rus

Հրապարակումներ

ՙՙՙՙՙՙՙՊԱՏԱՀԱԿԱՆ՚ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՅՍՕՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԷ՚

Վերջին շրջանում Թուրքիան հասկացավ, որ այլեւս հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա (մեկը` եվրոպական, մյուսը` պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի). ՙԿամ պետք է ընտրես դեպի Եվրոպա Ճանապարհը եւ դառնաս ՙստանդարտ՚ եվրոպական երկիր, կամ պետք է տուրք տաս պանթուրքիզմի նկրտումներին եւ անցնես այլ ճակատ՚,- ՙՏեսակետ՚ ակումբում անդրադառնալով աշխարհաքաղաքական խոշորագույն տեղաշարժերինª ասաց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Մասնավորապես խոսելով Թուրքիայի առանձնահատկության մասինª ՍԻՄ նախագահը շեշտեց, որ այն դարեր շարունակ իրեն դրսեւորում էր որպես պանիսլամիզմի դրոշակակիր. ՙԸստ էության, թուրքի գենում նստած է միշտ կռվել քրիստոնյաների դեմ, սպանել քրիստոնյաներին եւ այլն, եւ այլն՚: -Այսինքն, դա եղել է պետական քարոզչություն եւ պետական քաղաքականություն, ու ստացվում է, որ հիմա էլ իրականությունից շատ հեռո±ւ են այն դիտարկումները, որ այսօրվա թուրքը փորձում է գնալ ժողովրդավարական արժեքների ետեւից:

ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

-Թուրքիան ընտրեց պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի աթոռը, չնայած որ պանթուրքիզմը այս կամ այն չափով առկա էր Թուրքիայի քաղաքականության մեջ, բայց պանիսլամիզմը, որը 20-րդ դարի սկզբում դադարեց գոյություն ունենալ որպես պետական քաղաքականություն, այս տարիներին, այս օրերին վերականգնվել է: Այնպես որ, Թուրքիան իրեն տեսնում է բոլոր իսլամական ազգերի առաջնորդ, ինչն էլ բերեց նրան, որ նա ստիպված էր իր դերակատարությունը ամրապնդելու համար բախվել Իսրայելի հետ: Թեեւ այդ բախումն էլ բերեց նոր բախում ԱՄՆ-ի հետ, որովհետեւ ԱՄՆ-ի հովանու տակ Թուրքիան փորձեց իր քաղաքականությունը անցկացնել, բայց պարզ դարձավ, որ հնարավոր չէ լինել ե°ւ ԱՄՆ-ի, ե°ւ Եվրոպայի գործընկերը եւ միաժամանակ պանիսլամիզմը զարգացնել ամբողջ աշխարհում այն դեպքում, երբ պանիսլամիստական ծայրահեղ շարժումները ի վերջո բերում են տեռորիստական գործողությունների, որոնք էլ հարվածում են ե°ւ ԱՄՆ-ին, ե°ւ Եվրոպային, ե°ւ Ռուսաստանին: Այս առումով Թուրքիան մոտեցրեց իր դիրքորոշումները Իրանի, արաբական աշխարհի հետ, բախվեց Իսրայելի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի այցի ժամանակ ստացավ այն, ինչ որ պետք է ստանարª դեղին քարտ: Քլինթոնի ուղերձը Թուրքիային հետեւյալն էր. քանի որ դուք փորձում եք աշխարհում դառնալ պանիսլամիզմի առաջնորդ երկիր, ապա դուք ձեր չափը անցնում եք, եւ հակառակ պարագայում դուք պետք է հասկանաք, որ մենք կուժեղացնենք Հայաստանը: Քլինթոնը նաեւ շեշտել էր, որ Հայաստանում ինքը ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչը դիվանագիտական տեսանկյունից ինչ-որ բան նշանակում է: - Պրն Բաբուխանյան, քանի որ խոսք գնաց Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի մասին, հատկապես հետաքրքիր է իմանալ, թե Դուք ինչպես եք գնահատում ԱՄՆ պետքարտուղարի այցը Ծիծեռնակաբերդ: Նամանավանդ որ այցը ոչ թե պաշտոնական էր, այլ մասնավոր: - Նա այցելեց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց, որտեղ գրված էր ոչ թե տիկին Քլինթոնից, այլ ԱՄՆ պետքարտուղարից: Այս ամենը շատ խոսուն փաստ էր եւ ուղերձ Թուրքիային: Երկրորդ ուղերձը Թուրքիային այն էր, որ գնդակը գտնվում է իրենց դաշտում: Այսինքնª թուրքերը պարտավոր են արագորեն կողմնորոշվելու, թե ինչ են անում, ինչպես են նրանք փոխում իրենց պանթուրքիստական եւ պանիսլամական դրոշը եւ վերցնում են ցիվիլ, բանակցային դրոշը եւ բացում են ճանապարհը: Սակայն Թուրքիան շարունակում է իր միեւնույն ուղեգիծը, ուստի սպասելի են ԱՄՆ-ի (եւ ոչ միայն ԱՄՆ-ի) նոր քայլեր...

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՉՈՐՐՈՐԴ ԿՈՂՄՆ Է

-Մի առիթով Դուք ասել էիք, որ Թուրքիան հանդիսանում է արցախյան կոնֆլիկտի չորրորդ կողմը, մինչդեռ քաղաքական գործիչներից շատերը այն կարծիքին են, որ արցախյան խնդիրը ունի երկու կողմ: Կմանրամասնե±ք հարցի քառակողմ լինելու բուն պատճառը: - Միանշանակ, ես գտնում եմ, որ արցախյան կոնֆլիկտը ունի չորս կողմ. բնականաբար Արցախը եւ Ադրբեջանը, Հայաստանը, որը նույնպես ներքաշվել է այդ պատերազմի մեջ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի շփման ամբողջ գծով եղել են պատերազմական գործողություններ, այդ թվում նաեւ Նախիջեւանում: Իսկ Հայաստանի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից` դա Արծվաշենի ենթաշրջանն է: Երրորդ` Հայաստանն իր տարածքում ընդունել է ավելի քան կես միլիոն փախստականներ Ադրբեջանից, եւ որպես բոլոր հայերի պաշտպան երկիրª այդ փախստականների հարցը Հայաստանի համար արդեն իսկ դարձել է կոնֆլիկտի մեջ ներքաշվելու պատճառ: Չորրորդ` Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այնպես որ, ակնհայտ է, որ Հայաստանը կոնֆլիկտի մեջ է ներքաշվել Ադրբեջանի պատճառով: Բայց կոնֆլիկտի կողմ է նաեւ Թուրքիան. առաջինը` եթե հիշում եք, 1990-ականներից նա աջակցեց Ադրբեջանին` այդտեղ ուղարկելով ե°ւ ռազմամթերք, ե°ւ զինուժ: Երկրորդ` Թուրքիան սահմանին մոտեցրեց իր զորքերը, ինչն արդեն պատերազմի սպառնալիք էր: Երրորդ` այդ Թուրքիան է սահմանը միակողմանի փակել Հայաստանի հանդեպ, ընդ որում դա արել է ամենադաժան ռեժիմով, անգամ հումանիտար բեռները` երկրաշարժից տուժածների եւ փախստականների համար, Թուրքիայի սահմանով չեն անցնում: Այն դեպքում, երբ նույն Գազայի շրջանում, որը Թուրքիան փորձում էր խաղարկել եւ շահարկել, հումանիտար բեռները անարգել անցնում են: Եվ վերջապես, Թուրքիան, որը Նախիջեւանի երաշխավորներից մեկն է, դրդեց, որպեսզի Նախիջեւանի ՙինքնավար հանրապետությունը՚ պատերազմական գործողությունների մեջ մտնի Հայաստանի հետ: Այսօր Թուրքիայի բոլոր շփումները, բոլոր քայլերը եւ ծրագրերը, որոնք կապված են Հայաստանի հետ, միանշանակ կապվում են Ղարաբաղի հետ: Այսինքն` Թուրքիան ղարաբաղյան կոնֆլիկտի չորրորդ մասնակիցն ու չորրորդ կողմն է: Եվ երբ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիային առաջարկեց բացել սահմանը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ըստ էության, Ս. Սարգսյանը Թուրքիային առաջարկեց դուրս գալ ԼՂՀ կոնֆլիկտից, չլինել այդտեղ կողմ եւ չունենալ պահանջներ: Միջազգային հանրությունը ողջունեց, որ Թուրքիան դադարի լինել կողմ ղարաբաղյան կոնֆլիկտում, սակայն Թուրքիայի ցեղասպանաստեղծ մենթալիտետը թույլ չտվեց նրան գնալ այդ քայլին: Այսօրվա իրավիճակում, երբ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ մի շարք պանթուրքիստական եւ պանիսլամիստական շարժումներ եւ երկրներ փորձում են միավորվել եւ ստեղծել հակաքրիստոնեական ճակատ, այս դեպքում շեշտը տեղափոխվում է Հայաստանի վրա ամերիկյան քաղաքականության մեջ: Այսօր կարելի է փաստել, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն գոնե Կովկասի մասով հիմնականում արդեն պայմանավորվել են: Եթե առաջներում կար սուր մրցակցություն, մեկը մյուսին հաղթելու ցանկություն, ապա այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ եւ ԱՄՆ-ն, եւ ՌԴ-ն ՙվերաբեռնավորման՚ քաղաքականության արդյունքում եկել են փոխհամաձայնության: - Իսկ ավելի կոնկրե±տ: - Փոխհամաձայնությունը հետեւյալն էր. Ռուսաստանը ունի իր ազդեցության տարածքները` ԱՊՀ երկրները, իսկ ԱՄՆ-ն ունի իր շահերը եւ իր իրավունքներըª որոշ չափով նաեւ այդ տարածքներում: Խոսքը գնում է նավթի եւ գազի մասին, իսկ ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը որ գոյություն ունի Կովկասում, դա կասպյան նավթը եւ գազը Ադրբեջանով, Լեռնային Ղարաբաղով, Հայաստանով եւ Թուրքիայով Արեւմուտք տեղափոխելն է: Բզեժինսկին ասել է, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը փական է նավթի տակառից նավթը հանելու համար: Եթե այդ փականը բացենք, այդ նավթը կհոսի: Բայց հիմա ամերիկացիները այդ փականը բացել են, նավթը հանում են, սակայն այդ նավթը գալիս եւ դեմ է առնում ղարաբաղյան կոնֆլիկտին:

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՄՏՆԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՓՈՒԼ

Իսկ ռուսների տեսանկյունից իհարկե Կովկասը իրենց անվտանգության գոտու մեջ է մտնում, եւ բնականաբար Ռուսաստանը այստեղ իր շահերը եւ խնդիրները ունի: - Պրն Բաբուխանյան, ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող մշտական միջադեպերից հետո նորից սկսեցին ակտիվանալ հնարավոր պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները: Վերջերս հատկապես շատ են կարծիքներ հնչում կարճատեւ եւ պատահական պատերազմի մասին: Ինչպիսի±ն է իրավիճակը Ձեր գնահատմամբ: - ՙՊատահական՚ պատերազմները, իհարկե, բացառել չի կարելի: Բայց չեմ կարծում, որ այսօր դա այն հիմնական սցենարն է, որի վրա աշխատում են քաղաքագիտական կենտրոնները: Իմ կարծիքով, Ղարաբաղի հարցը ավելի շուտ կմտնի երկարաժամկետ սառեցման փուլ: Ինչպիսի սառեցման բանաձեւ կգտնվի դրա համար, չեմ կարող այս պահին կանխագուշակել, Աստանայում միգուցե որոշակի հստակեցում ուրվագծվի, բացառված չեն տարատեսակ խաղերը ՙշուտափույթ լուծման՚ դեկլարատիվ հայտարարությունների տեսքով: Սակայն Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը արցախյան ծավալուն զորավարժությունների ժամանակ, այդ տպավորիչ զորավարժությունների բուն փաստը զգուշացում էր ինչպես ռազմական շանտաժով զբաղվող Ադրբեջանին, այնպես էլ այդ շանտաժին տեղի տվող շրջանակներին, որ հայության արմատական շահերի հաշվին որեւէ սխեմա առաջ քաշելը դատապարտված է: - Ինչի±ց եք ենթադրում նման զարգացումներ, եւ վերջին հաշվով, ո±րն է լինելու արցախյան խնդրի լուծման լավագույն տարբերակը: - Գիտեք ինչ, Ղարաբաղի խնդիրը լուծելը գրեթե անհնարին է: Որովհետեւ Ադրբեջանին` Ալիեւին, պետք չէ գնալ Ղարաբաղի ճանաչմանը, քանի որ նա այդ դեպքում բազում խնդիրներ կունենա իր երկրում եւ կհայտնվի բավականին բարդ իրադրության մեջ: Որովհետեւ Հայաստանը եւ Ղարաբաղը չեն համաձայնվի որեւէ այլ կարգավիճակի, բացի առնվազն անկախությունից: Այլ տարբերակը, որպես այդպիսին, մնում է պատերազմը: Բայց այն այսօր ոչ մեկին էլ ձեռնտու չէ ո°չ Ադրբեջանին, ո°չ Արեւմուտքին եւ ո°չ էլ Ռուսաստանին: Գուցե Հայաստանը այդ պատերազմից կարողանա օգտվել` վերջնականապես ազատագրելով Նախիջեւանը, որից հետո էլ կբացվեր երկաթգիծը դեպի Պարսկաստան, եւ այն ահռելի գումարները, որ մենք հիմա պիտի ծախսենք, որպեսզի կառուցենք Պարսկաստանի հետ երկաթգիծը, այլեւս չէինք ծախսի, քանի որ երկաթգիծը կա, պարզապես այն անցնում է Նախիջեւանի միջով: Եվ իրականում Հայաստանին ֆինանսապես ավելի ձեռնտու կլինի ազատագրել Նախիջեւանը եւ այդ հարցը ընդհանրապես հանել օրակարգից: - Եվ վերջում, ըստ Ձեզ, ինչի± կհանգեցնի Օբամային հղած Էրդողանի այն նամակը, համաձայն որի Թուրքիան հավակնում է ամբողջովին կառավարել իր տարածքում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանական համակարգը: Եվ ինչի± կբերի այն խաղը, համաձայն որի Թուրքիան Հայաստանին հանել է թշնամի երկրների ցանկից, իսկ Ռուսաստանին` ոչ: - Դրանք փորձեր են նստել միաժամանակ երկու, եթե ոչ երեք աթոռի վրա: Դա երկար տեւել չի կարող ու հղի է հարվածներով ու ճնշումներով բոլոր ՙաթոռատերերի՚ կողմից...

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

ԲԱՅԴԵՆ, ԲԱՅԴԵՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՄ Ո±Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ ՀՀՇ-ականները ցանկացած պատրվակ` սուտ, թե ճիշտ, իրական, թե հորինված, ճշտված, թե չճշտված, օգտագործում են իշխանության աթոռներին վերադառնալու իրենց ռեւանշիստական ծրագրերը սպասարկելու համար` վաղուց հայտնի է:
Ահա, ՀՀՇ-ականներին խիստ ոգեւորել է նաեւ Yootube-ում հայտնված տեսանյութը, որտեղ, իբր, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պատմություններ է պատմում, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն զանգահարել եւ իբր ասել է, թե քանի դեռ բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ, պետք չէ թեժացնել իրավիճակը եւ ճանաչել Ցեղասպանությունը: Արդյոք տեսանյութում պատկերված է իրակա±ն Ջոզեֆ Բայդենը, արդյոք նա իրո±ք ասել է այդ ամենը, եւ բազմաթիվ այլ արդյոքներ դեռեւս կախված են օդում: Բոլոր դեպքերում, ՀՀ նախագահի աշխատակազմը հստակ հերքել է Սերժ Սարգսյանին վերագրվող մտքերը եւ ավելինª առաջարկել է հրապարակել հեռախոսազրույցի սղագրությունը: Այսպիսով, հիմա գնդակը ամերիկացիների դաշտում է: Հավանաբար շատ շուտով կստանանք վերոհիշյալ բոլոր հարցականների պատասխանները, ինչպես նաեւ պարզ կլինեն այս ՙԲայդեն շոուի՚ քաղաքական նպատակները ու նշանառությունները:

ԱՄԵՆ ԱԶԳԱՅԻՆԸ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ ԿԵՂԾ Է

Սակայն ՀՀՇ-ականներին այդ հարցերի պատասխանները եւ իրավիճակի վերլուծությունը քիչ են հետաքրքրում: Նրանց համար կարեւոր է մի տեղից գտնել, պեղել որեւէ բացասական արտահայտություն իշխանությունների վերաբերյալ եւ առանց հասկանալու` ո±վ, ո±ւմ, ե±րբ եւ ինչի± մեջ է մեղադրում, այն դարձնել մատի փաթաթան` իրենց մանկության կանաչ-վարդագույն երազանքներին հասնելու համար: Այս անգամ էլ ՙԲայդեն շոուն՚ պարզապես հրճվանք է առաջ բերել ՀՀՇ-ականների մոտ: Եվ սրանք, ինչպես միշտ, արեւմտյան ՙխիարը՚ տեսնելիս, իրենց կորցրած, նետվեցին դրա վրա աղ ցանելու: ՀՀՇ-ական մտքի գիգանտ, ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար Վլադիմիր Կարապետյանը ¥որը մինչեւ վերջª մինչեւ ԱԳՆ-ից վռնդվելը, հլու` հնազանդ ծառայում էր Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին¤ Yօօtube-ի առնչությամբ հայտարարել է, թե. ՙՄենք բազմիցս ասել ենք, որ հայ-թուրքական գործընթացի հիմքում Ցեղասպանության ուրացումն է: Այդ տեսանյութը եւս մեկ պերճախոս վկայությունն է, որ Ցեղասպանության ուրացումով է զուգակցվել հայ-թուրքական ձախողված ողջ գործընթացը՚: Ահա այսպես, ո°չ ավել, ո°չ պակաս ՀՀՇ-ականները իրենց դրսեւորում են որպես Ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագովներ եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացի խիստ ընդդիմախոսներ: Սակայն հարց է ծագում. արդյոք ի±նչ բարոյական կամ քաղաքական, կամ որեւէ մեկ այլ իրավունքով են ՀՀՇ-ականները ընդունում վերոհիշյալ ազգային կեցվածքը:
Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչպես 1990թ.-ին Անկախության մասին հռչակագիրն ընդունելիս ԼՏՊ-ն ու իր մանկլավիկները փորձում էին ուրանալ ե°ւ Ցեղասպանությունը, ե°ւ Արեւմտյան Հայաստանը, ե°ւ Արցախը: Քվեարկության արդյունքները այդ ամենի պերճախոս վկայությունն են, եւ եթե այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի վերամիավորումը եւ Արեւմտյան Հայաստան տերմինը Հայաստանի պաշտոնական քաղաքականության մասն են կազմում` ընդգրկվելով Անկախության մասին հռչակագրի ու այնուհետեւª ՀՀ Սահմանադրության մեջ, ապա դա եղել է ի հեճուկս ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ականների ու վերջիններիս հետ կատաղի ու անզիջում պայքարի հետեւանքով:
Սակայն ոչ միայն քվեարկության արդյունքներն են այն ապացույցները, թե իրականում ով է ուրացել Ցեղասպանությունը: ՀՀՇ-ի ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ապազգային կոնցեպցիայի վրա: Այն ի սկզբանե մերժում է Հայ Դատ հասկացողությունը, ազգային գաղափարախոսությունը, այդտեղից բխող` Ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների ազատագրման, Արցախի վերամիավորման պահանջները: Ինչպես իր ՙՀայոց ազգային գաղափարախոսություն՚ գրքում նշում է լուսահոգի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը. ՙՊարտվողականությունը Հայաստանում իշխանության գլուխ եկավ հանձինս ՀՀՇ կուսակցության եւ նրա լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանի... Համաձայն Հայաստանի ապազգային ուժերի` հայոց ազգային գաղափարախոսությունըª ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի եւ ազգային կրոնի հիմնադրույթներով, կեղծ քաղաքական կատեգորիա է, ո°չ ավել, ո°չ պակասª ֆաշիզմ՚:
Անդրադառնանք փաստերին. ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ.-ի ապրիլի 25-ի նիստում ունեցած ելույթում ԼՏՊ-ն հայտարարում է. ՙԿեղծ քաղաքական կատեգորիա է նաեւ ազգային գաղափարախոսություն հասկացողությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ՚: Շարունակելով իր միտքը` նա եզրակացնում է, որ ժողովրդավարության պայմաններում ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմ է: Լեւոնականների պաշտոնական օրգանը այն ժամանակահատվածում գրում է. ՙՀայ Դատը այսօրվա պայմաններում, իրոք, արդեն ժամանակավրեպ է եւ չունի ազգապահպան հատկություն՚:
Ապազգային ուժերը եւ նրանց առաջնորդ ԼՏՊ-ն մերժում են նաեւ ազգային համաձայնության գաղափարը, նույն ելույթում հայտարարելով, թե. ՙՀարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ իրականում ազգային համաձայնություն հասկացությունը ընդամենը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ ազգի գոյությունն ինքնին ազգային համաձայնության իրողություն է՚:
ՀՀ նախկին նախագահը կեղծ գիտություն է համարում նաեւ պատմությունը: Նա գրում է. ՙՄի մոռացեք, որ ես պատմաբան եմ եւ այսօր, գործնական քաղաքականության մեջ վեց տարի ներգրավված լինելուց հետո, պատրաստ եմ վստահ հայտարարելª պատմությունը կեղծ գիտություն է՚: ԼՏՊ-ի այս դրույթին պատասխանելով` ակադեմիկոս Լ. Խուրշուդյանը գրում է. ՙՆշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը ոչ թե պատմաբան է, այլ բանասիրական գիտությունների դոկտոր, եւ մասնագիտական առումով ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի, հատկապեսª նոր եւ նորագույն շրջանի պատմության հիմնախնդիրների հետ: Այդ պատճառով էլ նրա արտահայտած տեսակետները ոչ պրոֆեսիոնալ են, արտառոց ու անհեթեթ՚: Այս ճշմարտացի եւ դիպուկ գնահատականը ամբողջությամբ համապատասխանում է ոչ միայն 1990-ականների ԼՏՊ-ական զեղումներին, այլեւ ներկայիս իր փորձերին` յուրովի մեկնաբանել հայ ժողովրդի պատմությունը եւ իր ուզած եզրակացությունները ներկայացնել լսարանին իր խղճուկ հանրահավաքների ընթացքում: Միաժամանակ հարց է ծագում, թե ինչպե±ս, մի կողմից, մերժելով պատմագիտությունը, ապազգային ուժերի լիդերը հղումներ է կատարում հայ ժողովրդի պատմությանը, փորձում զուգահեռներ անցկացնել պատմական իրադարձությունների հետ:

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՏՐՎԵԼՈՒ ՀՀՇ-ԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ

Իրականում պատմագիտության մերժումը ԼՏՊ-ին պետք էր մեկ բանի համարª խիստ անհրաժեշտ էր վերանայել հայ-թուրքական պատմական փոխհարաբերությունները, հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից, հրաժարվել Արեւմտյան Հայաստանի ազատագրման գաղափարներից: 1993թ.-ին հրատարակված ՙՀՀՇ ծրագիր՚ փաստաթղթում նշվում է, որ ՙնախընթաց պատմաշրջանի փորձի վերաիմաստավորումը հնարավորություն տվեց նորովի մոտենալ ազգային խնդիրներին` դրանք դիցաբանականացված ոլորտից տեղափոխելով գործնական քաղաքականության բնագավառ՚: 1998թ.-ին պաշտպանելով ԼՏՊ-ի` Արցախը Ադրբեջանին հանձնելու պարտվողական թեզը` վերջինիս աջ ձեռք հանդիսացող Բաբկեն Արարքցյանը գրում է. ՙՄենք ձերբազատվել էինք առասպելաբանության հետ կապված գաղափարներից, գուցե այդ առասպելաբանությունը կենսունակ է ժողովրդի մեջ, բայց դա չի կարող լինել պետական քաղաքականության հիմք: Մենք ժողովրդի մտածելակերպն էինք փոխում եւ մենք փոխել ենք այդ մտածելակերպը՚: Ինչպես իր գրքում նշում է Լ. Խուրշուդյանը. ՙԱյսպիսով, Հայաստանի ապազգային ուժերը հայոց դարավոր ազգային-ազատագրական պայքարը, հայոց ամբողջ պատմությունը հայտարարում են ՙդիցաբանականացված՚ եւ մշակում են ՙնորովի՚ մոտեցում, որի առանցքը ՙիրատեսությունն՚ է, այսինքնª պարտվողականությունը: Ապազգայնությունը պատմության փրփուրն է, եւ այդ փրփուրը փորձում է փոխել ժողովրդի ազգային մտածողականությունը, այսինքնª ազգային ինքնությունը՚: Պատմական իրողությունները, Հայ Դատի գաղափարախոսությունը մերժելով, թուրքերի հետ բարեկամություն քարոզելով` ՀՀՇ-ականներն ի սկզբանե առաջ են քաշում ՙչկա մշտական բարեկամ եւ չկա մշտական թշնամի՚ վտանգավոր եւ խաբուսիկ ապազգային թեզը: Այդ թեզի նպատակն էր հրաժարվել ռուսական կողմնորոշումից եւ դադարեցնել պահանջատիրությունը Թուրքիայի հանդեպ:
ՙՂարաբաղ կոմիտեի՚ 1989թ.-ի հռչակած մեկ այլ հակահայ թեզը հետեւյալն է. ՙՊանթուրքիզմը ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, սակայն նրա դեմ ուղղված խաչակրաց արշավանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի եւ Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի ու պանիսլամիզմի թիրախ: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական շարժումը` սկզբից եւեթ մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը՚: Մեկ տարի անց արդեն ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի դիրքերից ԼՏՊ-ն հայտարարում է. ՙՓնտրենք, ստեղծենք մեր ազգի գոյության նոր, ավելի հուսալի երաշխիքներ: Ահա այս երաշխիքների շղթայի օղակներից մեկն է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը՚:
ԼՏՊ-ին ձայնակցում է ապազգայնության ապոլոգետ եւ թուրքամետության խորհրդանիշ ՙՆոր ուղի՚ կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանը, որի թերթում 1993թ.-ին քարոզվում է. ՙԲացատրել ու ապացուցել, որ առանց հարեւանների հետ դարավոր հարաբերվելու կերպը փոխելու ¥գործով` ոչ խոսքով¤, եւ խաղաղ գոյակցության բանաձեւը գտնելու վտանգի տակ է դրված հայոց պետականության կայացումը՚:
Թուրքասիրությունը քարոզելուն զուգընթաց ԼՏՊ-ն եւ իր ղեկավարության ներքո ապազգային ուժերը վարում էին հակառուսական քարոզչություն` փորձելով Ռուսաստանին ներկայացնել որպես հայ ժողովրդի դժբախտությունների աղբյուր: Այս միանշանակ թուրքական տեսակետը, որը փորձում է պատասխանատվությունը թուրքերից շեղել այլ ուղղությամբ, ակնհայտորեն պարտադրված էր թե° Թուրքիայի, թե° Արեւմուտքի կողմից: Ինչպես գրում է Լ. Խուրշուդյանը. ՙԱյսպիսով, համաձայն Հայաստանի ապազգային ուժերի` հայոց ռուսական կողմնորոշումը ՙսնանկ՚ է ու ՙկորստաբեր՚, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումըª ՙհուսալի երաշխիք՚: Այս անհեթեթությունները, բնականաբար, ոչ մի առնչություն չունեն ո°չ գիտության, ո°չ էլ պատմական իրողության հետ: ՀՀՇԿ գաղափարախոսությունը ապազգային է, հակապատմական եւ ազգակործան: ՀՀՇԿ գաղափարախոսությունը կյանքի է կոչվել կենաց ու մահու կռիվ տալու ազգային գաղափարախոսությանը՚:
Այնուհետեւ, մեծ գիտնականն անդրադառնում է ԼՏՊ-ի կողմից Աշոտ Բլեյանին ՀՀ կրթության նախարար նշանակելու փաստին. ՙԵվ պատահական չէ, որ հանրապետության կրթական գործը վստահվել էր այդ կուսակցության անհայրենիք ղեկավարին: Պայքար է սկսվում դպրոցից ազգային ոգին հանելու, այն ապազգային դարձնելու համար: Դպրոցական ծրագրերից հանվում էին հայ գրողների ազգային գործերը, ազգային պատմության կարեւոր դրվագները, կեղծվում էր Ցեղասպանության, հայկական հարցի եւ ընդհանրապես ազգային պայքարի վերջին 300 տարվա պատմությունը: Կամայականորեն հանվում էին գործող դասագրքերը եւ փոխարինվում ապազգային դասագրքերով... Ծրագրավորված քայքայվում էր հայոց ազգային դպրոցը, քայքայվում էր ընդհանրապես հանրապետության կրթական համակարգը: Հայոց պատմության, պատմական հիշողության, ազգային արժեքների դեմ կատարվող հարձակումները Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում էին պետական քաղաքականություն: Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական գործիչները, ՙՀայաստանի Հանրապետություն՚ եւ ՙՀայք՚ թերթերը գովերգում էին Թուրքիայի հակահայկական պետական կոնցեպցիաները, Հայոց ցեղասպանության մեղքը բարդում հայերի վրա... Հայաստանի ապազգային ղեկավարությունը պայքարում էր հայոց ազգային գաղափարախոսության դեմ` դրանով իսկ օբյեկտիվորեն սատարելով Թուրքիայի հաղթանակին: Թուրքիան` մի կողմից, Հայաստանի իշխանությունները` մյուս կողմից կատաղի պայքար էին մղում հայոց ազգային գաղափարախոսության դեմ՚:

20 ՏԱՐԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ

Իմ ընդդիմախոսները կարող են հակադրել, թե մենք ներկայացնում ենք ԼՏՊ-ի 90-ականների թեզերը եւ գուցե այսօր նա փոխել է իր աշխարհայացքը: Այդ հարցադրմանը պատասխանեմ. նախ ինքը` ԼՏՊ-ն ոչ մի տեղ չի ասել, որ 90-ականներին ունեցել է սխալ դավանանք: Ավելին, կարելի է համոզված պնդել, որ ԼՏՊ-ն քաղաքական դաշտ է բերվել հատուկ հակահայ գաղափարախոսությունը տարածելու եւ իրագործելու նպատակով, ինչը նա հետեւողականորեն ու անփոփոխ անում է վերջին 20 տարիների ընթացքում: Դրա ապացույցն է ԼՏՊ-ի վերջին շրջանի ելույթները, մասնավորապես ս.թ. հուլիսի 19-ին ՀՀՇ համագումարում ասված ծրագրային ելույթը:
Ամբողջ ելույթը կառուցված է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկման վրա: Եվ այսպես, ԼՏՊ-ի ամբողջ միտքը նպատակաուղղված էր նրան, որպեսզի ապացուցի, որ ՙԱռանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՚:
Վերջին շրջանում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը ուղղված էր նրան, որպեսզի տարանջատի հայ-թուրքական փոխհարաբերությունները Արցախյան գործընթացից: Հատկանշական է, որ Թուրքիային Արցախյան խնդրից տարանջատելու ձգտման մասին բացահայտ հայտարարել են նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան: Դրա մասին հայտարարել են Հիլարի Քլինթոնը, Դմիտրի Մեդվեդեւը եւ մի շարք եվրոպական պաշտոնյաներ: Հենց նույն Թուրքիայում պայքար է գնում եվրոպական եւ պանիսլամական զարգացման ուղիների կողմնակիցների միջեւ: Սակայն արի ու տես, որ ԼՏՊ-ն անթաքույց կրկնում է թուրքական իշխանությունների ամենառադիկալ հակահայկական թեւի թեզը: ՙՀայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի միջեւ փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել ի սկզբանե, այսօր արդեն իսպառ իմաստազրկվել են: Հակառակը, նման պնդումներն իրականում միայն հաստատել են նշված հարցերի փոխկապակցությունը՚,- պնդում է ԼՏՊ-ն: Բացի այդ, Թուրքիայի կողմից հայ-թուրքական գործընթացը Արցախի հարցի հետ կապակցելու փորձերը եւ ստորագրած արձանագրությունները սառեցնելը ինչպես հայ դիվանագիտության, այնպես էլ ամբողջ աշխարհի կողմից դիտվում է որպես Թուրքիայի կողմից նահանջ ձեռք բերված պայմանավորվածություններից, շեղում դեպի պանիսլամական, նեոօսմանյան քաղաքականություն: Սակայն այդ տեսակետին համաձայն չեն թուրքերը, ադրբեջանցիները եւ ԼՏՊ-ն: Ըստ վերջիններիս` հայ-թուրքական գործընթացի սառեցման մեղավորները ոչ թե թուրքերն են, այլ հայերը: Դատեք ինքներդ ԼՏՊ-ի հետեւյալ խոսքերից. ՙԵթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը: Նրանց կողմից արվող մնացյալ դատողությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին սոսկ դատարկախոսություն են՚:
Ղարաբաղի հարցում զիջումների գնալու եւ Թուրքիայի պահանջներին տուրք տալու իր քարոզչության մեջ ԼՏՊ-ն անգամ հասնում է 20-րդ դարի սկիզբ. ՙ1920 թվականին Մեծ Բրիտանիան ունեցավ այդ ազնվությունը` Հայաստանի ղեկավարներին խորհուրդ տալով հույս չդնել Արեւմուտքի վրա եւ իրենց խնդիրները փորձել լուծել տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ճանապարհով: Թեեւ հայերն անխոհեմաբար չանսացին այդ անկեղծ խորհրդին՚: Մի խոսքով, լեզու գտեք թուրքերի ու ադրբեջանցիների հետ եւ հույս մի դրեք, որ աշխարհը թույլ չի տա պատերազմի վերսկսումը: Այս է ԼՏՊ-ի պատգամը:
ՙՍտատուս քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը՚,- Ղարաբաղի ստատուս քվոյի դեմ պայքար է մղում ԼՏՊ-ն: Պատահական է, թե ոչ, սակայն նույն ստատուս քվոյի դեմ պայքարում է թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը: ԼՏՊ-ի ամբողջ ելույթից այն տպավորությունն է ստեղծվում, որ նրա նոր առաջադրանքը այն է, որ համոզի հայերին արագորեն գնալ մեզ պարտադրվող ՙփոխզիջումներին՚. ՙՔանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել: ՙՓոխզիջման այլընտրանքը պատերազմն է՚ պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի՚,- ասում է ԼՏՊ-ն: Հայ ժողովրդին պատերազմի վտանգով վախեցնելու Ալիեւի տակտիկան կրկնելովª ԼՏՊ-ն մերժում է ակնհայտ փաստը, որ փոխզիջման այլընտրանքը կարող է լինել ստատուս քվոն:
Ժողովրդին վախեցնելու, պատերազմի սպառնալիքը որպես զիջումների գնալու ադրբեջանական պրոպագանդայի գլխավոր ուղղությունը շարունակելովª ԼՏՊ-ն փորձում է պատրանք ստեղծել, թե այսօր, երբ Հայաստանից պահանջվում է զորքերը դուրս բերել ազատագրված հինգ շրջաններից, մենք ունենք վերջին շանսըª դրան համաձայնելով խուսափել պատերազմից: ՙԹե° Հայաստանի եւ թե° Ադրբեջանի իշխանությունները, բարեբախտաբար, առայժմ զգում են այդ վտանգը եւ պատերազմից խուսափելու համար փորձում օգտագործել հարցի լուծման վերջին դիվանագիտական հնարավորությունները: Բայց այս վիճակը հավերժ չի կարող տեւել՚: Հիշեցնենք, որ պատերազմից խուսափելու ՙվերջին շանսի՚ մասին ԼՏՊ-ն բարբաջում էր դեռ 1997թ. իր տխրահռչակ ՙՊատերազմ, թե խաղաղություն՚ ծրագրային հոդվածում, որում փորձում էր հիմնավորել Արցախն Ադրբեջանին հանձնելու իր դավաճանական ծրագիրը: Այսպիսով, ԼՏՊ-ն 13 տարի անց կրկնեց այն նույն գաղափարը, որի պատճառով ժողովրդի միասնական պահանջով հեռացվեց իշխանությունից:
ԼՏՊ-ի արյան մեջ մտած հակառուսականությունն անգամ այս պարագայում իրեն զգացնել է տալիս, երբ ԼՏՊ-ն համեմատում է Ռուսաստանի ցարերին` իմաª ղեկավարներին, եւ թուրքերին, պնդելով, որ ՙցարերի ու թուրքերի երազանքը՚ կայանում է ՙՀայաստանն առանց հայերի՚ տեսնելու մեջ:
Ահա այսպիսին էր ԼՏՊ-ի իշխանությունը, նրա կեղծ, հակազգային գաղափարախոսությունը, եւ ահա այդ պատճառով է, որ այսօր ԼՏՊ-ի շուրջ հավաքված մի խումբ պատեհապաշտներ, ռեւանշիստներ եւ նարնջագույն պատվերներ իրագործողներ ոչ մի իրավունք չունեն ծպտուն անգամ հանելու ազգային հարցերի վերաբերյալ:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

ԲԱՆԱԿԸ ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ Է Թ°Ե ՆԵՐՔԻՆ, Թ°Ե ԱՐՏԱՔԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Զինված ուժերի եւ պաշտպանության նախարարության դեմ քարոզչական հիստերիան ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է գլխավորել հհշական մամուլի նախասիրած թեմաների առաջին եռյակը£
Ներկայացնում ենք ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ Հայկական PR (հանրային կապերի) ասոցիացիայի փոխնախագահ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ տեսակետները այս կապակցությամբ£


ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈՏՐԵԼ
ԺՈՂՈՎՐԴԻ ՈԳԻՆ

-Ցանկացած համակարգում, այդ թվում~ բանակում կարող են լինել եւ կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, եւ դա բնական էª մեր պետականությունը դեռ 19 տարեկան է£ Բայց խնդիրն այն է, թե ինչպես, երբ եւ ինչ նպատակով ես բարձրացնում այդ հարցերը£
Բանակը մեր անկախության, ինքնիշխանության եւ անվտանգության հիմնաքարն է, եւ այստեղ գոյություն ունեցող արատավոր երեւույթների դեմ, անշուշտ, պետք է պայքարել£ Սակայն շահարկել այդ խնդիրները, ստեղծել հիստերիա բանակի շուրջ, խուճապ տարածել բանակում եւ հասարակության մեջª նշանակում է քայքայել զորակոչի ինստիտուտը, կոտրել ժողովրդի ոգին, սասանել հասարակության վստահությունը, հավատը բանակի նկատմամբ£
Վերջին հաշվովª թուլացնել բանակի մարտունակությունը, խոցելի դարձնել Հայաստանի դիրքերը մեզ համար առանցքայինª հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում£ Սա է, կարծում եմ, ամբողջ խնդիրը£
-Ստացվում է, որ կարելի է ՙօրը ցերեկով՚ կազմալուծիչ-կազմաքանդիչ քարոզչություն իրականացնել սեփական բանակի կամ, որ նույնն է, սեփական երկրի դեմ£ Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիրն իրեն նման շքեղություն թույլ տալու իրավունք ունի±£
-Մենք պետք է պարզ հասկանանք, որ Հայաստանի քաղաքական դաշտում, ցավոք, կան ՙվարձու՚ քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք մեծ հանցանքներ են գործել հայ ժողովրդի դեմ£ Նրանք վախենում են արդար դատաստանից, եւ ամենամեծ հանցագործը Լ.Տեր-Պետրոսյանն էª իր շրջապատով հանդերձ£ Մարդը բացեիբաց հայտարարում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, պետք չէ ստեղծել բանակ, որովհետեւ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է£
Արդեն վաղուց ապացուցված է, որ պատերազմում մեր ժողովուրդը հաղթեցª ի հեճուկս Լ.Տեր-Պետրոսյանի, որ Շուշիի ազատագրման պահին Թեհրանում բանակցում էր թուրքերի ( թուրքերի, ոչ թե պարսիկների) հետ, թե ինչ անել, ինչպես հասնել նրան, որ Ղարաբաղը հանկարծ հայկական չդառնա£ Բնական է, որ նրանց ջանքերը պետք է ուղղված լինեն Հայաստանի, հայկական բանակի դեմ£ Սաª մեկ£
Երկրորդª Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ£ 90 տարի առաջ, սեպտեմբերի 28-ին, Թուրքիան ագրեսիա սանձազերծեց մեր դեմ եւ օկուպացրեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 75 տոկոսը£ Դրանից հետո Հայաստանը Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրել եւ սահմանված կարգով չի վավերացրել£
Այս իրավիճակում մեր ազգային անվտանգության ծառայությունը, անկասկած, պետք է ավելի ուշադիր լինի Լ.Տեր-Պետրոսյանի եւ իր խունտայի գործողությունների նկատմամբ£ Չէ± որ նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակըª պետական հեղաշրջում£ Պետական հեղաշրջման ծրագիրը, որ փորձեցին իրականացնել 2008 թ., դեռեւս ուժի մեջ է, այդ նպատակով էլ շարունակում են խոսել արտահերթ ընտրությունների մասին£


ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՆ ՄԻՇՏ ԵՎ ԱՄԵՆ ՏԵՂ

-Ընդհանրապես այստեղ երկու հիմնական խնդիր եմ տեսնում£ Ինչքան էլ ասվի, որ զինված ուժերի դերը նվազում է, մենք առայժմ գոյատեւում ենք կոնֆլիկտային իրավիճակումª զինադադարի պայմաններում, եւ պատերազմի վերսկսման սպառնալիքը, անշուշտ, դեռեւս պահպանվում է£
Այս պայմաններում բանակը մնում է հիմնական թիրախ թե° հակառակորդի քարոզչության համար, թե° ներսում իրավիճակն ապակայունացնել ցանկացող ուժերի համար£ Այսինքնª թիրախներից մեկը միշտ լինելու է զինված ուժերը, եւ լինելու են մարդիկª թե° դրսում, թե° ներսում, որոնք փորձելու են ցանկացած գնով վնասել բանակ-հասարակություն հարաբերություններին, ստեղծել անվստահության մթնոլորտ եւ վարկաբեկել բանակը£ Սրանք դասական քարոզչական մեխանիզմներ են, որ գործել են եւ շարունակելու են գործել£
Բայց սա հարցի մի° կողմն է£ Դրա հետ մեկտեղ, տեղեկատվական սահմանները առավել քան երբեւէ թափանցիկ են դարձել£ Ըստ էության, այդ սահմանները վերացել են, եւ ցանկացած նմանատիպ քարոզչական գործողություն կարող է թելադրված լինել ինչպես ներքաղաքական շարժառիթներով, այնպես էլ դրսի ուժերի կողմից, որոնք ազդեցության գործակալների միջոցով փորձում են ազդել ներքաղաքական գործընթացների վրա£
Կա եւս մի գործոն. տեղեկատվական հեղափոխությանը զուգահեռ ինքըª բանակը, դադարում է լինել փակ կառույց, ինչպիսին ավանդաբար եղել է£ Այսինքնª հասարակությանը բնորոշ բոլոր երեւույթները բնորոշ են նաեւ բանակին£ Այլ բան է, որ տարիներ առաջ այդ տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի էր լայն շրջանակներին£
Այս առումով, կարծում եմ, խնդիրն այն չէ, թե բանակում կան պրոբլեմներ£ Պրոբլեմներ կան միշտ եւ ամեն տեղ£ Բանակում կատարվում է այն, ինչ կատարվում է ցանկացած պետության բանակում եւ ցանկացած հասարակության մեջ£ Հարցն այն է, թե ինչ են ձեռնարկում իրավասու մարմինները բացասական երեւույթները կանխարգելելու եւ համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու համար£

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ

ՙՀամաձայն չեմ, թե մեր հասարակությունը պառակտված է£ Տեր-Պետրոսյանի հետեւորդների թիվն այնքան փոքր տոկոս է կազմում, որ պառակտվածության մասին խոսելը խիստ չափազանցություն կլիներ£ Նույնիսկ իրենքª ՀԱԿ-ի ներկայացուցիչները, խոսում են 20 հազար հոգու մասին£ Ստացվում է, որ 18 կուսակցություն միասին կարողանում են հավաքել ընդամենը 20 հազար մարդ£ Իսկ 20 հազարը 3 միլիոնի մեջ կաթիլ է օվկիանոսում£ Այլ բան է, որ հասարակության մեջ կա պառակտումª սոցիալական հողի վրա, պառակտումª հարուստների եւ աղքատների միջեւ£ Սա իր հետ բերում է մարտահրավերներ, որոնց դեմ, այո, պետք է պայքարել, որովհետեւ այդ խնդիրները, ցավոք սրտի, տեղափոխվում են բանակ£ Բայց այդ ամենը կապ չունի Տեր-Պետրոսյանի եւ իր ՙշարժման՚ հետ՚,- համոզված է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ£

 

ՄԻ ՕՐՎԱ ԲԱՆ ՉԷ
ՙՀայաստանում կան ավանդական կուսակցություններ, որոնք այսօր այս կամ այն պատճառով խորհրդարանում չեն, մասնավորապես ՍԻՄ-ը, որ միանշանակ մտնելու է ընտրապայքարի մեջ£ Կարծում եմ, այդ ավանդական կուսակցությունները կունենան իրենց աջակիցների բազմությունը£
Հնարավոր է, որ ձեւավորվեն նաեւ նոր քաղաքական ուժեր կամ միավորումներ£ Չնայած այս հարցում ավելի թերահավատ եմ£ Ինչո±ւ£ Որովհետեւ կուսակցություն ստեղծելը, կայացնելը մի օրվա բան չէ, դրա համար տարիներ են պետք, եւ ոչ միայն տարիներ, այլեւ տասնամյակներ՚,- համոզված է
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ£

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԸ ՎԱՂԱԺԱՄ Է

Դեռ շատ բան կարող է փոխվել

Ի±նչ է կատարվում քաղաքական ՙկուլուարներում՚, ի±նչ նոր միտումներ, ներքաղաքական վերադասավորումներ են ուրվագծվում գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ£ Մեր հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ£
-Մինչեւ ընտրություններ դեռ երկու տարի կա, եւ, կարծում եմ, կանխատեսումներ անելը շատ վաղ է£ Առաջիկա մեկ-երկու տարիները շատ բան կարող են փոխել, ի հայտ բերելու ոմանց սնանկությունը, մյուսների կարողությունները եւ այլն£ Տեսեքª Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդամենը մեկ ելույթը ՀՀՇ համագումարում բերեց նրան, որ նրա կողմնակիցների գերակշիռ մասն իրենից երես թեքեց, որովհետեւ ՙպարզվեց՚, որ հայ մարդը պատրաստ չէ զիջելու իր ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը հանուն ինչ-որ կասկածելի նյութական կամ այլ բարիքների£
Այլ բան է, որ առաջիկա ընտրությունները, անկասկած, շտկումներ են մտցնում կուսակցությունների գործունեության մեջ, եւ բնական է, որ քաղաքական ուժերն իրենց հաշվարկների, ծրագրերի մեջ պետք է հաշվի առնեն այդ գործոնը, թե° ներկուսակցական գործընթացների, թե° միջկուսակցական շփումների ակտիվացման, թե° ՙպիառի՚ տեսանկյունից, դրսեւորեն իրենց որպես կուսակցություններ, քաղաքական մտքի, քաղաքական ծրագրերի, առաջարկների դարբնոցներ, ոչ թե խմբակներ, հայհոյողներ կամ գովերգողներ, փորձեն հստակեցնել իրենց տեղը, գաղափարական նիշան, որ պատրաստվում են զբաղեցնել քաղաքական ներկապնակում£
Այդ առումով ՍԻՄ-ը բավական շահեկան վիճակում է, որովհետեւ 20 տարի շարունակ լինելով քաղաքական դաշտում, նույն գիծն է վարել, ներկայացրել իր առաջարկությունները, գաղափարները, ծրագրերը, եւ, պետք է ասել, շատ դեպքերում լսելի եւ ընկալելի է եղել ոչ միայն ընդդիմության, այդ թվումª ծայրահեղական ընդդիմության, այլեւ իշխանությունների համար£
-Իսկ ահա կոնգրեսական լիդերները պնդում են, թե ՀԱԿ-ն է Հայաստանի միակ քաղաքական ուժը, որ հետեւողականորեն հանդես է եկել իր ՙ100 եւ ավելի՚ քայլանոց դարակազմիկ ծրագրերով, հանրությանը մատուցել իր տեսակետները բոլոր հարցերիª տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ£
-Ի±նչ հետեւողականության մասին է խոսքը, եթե ՀԱԿ-ի առաջնորդը մի օր ասում է, որ Թուրքիայի հետ պետք է քիրվայություն անել, հաջորդ օրըª հայտարարում, թե դա դավաճանություն է եւ ուրացում, հետո վերադառնում ՙակունքներին՚, պնդելով, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, երկիրը ապագա չունի£ Սա մի բան է նշանակումª այդ մարդիկ ընդամենը մի խնդիր ունենª ինչպես հասնել աթոռին անարգել լափելու, թալանելու եւ օտար պատվեր կատարելու համար£
Երկրորդª ո±ւմ են պետք այդ ծրագրերը, եթե նույն Լ.Տեր-Պետրոսյանի ասելովª ով էլ լինի իշխանության, առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայաստանը անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման որեւէ հեռանկար չունի£ Ասել է թեª նույնիսկ եթե իշխանության գան, ոչինչ չեն կարող անել, մինչեւ Ղարաբաղը չծախեն եւ չծախվեն թուրքերին£
Ուրեմն, ՙ100 քայլը՚ սուտ է, առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, որ ներկայացրել են, սուտ էª բլեֆ, որի նպատակն է մոլորեցնել շարքային քաղաքացուն, որը հույսեր է կապում իրենց հետ, հավատում է, որ ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում հաց ու պանրից բացի, մի կտոր կարագ էլ կունենան£
Սա է ամբողջ խնդիրըª խճճել մարդկանց մտքերը, խաբել նրանց£ Այսինքնª քիչ է, որ սխալ, հակազգային, ադրբեջանաթրքամետ գաղափարներ են քարոզում, դեռ մի բան էլ խոստովանում են, որ ամբողջ ՙպայքարը՚ իզուր է£
Դրան հակառակ, մեր կուսակցությունը մատնանշում է այն քայլերը, որ պետք է կատարել տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար, միաժամանակ որպես անառիկ բերդ պահելով Ղարաբաղը, հայ-թուրքական հարաբերություններում հասնելու էլ ավելի մեծ հաջողություններիª չզիջելով մեր ազգային շահերը£
-Կարծիք կա, թե Տեր-Պետրոսյանի ելույթը համագործակցության առաջարկ էրª ուղղված իշխանություններին. իբր, մենք այստեղ ենք, օգտագործեք մեզª հասարակությանը նախապատրաստելու ոչ պոպուլյար ՙդժվարին որոշումների՚ Ղարաբաղի հարցում£ Ըստ ձեզ, իշխանություններն ունե±ն այդ օգնության կարիքը£
-Սա առաջին դեպքը չէ, երբ Լ.Տեր-Պետրոսյանն իշխանություններին առաջարկում է վերցնել եւ օգտագործել իրեն, որպես գործիք Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամերիկացիների հետ ինչ-որ խնդիրներ լուծելու համար եւ այլն£ Ինչպես տեսնում եք, իշխանություններին դա պետք չէ£
Միաժամանակ ռեւերանսներ է անում, մի կողմիցª Արեւմուտքին, մյուս կողմիցª Ռուսաստանին, բայց, պարզվում էª Լ.Տեր-Պետրոսյանը ոչ մեկին պետք չէª ամերիկացիներին պետք չէ, Արեւմուտքին պետք չէ, Ռուսաստանին պետք չէ, մնացել են թուրքերը եւ ադրբեջանցիները£
-Հհշական մամուլն օրերս ՙակնարկեց՚, թե ԱՄՆ դեսպանը ՙՍերժ Սարգսյան - Տեր-Պետրոսյան ՙհաշտեցման գործընթաց՚ է նախաձեռնելª փորձում է բանակցային սեղանի մոտ բերել Հայաստանի նախագահին եւ ՀԱԿ-ի առաջնորդին£ Ինչպե±ս կմեկնաբանեք այդ լուրերը£
-Չգիտեմª այդ լուրերը համապատասխանո±ւմ են իրականությանը, թե± ոչ, բայց եթե դա ճիշտ էª ԱՄՆ դեսպանը իսկապես հանդես է եկել նման միջնորդական ՙառաքելությամբ՚, ապա դա Լ.Տեր-Պետրոսյանի վերջնական խայտառակությունն է£ Այսինքնª նա այն աստիճան անօգնական, թշվառ վիճակում է հայտնվել, որ ինչ-որ մեկը պետք է միջնորդի նրա համար, ասիª մեր նախկին գործակալն է, սրան մի գործի տեղավորեք, որ մեր ոտքի տակ չընկնի, որովհետեւ մեզ այլեւս պետք չէ£

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հայկ Բաբուխանյան. «Հաագայի դատարանի որոշումն ուղղակիորեն պետք է կիրառվի Արցախի պարագայում

-Ոչ միայն Կոսովոյի, այլ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, մինչ այդ մի շարք այլ պետությունների անկախության ճանաչումը ապացույց է այն բանի, որ այն քաղաքականությունը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կար, երբ միջազգային իրավունքի մեջ հիմնավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, դրանք նոր թափ են ստանում,-այսպիսի կարծիք է հայտնել «Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ «7օր-ի հետ զրույցում խոսելով Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին։

Հ. Բաբուխանյանի համոզմամբ՝ Միացյալ Նահանգների, եվրոպական պետությունների, Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը, անկասկած, շատ խոշոր փոփոխություն է եվրոպական մայրցամաքում, որն ուղղակիորեն պետք է կիրառվի Արցախի պարագայում.

-Առավել ևս, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կա նոր պետությունների ձևավորման պրակտիկա. ա՛յն տարածքների, որոնք նախկինում ինքնավար հանրապետություն կամ մարզ էին։ Այդ հիմնավորումն էլ իրենց ելույթներում տվել են և՛ Պուտինը, և՛ Մեդվեդևը, թե ինչպես պետք է վերաբերվել նախկին Խորհրդային Միության տարածքում նախկին ինքնորոշման իրավունքին։

Թե ինչո՞ւ Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչվում Հայաստանի Հանրապետության կողմից, ապա, ըստ ՍԻՄ նախագահի, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեծագույն զիջում է Հայաստանի կողմից.

- Հայաստանի օրենսդրությունը սահմանել է, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է։ Դրա վերաբերյալ ունենք 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի որոշումը։ Այդ որոշումը հիշատակվում է նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրում։ Հետևաբար, եթե Հայաստանը վերցնի և իր մի մասը տարանջատի, դա շատ տարօրինակ քայլ կլինի։

 

Ն Ա Խ Ո Ր Դ      Հ Ա Ջ Ո Ր Դ

Designed by Administrator