողը, հայ մտածելակերպը, հայոց բանակը եւ այլն:
Այսպես, ՙԿյանքի խոսք՚ աղանդը հիմնադրել է ՙԿյանքի խոսք՚ անվամբ հանրակրթական ուսումնական հաստատություն` Թբիլիսյան խճուղի 9/1 հասցեում: Նույն այդ հասցեում է գրանցված ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությունը:
2. Ստանձնելով պետական մարմինների իրավասությունները` ՙԿյանքի խոսք՚ աղանդը տարիներ շարունակ իրականացրել է ու շարունակում է իրականացնել քաղաքացիական ակտերի, մասնավորապես` ամուսնությունների գրանցում:
3. Անվանելով իրեն ՙեկեղեցի՚` ՙԿյանքի խոսք՚ աղանդը անթաքույց իրականացնում է մանուկների հոգեորսություն` ՙՄանկական ծառայություն՚ կոչվող իր կառույցով: Աղանդի կայքում /www.wolarm.org/ տեղադրված գովազդային տեղեկատվությունից հստակ երեւում է, որ այդ ծառայությունը, ինչպեսեւ բոլոր այլ աղանդները, ձգտում են հոգեւոր եւ հոգեբանական իրենց ազդեցությունը տարածել երեխաների ու նրանց ծնողների վրա:
4. Իր կողմից նախաձեռնած ակնհայտ անհիմն, անգամ` անհեթեթ դատական գործերով եւ այլ միջոցներով փորձում է ճնշում իրականացնել մամուլի ու խոսքի ազատության վրա:
5. Պետական առողջապահության ծրագրերից դուրս իրականացնում է բժշկական գործունեություն եւ կազմակերպում միջոցառումներ:
Նշված վտանգները վերացնելու համար անհրաժեշտ ենք համարում արգելել կրթական այն հաստատությունների գործունեությունը, որոնք հիմնադրվել ու ղեկավարվում են աղանդական կազմակերպությունների կողմից: Ներկա պահին խոսքը վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ անվանումը կրող միջնակարգ (հիմնական եւ ավագ) դպրոցի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին:
Ինչ վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությանը, ապա այն, մեր համոզմամբ, պետք է անհապաղ զրկվի պետական համապատասխան գրանցումից, քանի որ այդ աղանդը իրականացրել ու իրականացնում է օրենքին ու իր կանոնադրությանը հակասող գործունեություն, որն ուղղված է ազգաբնակչությանը բարոյազրկելու նպատակին:
Միաժամանակ համոզված ենք, որ, սահմանափակվելով միայն այդ հաստատության գործունեության կասեցմամբ, բարձրացված խնդիրը լուծված համարել չի կարելի: Անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Մեր պատկերացմամբ, դրանք են` ՙԿրթության մասին՚, ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚, ՙԶինապարտության մասին՚ օրենքներում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք ազգանպաստ այս աշխատանքներին լծվող բոլոր մարմինների ու անհատների հետ ցանկացած համագործակցության:

 

 

 

 

 

 

"ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ" ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված  ՀՀ և ԼՂՀ տարածքում հայերի ցեղասպանության մասին,

2 Թուրքական և Ադրբեջանական նացիզմի զոհերի    իրավունքների պաշտպանության մասին օրենսդրական  առաջարկությունները և ներկայացնել ՀՀ նախագահին և  Ազգային Ժողովին:

"ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ" ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

           
Ուսումնասիրել «Եհովայի Վկաներ» տոտալիտար աղանդի ՀՀ-ում ծավալած գործունեության համատեղելիությունը ՀՀ օրենսդրությանը և հայցով դիմել համապատասխան ատյաններին  նրանց գոևծունեությունը դադարեցնելու համար:

 

Հայաստանի ՙՍահմանադրական Իրավունք Միություն՚ կուսակցությունը պահանջում է Թուրքիայից.


ա. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ ՀՀ-ի հանդեպ այլ թշնամական գործողությունները:
բ. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
գ. Դադարեցնել օկուպացված տարածքներում հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, իսկ դեռ պահպանված արժեքները վերադարձնել հայ ժողովրդին
դ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան եւ այդ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը:
ե. Հայաստանի Հանրապետությանը վճարել ֆինանսական փոխհատուցում եւ վերադարձնել օկուպացիայի ընթացքում բնակչության կորցված գույքը, վերականգնել անշարժ գույքային իրավունքները:
ՍԻՄ-ն առաջարկում է ՀՀ իշխանություններին ամենայն վճռականությամբ բարձրացնել Թուրքիայի կողմից օկուպացված տարածքները եւ դրան առնչվող հարցերը:
ՍԻՄ-ը դիմում է Սեւրի պայմանագիրը ստորագրած գլխավոր դաշնակից տերություններին, ինչպես նաեւ դաշնակից պետություններին` ջանքեր գործադրել թուրքական օկուպացիան դադարեցնելու, այդ օկուպացիայից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու, օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ (ՍԻՄ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընդունել օրենք Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին:
2. Տարածքային կառավարման նախարարությունը վերանվանել ՙՓախստականների հարցերի եւ տարածքային կառավարման՚ նախարարություն:
3. Հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
4. Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանավորել հետեւյալ պահանջների կատարումով.
ա) Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը Թուրքիայի կողմից
բ) Ցեղասպանության հետեւանքների վերացումը եւ հայ ժողովրդի վնասների փոխհատուցումը
գ) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ 1918-21թթ. հայ-թուրքական պատերազմների ընթացքում եւ 1921-23թթ. ապօրինի պայմանագրերով Թուրքիայի կողմից բռնազավթված եւ բռնակցված տարածքների վերադարձը
դ) Թուրքիայի տարածքում հայ ազգային փոքրամասնության ազգային եւ կրոնական իրավունքների լիակատար ապահովումը
ե) Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը
զ) Թուրքիայի տարածքում գտնվող հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը
է) Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական գործողությունների դադարեցումը, այդ թվում` նավթամուղերի, գազամուղերի, երկաթգծերի եւ այլ կոմունիկացիաների` Հայաստանը շրջանցելու քաղաքականության դադարեցումը:
5. Դեկտեմբերի 1-ը սահմանել որպես Արցախի հետ Վերամիավորման տոն:
6. Ընտրական օրենսգրքում հանել ընտրական շեմը եւ նվազեցնել ընտրական գրավը:
7. Տնտեսության մեջ որդեգրել ֆիզիկական էկոնոմիկայի սկզբունքները:
8. ՈՉª օտարալեզու դպրոցներին:
9. Արգելել օտարերկրյա քաղաքացիների 50 տոկոսից ավելի մասնակցությամբ իրավաբանական անձանց կողմից հայերեն լեզվով լրատվական գործունեություն իրականացնելը եւ արտասահմանից հայերեն լեզվով ԶԼՄ-ների ֆինանսավորումը:
10. Ստեղծել կառավարական հանձնաժողով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ` գնահատելու համար Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ մշակելու դրանց փոխհատուցման իրավական եւ այլ հիմքերն ու ուղիները:
11. Վերականգնել Երեւանի Երիտասարդական պալատի արտաքին տեսքը:
12. Դադարեցնել Երեւանի կանաչ տարածքներում կապիտալ շինարարությունը:
13. Ընդունել ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ օրենքի փոփոխություն, որով կբացառվի արտերկրից ղեկավարվող կրոնական բոլոր տեսակի հաստատությունների գործունեությունը ՀՀ տարածքում:

ՄԻԱՑԵ°Ք ՄԵԶ, ԱՋԱԿՑԵ°Ք ՄԵԶ
http://www.iravunk.com

 

Designed by Administrator