-
Նորություններ
-
Արխիվ


Հանրություն
ՙՙՙՙՙԵՐԲ ԴԱՏԱՐԱՆՆ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Վերջերս Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի բարձր ամբիոնից երկրով մեկ հնչեց վեճերը դատական կարգով լուծելու միջոցով դեպի քաղաքակրթություն գնալու մասին կոչը:
Համոզված լինելով, որ պետական, քաղաքական կամ հասարակական ոչ մի ամբիոն իր ՙբարձրության՚ ՙշնորհիվ՚ չի կարող թույլ տալ իրեն ազնվորեն տեղեկացնելու ազգաբնակչությանը, թե ինչերի պետք է պատրաստ լինի արդարությունը դատարաններում փնտրող քաղաքացին, ՙՀետաքննությունը՚ ներկայացնում է քաղաքացիական տրիվիալ երկու գործ, որոնց դատավարության ընթացքով քաղաքակիրթ երկրում, անշուշտ, պետք է վաղուց հետաքրքրված լինեին իրավապահ մարմինները…
ՙԲՈԼՈՐԻՍ ՉԵ°Ք ՍՊԱՆԻ...՚
Ընդմիջումներով շուրջ երկուսուկես տարի ընթացող այս գործի մասին ՙՀետաքննությունը՚ հպանցիկ անդրադարձել է 2009թ. ապրիլին` ՙԻսկ ոճրագործը մուրճով ու դանակով շարունակում է հարվածներ հասցնել Գայանեին՚ հրապարակման մեջ: Մեկ տարի առաջ մենք ներկայացրել էինք, թե ինչպես է իրավապահների ու դատարանների, մեղմ ասած, անտարբերությունը հանգեցնում ինքնադատաստանի` արյունալի արդյունքներով…
Այս գործում խոսքը գողության մասին է, որը թեեւ կատարվել է այդ հանցագործությունից տուժված չորս տասնյակ քաղաքացիների անտեղյակ լինելու պայմաններում, սակայն կատարվել է բացահայտ` դատական նիստերի դահլիճում: Գողը Վանաձոր քաղաքի բնակիչ Անդրանիկ Աֆրիկյանն էր, գողության դեպքի վայրն էր` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Իսկ գողացվել էր Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 43 կոոպերատիվ շենքի թիվ 17 բնակարանը: Հանցագործությունը տեղի էր ունեցել 2007թ. դեկտեմբերին:
Մեր հրապարակումներից ընթերցողը վաղուց արդեն լավատեղյակ է, թե ինչպիսի մեխանիզմներ են գործադրվում ՙհայցվոր-դատավոր՚ հանցախմբի կողմից, որպեսզի կատարվող հանցագործությունը գոնե ՙփաթեթավորվի՚ օրենքի պիտակ ունեցող դատական ակտով: Այս դեպքում եւս գործի էին դրվել կեղծ տեղեկանքներ, վկաների կեղծ ցուցմունքներ, բացատրություններ: Եվ, ամենակարեւորը` դատաքննությունը կազմակերպվել եւ անց էր կացվել հույժ գաղտնի պայմաններում:
Նշված բնակարանը պատկանում էր ՙՍպասարկող-2՚ բնակշինկոոպերատիվի 44 փայատերերին: Ցանկանալով իրենց տրամադրության տակ ունենալ կուլտկենցաղային նպատակներին ծառայող բնակելի տարածք` նրանք կոոպերատիվը հիմնադրելու պահին կատարել էին սահմանված վճարումները: Շուրջ չորս տասնյակ տարիներ այդ տարածքում անց էին կացվել ուրախության ու տխրության արարողություններ, եւ հանկարծ սեփականատերերը տեղեկանում են, որ այդ բնակարանը ամիսներ առաջ դատարանը տվել էր Անդրանիկ Աֆրիկյանին: Մեկ տարուց ավելի շենքի բնակիչները փորձել են արդարություն գտնել իրավապահ մարմինների մոտ, պատժել կեղծարարին եւ հետ վերադարձնել իրենց գույքը: Այդ ժամանակահատվածում արդյունքի չհասած բնակիչների վրդովմունքը արդեն հասել էր այն աստիճանի, որ 2009թ. հրապարակման մեջ մենք մտահոգություն էինք հայտնել, թե հուսալքված քաղաքացիները կարող են դիմել անցանկալի, սակայն ՙխիստ կանխատեսելի՚ քայլերի: Այսօր ստիպված ենք արձանագրել, որ ՙլավատեսական՚ մեր մտահոգությունները անտեղի էին. դատավարական զարգացումները հանգեցրեցին տրամագծորեն հակառակ եւ էլ ավելի ողբերգական հետեւանքների. դատարանը իրականացնում է իրեն դիմած քաղաքացիների բարոյահոգեբանական բնաջնջումը:
2009թ. ապրիլի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում կայացրեց վարույթ ընդունել բնակիչների բողոքը: Վերջինս այնչափ հիմնավոր էր, իսկ առաջին ատյանի դատարանի վճռի ապօրինի լինելը այնչափ ակնհայտ էր, որ վերադաս դատարանը այդ որոշման մեջ ամրագրեց հետեւյալը. ՙՎերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը ՀՀ Սահմանադրության եւ ՙՄարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին՚ կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, ուստի տվյալ դեպքում ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները եւ գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը՚:
Փայլուն որոշում, որը, ցավոք, մնաց ընդամենը մտադրություն, քանի որ գործն ըստ էության քննելուց հետո Վերաքննիչ դատարանը ընդամենը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկեց նոր քննության` նույն դատարանում:
Ինչեւէ, գործը վերադարձվեց առաջին ատյանի դատարան. դրա քննության ժամկետի ողջամտությունը առ այսօր ՙապահովում՚ է այդ դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը:
Այս դատավորը ձեռնամուխ էր եղել դատարան հրավիրելու բոլոր փայատերերին` ծանուցագրեր ուղարկելով անգամ հանգուցյալներին: Պատճառը` հնարավորինս երկար ձգձգել դատաքննությունը: Ոչ մի այլ պատճառ լինել չի կարող, քանի որ օրենքը միանշանակորեն սահմանել է, որ կոոպերատիվին պատկանող գույքը չի կարող օտարվել, եթե բացակայում է գոնե մեկ փայատերի համաձայնությունը: Շուրջ երկու ամիս առաջ տեղի ունեցած դատական մի նիստում Ա. Աֆրիկյանը միջնորդեց դատարանին հետաձգել գործի քննությունը` փաստաբան ներգրավելու նպատակով: Դատարանը պատրաստակամությամբ ընդառաջեց նրան: Մյուս դատական նիստին Ա. Աֆրիկյանը չէր ներկայացել, իսկ վերջին նիստին` ս.թ. փետրվարի 25-ին, ներկայացել էր Ա. Աֆրիկյանի կողմից փետրվարի 25-ին նոտարով լիազորված փաստաբանը եւ խնդրել հետաձգել նիստը` գործին ծանոթանալու համար: Դատավոր Հովնանյանը, չթաքցնելով իր գոհունակությունը, բավարարեց նաեւ այդ խնդրանքը:
Ո±րն է դատաքննությունը ձգձգելու իմաստը:
Տիկին Հովնանյանի կողմից գործն իր վարույթ ընդունելու, ավելի ճիշտ` դատաքննությունը չարամտորեն ձգձգելու պահից մահացել են բողոք բերած երկու ընտանիքների անդամներ, իսկ նրա` փետրվարի 25-ին կայացրած ՙստրատեգիական՚ որոշումից անմիջապես հետո ծանրագույն վիճակով շտապօգնության մեքենայով Երեւանի Էրեբունի հիվանդանոց տեղափոխվեց եւ վիրահատման ենթարկվեց երրորդ բողոքաբերը: Եվ այսպես. ո±րն է դատաքննությունը ձգձգելու իմաստը:
ԴԱՏԱՎՈՐԸ ԹԱՔՑՆՈ±ՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Արթուր Գեւորգյանը քաղաքակիրթ ձեւով փորձում է պաշտպանել իր եւ իր ընտանիքի իրավունքները Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում: Նրա խնդիրը առավել քան տրիվիալ է: Շուրջ տասը տարի նա վարձակալել է մի բնակարան: Բնակարանի սեփականատիրոջ համաձայնությամբ Ա. Գեւորգյանը 2008թ. վերանորոգել էր բնակարանը: Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո նա տեղեկանում է, որ բնակարանը վաճառվել է այլ անձի: Նոր սեփականատերն էլ պահանջել էր ազատել բնակարանը` հրաժարվելով պատշաճ կերպով ՙփոխհատուցել՚ վերանորոգման ծախսերը: Նկատի ունենալով, որ տան նախկին տերը ձայնակցում է նորին, Գեւորգյանը հանգել էր այն եզրակացության, որ առուվաճառքի պայմանագիրը շինծու էր: Հօգուտ այդ վարկածի խոսում էր նաեւ այն փաստը, որ առուվաճառքի գործարքի պետական գրանցումը կադաստրի աշխատակիցը կատարել էր առանց զննելու բնակարանը:
Դատաքննության ընթացքում գործը ՙհարստացավ՚ այնպիսի փաստերով, որոնք ամրապնդեցին Ա. Գեւորգյանի կասկածները, թե` բնակարանի վաճառքի միակ նպատակն էր ոչ միայն ՙքցել՚ իրեն, այլեւ հասնել այդ նպատակին` ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, այդ թվում` ապօրինի դատաքննության:
Հայցը Ավան եւ Նոր Նորքի դատարան ներկայացնելուց որոշ ժամանակ անց Ա. Գեւորգյանը տեղեկանում է, որ այն ուղարկվել է Կոտայքի մարզի դատարան: Այդպիսի ապօրինի որոշում դատարանը կարող է ընդունել այն դեպքում, երբ չի ցանկանում օրինական դատաքննություն անցկացնել, միաժամանակ խուսափում է ապօրինի վճիռ կայացնելուց. թող մեկ ուրիշն անի: Մինչդեռ, անշարժ գույքի վերաբերյալ վեճերը ենթակա են բացառիկ ընդատության եւ պետք է քննվեն այն դատարանում, որի տարածքում է գտնվում գույքը: Գեւորգյանին հաջողվում է գործը վերադարձնել օրինական դատարան: Արդեն ամիսներ ընթացող դատական նիստի ընթացքում Գեւորգյանին ինքնուրույն (դատարանը անտեսել էր նրա միջնորդությունը) հաջողվում է նաեւ պարզել, որ տան նախկին սեփականատիրոջ նկատմամբ առկա է քրեական գործ, եւ նա գտնվում է հետախուզման մեջ: Դատարանը զարմանալի անտարբերությամբ է վերաբերվում նաեւ այդ փաստին եւ հրաժարվում է պարզել` այլ երկրում գտնվող եւ հետախուզվող անձի կողմից տրված լիազորագրերի օրինականությունը: Մինչդեռ ՙՔաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնություն եւ իրավական հարաբերությունների մասին՚ կոնվենցիան, որին անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, սահմանում է. ՙՊայմանավորվող կողմերը միմյանց իրավական oգնություն են ցույց տալիu հարցվող պայմանավորվող կողմի` oրենuդրությամբ նախատեuված դատավարական եւ այլ գործողություններ կատարելու, մաuնավորապեu, փաuտաթղթեր կազմելու եւ փոխանցելու, … հանցագործություն կատարած անձանց դեմ քրեական հետապնդում հարուցելու, նրանց հետախուզման ու հանձնման, քաղաքացիական գործերով դատական որոշումների եւ քաղաքացիական հայցի մաuով` դատավճիռների, կատարողական մակագրությունների ճանաչման եւ կատարման, ինչպեu նաեւ փաuտաթղթերի հանձնման միջոցով՚: Համաձայնենք, որ նման դատաքննության արդյունքները ավելի քան կանխորոշված պետք է համարել…
Մենք հարկավ տրամադրված չենք, որպեսզի որեւէ մի վեճ ավարտվի անձնական դատաստանի միջոցով, եւ կողմ ենք, որպեսզի ազգաբնակչությունը քաղաքակիրթ ճանապարհով լուծի իր խնդիրները: Սակայն եւ չէինք կարող չարձագանքել Սահմանադրական դատարանի վերը շարադրված կոչին` առնվազն այն ակնկալիքով, որ պետական բոլոր մարմինները անելու դեռ շատ բան ունեն, որպեսզի չամաչեն իրենց կոչերից…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺ, ԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆՈ±ՒՄ...
Վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժերից մեկի էպիկենտրոնը գտնվում էր Բուշեր քաղաքից ոչ այնքան հեռու: Այդ երկրաշարժն ավերիչ ուժգնություն չի ունեցել, բայց այն թույլերից էլ չի եղել: Ինչպես հայտնի է, այդ տարածքում է կառուցված Բուշերի ատոմային էլեկտրակայանը, որի շահագործումը նախատեսված է մոտ ապագայում:
Բուշերի թե Հայիթիի երկրաշարժի կապակցությամբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ասել էր, թե դա ամերիկյան նորագույն զենքի փորձարկման հետեւանք է, եւ որ ԱՄՆ-ն պատրաստվում է այդ զենքն առաջիկայում կիրառել Իրանի դեմ: Դժվար է ասել, թե Վենեսուելայի նախագահը ինչի հիման վրա է այդպիսի հայտարարություն արելª որոշակի տեղեկություններ ունի±, ասենք, Ռուսաստանից, թե± պարզապես ենթադրել է:
Այնուհանդերձ, երկրաշարժի արհեստական առաջացման մասին խոսակցություններն աշխարհում այնքան էլ նոր չեն: Հայաստանում այդ մասին սովորական մարդիկ առաջին անգամ սկսեցին խոսել 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո:
- Տեսականորեն կարելի է հարուցել երկրաշարժ, բայց գործնականում, կարելի է ասել, դա անհնար է, որովհետեւ նախ պետք է կարողանալ կանխատեսել երկրաշարժը,- երկրաշարժի արհեստական առաջացման հնարավորության վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելովª ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ` Ալվարո Անտոնյանը:- Այսինքնª եթե կարողանանք հստակ ասել, որ, ենթադրենք, 10 օր հետո լինելու է երկրաշարժ, կուտակված է բավականաչափ էներգիա, եւ այդ օրերի ընթացքում եթե մենք ինչ-որ ուժովª պայթյունով կամ ուրիշ բանով, ազդենք այդ օջախի վրա, դա հնարավոր է: Սակայն այսօր այդ հարցը դեռ լուծված չէ, եւ մյուս կողմիցª շատ հստակ երեւում էª դա պայթյո±ւն է, թե± երկրաշարժ, որովհետեւ այդ գրանցումներով մասնագետները շատ հեշտ որոշում են:
Այո, դա այդպես է, այլ մասնագետներ եւս նախկինում հավաստել են, որ եթե ընդերքում կուտակված լարվածությունը երկրաշարժի ձեւով պարպելու համար ստորգետնյա պայթեցում է կատարվում, ապա համապատասխան սարքերի կատարած գրանցումներում հնարավոր է տարբերել պայթյունի հետքը բուն երկրաշարժի ցնցումների արձանագրումից:
Ըստ Ա. Անտոնյանի, իրոք, շատ են հարց տալիս, թե կարելի± է, արդյոք, հարուցել արհեստական երկրաշարժ:
Այս խնդրի վերաբերյալ առկա գրականության մեջ նշվում է, որ ընդերքում կուտակված այն էներգիան, որ կարող էր արտահայտվել թույլ եւ ուժեղ մի շարք երկրաշարժերով, ճիշտ հաշվարկված ստորգետնյա պայթեցման դեպքում կարող է պոռթկալ միանգամից եւ ավերիչ երկրաշարժի ձեւով: Ընդ որում, եթե խոսքը ճիշտ տեղում ու խորության վրա կատարվող պայթեցման մասին է, եւ պայթյունն էլ բավականաչափ հզոր է, բնավ պարտադիր չէ, որ բնական երկրաշարժը նախապես օրերի ճշտությամբ կանխատեսվի ¥այդ դեպքում երկրաշարժի արհեստական առաջացումը կարող է անիմաստ լինել¤: Վերոնշյալ նախապայմանների առկայության պարագայում երկրաշարժի արհեստական առաջացման համար բավական է, որ առկա լինեն եւս երկու պայմանª ընդերքում կուտակված էներգիան կամ լարվածությունը լինի բավականաչափ մեծ, եւ այդ մասին նախապես իմացվի:
Այնուհանդերձ, ըստ որոշ մասնագետների, պայթեցումը միակ միջոցը չէ, որով կարելի է արհեստական երկրաշարժ առաջացնել: Արդեն իսկ տեղեկություններ կան գեոտեկտոնիկ զենքի այլ տեսակի գոյության մասին: Խոսք կա նաեւ այն մասին, թե ռազմական բնագավառում աշխատող գիտնականներին հաջողվել է հայտնաբերել Երկիր մոլորակի այն առանձնահատուկ կետերը կամ յուրօրինակ ՙչակրաները՚, որոնց վրա նույնիսկ ոչ այնքան հզոր ազդեցությունը կարող է մոլորակի որոշ վայրերում ավերիչ երկրաշարժի հանգեցնել: Այսինքնª այդպիսի առանձնահատուկ կետերում կատարվող ազդեցությունը նմանվում է արքիմեդյան լծակի գործադրման: Այս ամենն արդյոք համապատասխանո±ւմ է իրականությանը: Ալվարո Անտոնյանի նկատմամբ մեծ հարգանք ունենալով հանդերձª կարող ենք ասել, որ նա, ռազմական ոլորտի համապատասխան գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված չլինելով եւ չունենալով իրազեկվածության բավարար մակարդակ, այն մասնագետը չէ, որ կարող է այս հարցերին միանշանակ պատասխան տալ: Հայաստանում այդպիսի մասնագետներ պարզապես չկան կամ մեզ հայտնի չեն:
Վ. ՄԻՀՐԱՆՅԱՆ
ՙՈՒՍԱՆՈՂԸ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՚
Մեր վերջին համարներից մեկում ¥թիվ 12, ՙՈւսանողներին շարունակում են տեղ չտալ՚¤ անդրադարձել էինք Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ ղեկավարության միջեւ առկա որոշ հակասությունների, որոնք առնչվում են բուհի կառավարմանը ուսանողների մասնակցելուն:
Այս պատմությունը ավելի շուտ ՙջրի երես՚ դուրս եկավ այն բանից հետո, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սկսեց նրանց քննադատել, թե իրենց պասիվ են պահում, մասնավորապեսª բուհերի կառավարման մարմինների գործունեության մեջ ներգրավվածության առումով, իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել: Իր հերթին այդ հանդիպման ժամանակ, այնուհետեւª մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը պնդում էր, թե ռեկտորներն են խոչընդոտում իրենց ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Նրա խոսքերով. ՙԲարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքները ենթադրում են, որ բուհի կառավարման մարմիններում պետք է ապահովվի ուսանողների առնվազն 25% մասնակցություն: Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 80 անդամներից, որից ընդամենը երկուսն են ուսանող՚: Մեր զրուցակիցը պնդում է նաեւ, որ անձամբ ռեկտորըª Արամ Սիմոնյանն է ասել, որ ՙայդ հարցը արագորեն կլուծվի՚, սակայն մինչ օրս էլ ՙսայլը տեղից չի շարժվում՚:
Հասկանալու համար, թե ինչո±ւ ուսանողները չեն կարողանում մասնավորապես մայր բուհում օգտվել իրենց իրավունքներից, զրուցեցինք նաեւ ԵՊՀ ռեկտոր ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
- Ուսանողների 25%-ի ընտրությունները կայացել են, բայց քանի որ բոլոր բուհերի ռեկտորները դիմել են հանրապետության իշխանություններինª բուհերի կարգավիճակը փոխելու խնդրանքով (ոչ առեւտրային ձեռնարկությունից դառնալ հիմնադրամ), եւ այդ հարցը արդեն մի քանի ամիս էª քննարկման մեջ է, ուսանողական կառույցների ղեկավարներին ասում ենք, որ մի փոքր սպասեն: Որովհետեւ, եթե մեր կարգավիճակը փոխվիª նոր ընտրություններ են լինելու, նոր գիտխորհուրդ է լինելու: Փոխվելու են չափանիշները, որովհետեւ ներկա գիտխորհրդի կազմում անհնար է 25 տոկոսով ուսանողներին մտցնել: Այն պարզ պատճառով, որ մեր կանոնադրության մեջ հստակ գրված է, թե ինչ քանակի պետք է լինի խորհուրդը եւ ինչ չափաբաժիններով. գործող կանոնադրությամբ ընտրված գիտխորհուրդը կամ ավելի ճիշտ կանոնադրության մեջ այն կետը, որը սահմանում է գիտխորհրդի ընտրության չափանիշները, չի նախատեսում 25 ուսանողների մասնակցություն. 2 հոգի է նախատեսված: Կանոնադրությունը ընդունվել է, երբ այդ 25 տոկոս հասկացությունը դեռ չկար: Եվ հիմա ես չեմ կարող առանց կանոնադրությունը փոխելու ուսանողների թիվն ավելացնել:
Եթե հիմա 25 տոկոսով ուսանողներ ընդգրկենք այնտեղ, դա կնշանակի, որ պետք է սահմանափակել, նվազեցնել ի պաշտոնե ընդգրկվածների թվաքանակը, որի իրավունքը չունեմ: Որպեսզի գիտխորհրդի կազմում մենք կարողանանք 25 տոկոս ուսանող ընդգրկել, պետք է փոխենք կանոնադրության այն կետը, որը վերաբերում է գիտխորհրդին: Իսկ դա կառավարությունն է անում:
Մենք որոշեցինք երկու ամիս սպասել` հրդեհ չի բռնկվել այս րոպեին: Եթե մենք հիմա փոխենք մեր կանոնադրությունը, մեկ էª կարգավիճակը փոխելուց հետոª 1-2 ամսից, պետք է նորից փոխենք այն: Սա չի կարելի անել հիմա: Մեր ուսանողական կառույցի ղեկավարներին ընդամենը սպասել, համբերել է պետք:
Իմ խորին համոզմամբª ուսանողը գիտխորհրդում անելիք չունի, որովհետեւ գիտխորհուրդը քննարկում է գիտական խնդիրներ, քննարկում է այնպիսի խնդիրներ, որոնք ուսանողի իրավասության տակ չեն: Գիտխորհուրդը ընտրում է դասախոսներ համալսարանում աշխատելու համար: Ուսանողը իրավունք ունի որոշել, թե ում դասախոսությունն է ուզում լսել, բայց այս կամ այն մարդը պե±տք է համալսարանում աշխատի որպես պրոֆեսոր, թե± ոչ, ուսանողը, ըստ իս, դրա իրավունքը չպիտի ունենա, դա խիստ վնասակար է: Ես խորապես համոզված եմ, որ ուսանողը չպիտի որոշիª այս մարդու մենագրությունը երաշխավորե±լ, թե± ոչ: 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողը դեռ իրավունք չունի վաստակաշատ մարդու գիտական արդյունքը քննարկելու, որոշելու: Ուսանողը ամբողջովին չի կարող ընկալել այդ: Դա դեմոկրատիա չէ, դա անարխիա է: Եթե ուսանողը որոշում է, ըստ իս, միանգամայն սխալ կերպով, թե որ պրոֆեսորը աշխատի, որըª չէ, ում պետք է շնորհել դոցենտի, ումª պրոֆեսորի կոչում, ուրեմն մենք անելիք չունենք այստեղ: Որովհետեւ դա վտանգավոր բան է, դա կարող է շատ հեռու տանել:
Աշխարհի ոչ մի համալսարանում այդպիսի բան չկա: Ես եղել եմ շատ համալսարաններում, ծիծաղում են մեզ վրա: Այնտեղ ուսանողների մասնակցությունը ամենաշատը 10-15% է: Բայց քանի որ օրենքն է այդպիսին, մենք ենթարկվում ենքª որպես օրինապահ մարդիկ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ԲԱՅՑ ԿԳԱ± ՀԱՂԹԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Եվ այսպես, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրեց հերթական պարտությունը: Ճիշտ է, հանդիպումն ընկերական էր, սակայն մրցակցին` Բելառուսի ազգային հավաքականին չի կարելի, մեղմ ասած, ուժեղների թվին դասել: Եվ այն հանգամանքը, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մենք նահանջել ենք եւս մեկ աստիճանով եւ հայտնվել103-րդ տեղում, իսկ բելառուսներն զբաղեցնում են 79-րդ տեղը, առանձնապես մեծ բան չի նշանակում:
ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Քանի որ հանդիպումը չի ցուցադրվել, իսկ մեզ, որոշ այլ լրագրողների նման, բախտ չի վիճակվել լինել Անթալիայում եւ դիտել չորեքշաբթի օրը կայացած հանդիպումը, ուստի կհենվենք հանդիպմանը ներկա եղած լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկատվության վրա: Իսկ նրանք տեղեկացնում են, որ հանդիպման առաջին կեսն անցել է հավասար, ինչ-որ տեղ` անհետաքրքիր պայքարում: Երկրորդ կեսին եղել է դիտարժան ֆուտբոլ, եւ առաջին 20-25 րոպեների ընթացքում մեր ֆուտբոլիստները նույնիսկ առավելություն են ունեցել: 58-րդ րոպեին հաշիվը բացել է Բելառուսի հավաքականի խաղացող Սերգեյ Սոսնովսկին, սակայն մեկ րոպե անց, երբ Սամվել Մելքոնյանիª դարպասին կատարած հարվածից հետո դարպասապահը գնդակը ետ է մղել, վրա հասած Լեւոն Պաչաջյանը գրավել է մրցակցի դարպասը: Բայց այդքանով մեր ֆուտբոլիստների հաջողություններն ավարտվել են, եւ դրանց հետեւել են նրանց սխալները, որոնց հետեւանքով նախ Ալեքսանդր Գլեբն է առաջ մղել բելառուսներին, ապա Ռոդիոնովն ամրապնդել է իր թիմի հաղթանակը: Հանդիպումից հետո, ինչպես նշում է նույն լրատվամիջոցը, հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ մասնավորապես ասել է. ՙԸնդհանուր առմամբ շատ կարեւոր էր ծանոթանալ մեր ֆուտբոլիստների ներկա մարզավիճակին, հնարավորություններին: Այս առումով գոհ եմ հանդիպումից: Այն մարզչական շտաբի համար վերլուծելու հսկայական նյութ տվեց ու, ամենակարեւորը, ինձ համար պարզ դարձավ այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կկազմեն հավաքականի կորիզը՚: Իհարկե, երիտասարդ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին (նա առաջին անգամ էր գլխավորում ազգային հավաքականը ոչ թե որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար, այլ որպես գլխավոր մարզիչ) իրոք ժամանակ է հարկավոր, բայց ժամանակ հարկավոր էր նաեւ բոլոր նախկին մարզիչներին, որոնք նույնպես փորձաշրջան անցան Հայաստանում... Եվ բնական հարց է ծագում` իսկ ե±րբ է գալու լավ խաղ ցուցադրելու, հաղթանակներ տանելու ժամանակը: Երեւի ֆուտբոլասերը տեղյակ է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ժամանակ զգուշացրել էր, որ եթե Քարամյան եղբայրները չգան հանդիպմանը, կարող են մոռանալ հավաքականի մասին: Եվ ահա, Քարամյան եղբայրները ժամանել էին Անթալիա, սակայն նրանց ներկայությունն էլ չօգնեց հավաքականին:
ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉՄՆԱՆ ՙԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ՚ ՎԻՃԱԿՈՒՄ
Երեկ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին, վաստակեց 7 միավոր եւ հաստատվեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում` 2-րդ տեղում ընթացող թուրքերին զիջելով ընդամենը 3 միավորով: Իսկ եվրոպական այդ խմբի անվիճելի առաջատարը շվեյցարացիներն են` 16 միավորով: Դա, իհարկե, ուրախացնում է, սակայն մեր ֆուտբոլային տնտեսության, ղեկավարման մեթոդների մեջ փոփոխություն չկատարելու դեպքում այդ երիտասարդներն էլ մի օր պարզապես կմնան ՙխաղից դուրս՚ վիճակում` խեղդվելով Հայաստանի առաջնություն կոչվող ճահճում:
ԻՆՉՈ±Ւ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Իսկ այժմ վերադառնանք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը: Ընթերցողի մոտ, համոզված ենք, բնական հարց առաջացավ` իսկ ինչո±ւ է հանդիպումը կայացել Թուրքիայի Անթալիա քաղաքում եւ այն էլ` Աթաթուրքի անվան մարզադաշտում: Դրա պատճառն այն է, որ այնտեղի բնակլիմայական պայմանները տարվա այս շրջանի համար նպաստավոր են, եւ շատ ակումբներ, հավաքականներ հենց այնտեղ են անցկացնում մարզումները, հավաքները, ընկերական հանդիպումները: Հետաքրքիր է նաեւ տեղեկացնել, որ թուրքական խոշոր տուրիստական օպերատորներից մեկը մտադիր է առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, որպեսզի ՙՀամագործակցության գավաթի՚ խաղարկության նախնական փուլը Թուրքիայում կազմակերպեն...
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ...
Եվ մեզ մոտ նաեւ մեկ այլ բնական հարց է ծագում` իսկ ո±ւր են, ի±նչ վիճակում են մեր մարզաբազաները, կա±ն, թե± չկան դրանք: Ի±նչ վիճակում է, ի վերջո, ժամանակին մեր պարծանք Զորաղբյուրի մարզաբազան: Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ Վերահսկիչ պալատի անցյալ տարվա ուսումնասիրությունից մի հատված, որն առնչվում է խնդրո առարկա մարզաբազային:
ՙՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի թիվ 990-Ն որոշման համաձայն ՙՁորաղբյուրի գլխավոր մարզահամալիր՚ ՊՓԲԸ գույքի կազմից առանձնացված 8026 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքերը եւ 431.3 քառակուսի մետր շինություններն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել են ՙՍիրկապ Արմենիա՚ ՓԲԸ-ին՚: Ընկերությունը պարտավորվել է մարզահամալիրի կառուցման ու տարածքի բարեկարգման նպատակով մինչեւ 2007 թվականը կատարել 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ: Առաջին փուլում` 2003 թվականին, նա պետք է կատարեր 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչը չի կատարել, եւ ՀՀ տնտեսական դատարանը ընկերությունից հօգուտ պետական բյուջեի գանձել է 60 հազար դոլարին համարժեք դրամ...
Չխորանանք ԱԺ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ներկայացրած փաստաթղթի թվերի մեջ եւ միայն նշենք, որ հետագայում տեղազննման արդյունքում պարզվել է, որ թեեւ ապահովվել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների ծավալը, սակայն համալիրի շինարարությունն ավարտված չէ, եւ այն պատրաստ չէ շահագործման, ու, փաստորեն, ՙշինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2007 թվականի ակտը եւ Ձորաղբյուրի գյուղապետի նույն թվականի համապատասխան ակտը չեն համապատասխանում շինարարության իրական վիճակին: Անավարտ լինելու աստիճանը չի արտացոլվել նաեւ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 2008 թվականի հունվարի 9-ի վկայականում՚:
Այս չոր թվերի, փաստերի ետեւում թաքնված են տարբեր մեքենայություններ, որոնց հետեւանքով Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ հավաքներ էին անցկացնում տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, հատկապես ֆուտբոլիստներ, մինչեւ այսօր էլ պատրաստ չէ: Եվ պատահական չէ, որ մեր ֆուտբոլիստները ամառ-ձմեռ մարզումներ, հավաքներ անց են կացնում կիպրոսներում ու անթալիաներում: Ու նաեւ պարզ է, որ երկար տարիներ համապատասխան գերատեսչություններին, մարզական ղեկավարներին դա առանձնապես չի հետաքրքրել: Ամեն դեպքում, մենք այս հարցում լինելու ենք հետեւողական եւ կներկայացնենք բոլոր կողմերի կարծիքները:
Ռ. Թ.
Designed by Administrator

