Հանդիպում
ՙՙՙՙՙՙՙՙՙԻՐԱՆՑ ԹՎՈՒՄ Ա, ԹԵ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԱՉԱԼՆԻԿՆ ԵՆ՚
ճարտարապետ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ, ով քաղաքականության լայն շերտերով չի հետաքրքրվում, խորապես համոզված է. ՙՆերկոալիցիոն ինտրիգները, հատկապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շուրջ ընթացող թեժ քննարկումները արհեստածին բաներ են, այդտեղ որեւէ լուրջ բան չկա, եւ պետք չէ այդ ամենի վրա սեւեռվել՚: ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում այս տոնայնությամբ սկսվեց զրույցը ճարտարապետ Լ. Իգիթյանի հետ, ով, իր ոճի մեջ շարունակելով զրույցը, ընդգծեց.
-Ես գիտեմ, որ Հայաստանում կան, ասենք, փայլուն բժիշկներ, ճարտարապետներ, փայլուն ուսուցիչներ, ֆուտբոլիստներ, իրենց գործի պրոֆեսիոնալ մասնագետներ, բայց մասնագետ քաղաքական գործիչ Հայաստանում կարող է մի 5-10 հոգի լինի: Ես գիտեմ, որ կլասիկ երկրներում քաղաքական գործչի ճանապարհը սկսում են 6-7 տարեկանից: Օրինակ, Անգլիայում երեխայի տվյալներից ելնելով` նրան տանում են Բիլսմենստերի դպրոցը, որտեղ նա լեզուներ է սովորում, դաստիարակվում է, սովորում է` որտեղ ոնց պիտի խոսի, ոնց պիտի նստի եւ այլ եւ այլն, աճում, աճում է ու նոր 30-ին մոտ կա°մ դառնում է քաղաքական գործիչ, կա°մ չի դառնում: Հիմա ուզում եմ հարց տալ բոլորին` նմանատիպ ճանապարհով քանի± մասնագետ քաղաքական գործիչ եք ճանաչում Հայաստանում: Մենք չունենք տրադիցիա, մենք քաղաքական գործիչների դպրոց չունենք: Մեր քաղաքական գործիչների մակարդակը սիրողական է, ես էսօրվանից իմ գործը թողնում եմ ու զբաղվում եմ քաղաքականությամբ: Եվ մենք` որպես ազգ, որպես ժողովուրդ, պետք է կախված լինենք էդ մարդու սիրողական գործունեությունից: Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում: Ես Հայաստանում մարդկանց եմ ճանաչում, որոնք ճակատագրով դարձան քաղաքական գործիչ, էն որ ուզեին-չուզեին` պիտի դառնային: Էն պահերին, երբ որ մեր ազգը հարվածի տակ էր ու շատ ծանր վիճակում էր: Ինչ-որ մարդիկ այդ շարժումները կամ իրադարձությունները կա°մ պիտի ղեկավարեին, կա°մ գլխներին կանգնեին, որովհետեւ անտերություն չի կարելի թույլ տալ: Էս քանակությամբ, ով ուզի, ինչքան ուզի, քաղաքական գործիչ է դառնում, եւ ամեն մեկին թվում է, թե ժողովրդի ճակատագիրը իրանից ա կախված, իրան էլ թվում ա, թե մենք հավատում ենք, որ էդպես ա: Այնինչ հաճախ էդ վեճ, կռիվ կամ որ անունը դնում ենք բանավեճ, քաշքշոց, իրար չանգռել եւ այլն` դա ծիծաղելի է: Եթե մեր քաղաքական գործիչների զգալի մասը հասկանա, որ ամենավտանգավորը կյանքում ծիծաղելի լինելն ա, մի քիչ կսթափվեն ու իրենց ավելի համեստ կպահեն: Եվ կհասկանան, որ մեր ազգի մտքի գիգանտները իրենք չեն: Իրենք էդ հավատքով էս խաղի մեջ են մտել ու չեն հասկանում, որ մենք ուղղակի ծիծաղում ենք: Հիմա` այսքանից հետո, ի±նչ բանավեճի մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Քաղաքականությունը ամենավտանգավոր, ամենաանղեկավարելի` արտաքինից, եւ ամենաանշնորհակալ գործունեությունն է: Էս քաղաքական գործունեության խորքում թե ինչ է կատարվում, էն խաղը, որ ասում են, ոչ ոք չի իմանում: Էն մակերեսի վրա ինչ-որ տեսնում ենք, ես դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ երբ որ տեսնում ես, թե ով ում հետ ա վիճում... Ես գտնում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի. ես ինքս էլ աշխատում եմ իմ գործը հնարավորինս չափ լավ անել, եւ եթե մենք բոլորս էս կարգախոսի ներքո ապրենք, ապա, երեւի թե, այս լարվածությունը, որը ես, անկեղծ ասած, համարում եմ արհեստական ու թամաշայի վերածված, ընդհանրապես չի լինի: Բոլորս մեր հայացքները կուղղենք նրան, որ մեր երկիրը կարգին երկիր դարձնենք: Որովհետեւ դրա համար մենք բոլոր տվյալները ունենք. ոչ ոքից ետ չմնալու եւ ոչ մեկին չզիջելու…
- Պրն Իգիթյան, ասացիք, որ Դուք Հայաստանում 5-10 մասնագետ քաղաքական գործիչ գիտեք: Եթե դժվար չէ, կասե±ք, թե ովքեր են այդ բախտավորները:
- Հիմա ես Ձեզ ասեմ. պատերազմը երբ որ սկսվեց, մենք տեսանք, թե այդ ժամանակ ում ձեռքին էր պատերազմի ղեկը: Որովհետեւ այդ պատերազմից էր կախված մեր լինել-չլինելը: Հիմա անունները տա±մ, դուք չգիտե±ք, թե ովքեր են պատերազմի մասնակիցները:
- Գիտենք, բայց դե, Դուք հին մարդ եք, ավելի շատ բան կիմանաք:
- Ա°յ, էս ձեր ժուռնալիստական աֆերիստությունն էլ չեմ սիրում. ուզում եք անուններ տամ, որ հետո դրա շուրջը բան սարքեք. իշխանամետ ա, հաճոյախոսեց, էս ա, էն ա... Ես էնքան փորձ ունեմ ժուռնալիստներիդ հետ շփվելու… Դուք չգիտե±ք, թե մեր պատերազմում ամենաակտիվ ղեկավարները ովքեր են եղել: Այ, դրանք, ուզեին թե չուզեին, պետք է քաղաքական գործիչներ դառնային:
- Ձեր երկակի պատասխանը շատ հարաբերական է ասված, որովհետեւ այսօր շատ-շատերը, ի տարբերություն նրանց, ովքեր իրոք պատերազմում հաղթել են, բոլոր առումներով այդ նույն պատերազմի անունից իրենց ազգի քաջարի հերոսներ ու քաղաքական հայտնություններ են պատկերացնում, այն դեպքում, երբ ուսումնասիրում ես այդ նույն մարդկանց պատմությունը, երբեմն տեսնում ես, որ ոմանք ուղղակի չորեքթաթ փախել են մարտի դաշտից ու այսօր էլ, չգիտես ում հաշվին, փառքի մեջ ապրում են:
- Այ, այ, ըտեղ էլ սկսվում ա խաժամուժը: Դատարկ վակուում էր, թափուր տեղ էր, լցվենք, այ մարդ. ֆիզիկոս էի, բժիշկ էի, կամ ուսուցիչ էի նախկինում, դե, դպրոցի ուսմասվար, բան, դե բաց տեղ ա, գնամ-նստեմ: Գնամ-նստեմ եւ գործի չգնամ, որովհետեւ երբ որ պառլամենտի նիստերը ցույց են տալիս, իբր թե մեզանով են զբաղված, ես հեռուստացույցով նայում-տեսնում եմ` 7 հոգի ա նստած: Այ մարդ, ես վարձել եմ, չէ±, ձեզ, էդ ո±վ ասաց, որ դուք էդ գիգանտներն եք, որ ես ձեզ պիտի խնդրեմ, եղբայր, մենք ձեզ վարձել ենք, մենք ձեզ փող ենք տալիս, որ գնաք աշխատանքի:
- Բայց իրենք էլ չեն ուզում գնալ աշխատանքի եւ վերջ, մարդիկ կան` խրոնիկ հիվանդ են, գուցե դա է±լ է աշխատանք:
- Բա հիմա ես ո±նց դրան լուրջ վերաբերվեմ: Ասեմ` ինչ պիտի անենք. էն բազմաթիվ օրենքները, որ ընդունում ենք, մի օրենք էլ պիտի լինի, որ երբ մենք մեկին ընտրում ենք, գործուղում ենք խորհրդարան, ու ինքը չի գնում աշխատանքի, մենք պիտի իրան ասենք, որ` գիտես, էս փողը էլ մենք քեզ չենք տալիս: Տալիս ենք, այ, էսինչին, որովհետեւ նա կաշխատի: Սովորական բան ա. բնակարանում ռեմոնտ ես անում, վարպետ ես կանչում, չէ±, եթե գործը լավ չի անում, ասում ես` չէ, ուրիշ վարպետ եմ կանչում: Ժողովուրդը իրանց մենեջերն ա, իսկ իրանց թվում ա, թե իրանք էս ժողովրդի նաչալնիկն են, էդ դարձել ա նորմա, դուք որ մարշրուտկա եք նստում, չեք նկատո±ւմ, թե վարորդը ոնց ա գոռգոռում մարդկանց վրա` առանց հասկանալու, որ մենք փող ենք տալիս, որ մեզ մեր ուզած տեղը տանի: Հիմա ո±վ ա ում ծառա, չեմ հասկանում: Այ, ձեզ մոդել եմ ասում` եկեք ռոճիկները փոքրացնենք, անձեռնմխելիությունը հանենք… էլ չեն գնա խորհրդարան, որ խնդրեք էլ` չեն գնա, կգնան նրանք, ովքեր ասելիք ունեն եւ իրենց միտքը կաշխատացնեն մեր ժողովրդի համար: Գեղագիտության ազգային կենտրոնում աշխարհի լավագուն մանկավարժներներն աշխատում, ծիծաղելի աշխատավարձ են ստանում, որ ոչինչ չստանան` էլի կաշխատեն, բայց լավ կլինի, դա չչարաշահեն: Այսինքն` իրենք իրենց գործը սիրում են ու գիտեն, որ էս կյանքում իրենց անելիքը դա է: Ինչի± մասին է խոսքը, տարբեր քաղաքական գործիչներ, էդ ի±նչ են ասում` էդ ֆրակցիա, խմբակցություն, էդ տիպի բաներ եւ այլն, այ մարդ, 3 միլիոն ժողովուրդ, ու էսքան պստիկացած Հայաստան: Էդ ի±նչ նպատակներ ունեն, որ մեկը մյուսից տարբերվում է, թող էդ նպատակները ասեն, տեսնենք: Կարող ա` մեկը ասում ա` Հայաստանը պետք է ավելի փոքրացնենք, էն մյուսն էլ ասում ա` պետք ա Հայաստանը մեծացնենք, աճենք, հարստանանք ու լավ ապրենք: Ի±նչ բաժանումներ են դրանք, Էդ նույն ընդդիմությանն էլ ուզում եմ հասկանամ` իրանց ընտանիքները ո±նց են պահում: Ինձանից, ձեզանից լավ են ապրում, բայց ուզում եմ իմանամ` ո±ր աշխատանքի դիմաց են լավ ապրում: Էդ ընդդիմադիր լինելու վարձը որտեղի±ց են ստանում, ուզում եմ հասկանամ: Եվ հետո, էդ ով որ փողը տալիս ա, կարող ա± պատվերն էլ հետը չի տալիս: Թե± էդ փողը աղբի մեջ են գցում... Ամեն ինչ պարզ ա:
- Իսկ ի±նչ եք կարծում` 2012-ին ընդդիմությունը շա±տ պատվերներ կունենա:
- Ոնց թե, գլխից վճարված են: Բա էսքան տարի որ փողոցներում ՙբալտատ՚ են անում, բա էդ որտեղի±ց է, ինչի±ց է:
- Բայց հիմա ՀԱԿ-ը մի տեսակ ՙսսկվել՚ է, էդ ինչի± արդյունք է:
- Գիտեք ի±նչ, դա ուղղակի գեներալնի պաուզա է, որից հետո էլի կսկսեն: Տարիներ շարունակ նույն բանն եմ լսում. պատճառը գիտե±ք ինչն ա, որովհետեւ էդ իրենք են երկիրը կազմաքանդել:
- Բայց այսօր մարդիկ ուզում են հրեշտակի թեւեր հագնել…
- Էդ ես եմ 2-3 տարի վերարկուով քնել, էն, որ չէինք կարում տաքանայինք: Ամբողջ ազգի առողջությունը այդ ընդդիմությունը քայքայեց: Ի±նչ ա, մո±ւթ ա, քո±ռ ենք, եկեք աչքերդ բացեք ու տեսեք` ինչ ա կատարվում: Հինգ հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, դաս չառանք էդ պատմությունից: Հինգ հազար տարի կարելի± ա նույն սխալը անել, հետո էլ ասել, թե խելոք ենք, մենք կարող ենք ասել, որ ամենատաղանդավորն ենք, բայց դրանք շատ տարբեր բաներ են: Դուք էդ քաղաքականության մեջ ամեն ինչի խորքը նայեք:
- Հիմա` հետեւելով Ձեր խորհդին, ուզում ենք մի ճշտում անել: Եթե կոալիցիոն ուժերի ներսում գուցեեւ առկա արհեսատական լարվածությանը խորքից նայենք, ապա կարո±ղ ենք ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ խաղը նույնպես խորքից է գալիս, եւ որ ԲՀԿ-ի խաղերի խորքում, այդուհանդերձ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած:
- Ճիշտն ասած, ես էդ հարցը խորությամբ չեմ ուսումնասիրել, չեմ կարող ոչինչ ասել: Այ մարդ, չեմ հասկանում ՙժարինի՚ տժվժի±կ եք ման գալիս, որ գրեք, էլ մի° սկսեք: Մի մեծ մշակութային միջոցառում լինի, այդ մասին չեք գրի, բայց շատ լավ գիտեք, թե ով ինչ ՙԲենթլի՚ ա քշում, որ մեքենայի տերը ով ա, բայց դա ինձ, օրինակ, չի հետաքրքրում: Բայց հենց մի պատգամավոր մյուսի շորը քաշի, վռազ կգրեք:
- Թող չքաշի, մենք էլ չգրենք:
- Այ մարդ, էս ինչ ֆռուկտ եք, չեմ հասկանում: Ավելի կարեւոր բաների մասին մտածեք:
Զրուցեց` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ
ՙՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵՌԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ Ա, ՊԸՐԾ՚
Քանի մոտենում են ընտրությունները, այնքան ավելի հետաքրքիր են դառնում քաղաքականության մեջ գտնվող անձանց դիրքորոշումներն ու ընտրացուցակում առաջնային դիրքեր զբաղեցնելու, իրենց անձը առաջ քաշելու մոլուցքն ու պայքարի միջոցները:
Վերջերս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել էր, որ չնայած նրան, որ ՀԱԿ-ի 18 կուսակցությունը որոշել են դաշինքով ներկայանալ, այնուամենայնիվ, համամասնական ընտրությունների ցուցակ կազմելը բավական բարդ գործ է: Ասել ու թողել են հարցը հետագայում լուծելու հույսին: Բայց արդյո±ք այն հետաձգելով կարող է հեշտանալ դրա լուծումը` փորձեցինք ճշտել ՀՀՇ նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, որն էլ պատասխանեց.
-Այո, հարցը վաղ թե ուշ պետք է լուծում ստանա: Անցած շաբաթ Հայ ազգային կոնգրեսը քննարկել է միմիայն մեծամասնականի հարցը, կուսակցությունները ներկայացնում են իրենց մոտեցումները, մի քանի կուսակցություններ էլ կներկայացնեն առաջիկայում: Ընդհանուր առմամբ, բոլորը հակված են, որ բոլոր 41 օկրուգներում ունենանք թեկնածուներ: Որեւէ անձ դեռեւս չի քննարկվել, քննարկվել են միայն սկզբունքները: Համամասնականի մասին դեռ խոսք չկա:
- Իսկ վտանգ չկա±, որ նախընտրական ցուցակը կազմելու ժամանակ ՀԱԿ-ի ներսում կլինի ներքին պայթյուն:
- Դրա համար հիմա միայն սկզբունքներն ենք քննարկում: Խաղի կանոնները երբ որոշվեն, կլինեն նաեւ դժգոհողներ:
- Փաստորեն վստահ եք, որ կլինեն դժգոհողներ:
- Չե, ես չեմ բացառում նման բան, բայց երբ սկզբունքները որոշում են, հեշտանում է խնդրի լուծումը:
- Արդյոք ընդունելի± կհամարեք, որ ՀՀՇ-ն նախընտրական ցուցակի առաջին եռյակում չլինի:
- Որեւէ նման բան չի քննարկվում: Մենք չենք գնում մանդատ վերցնելու, այլ գնում ենք երկրում սահմանադրական կարգ վերականգնելու, իմպիչմենտ իրականացնելու, այս դեպքում ցուցակի տեղերը ամենեւին կարեւոր չեն, խնդիրն է կարեւոր:
- Իսկ որպես անձ, արդյոք ճիշտ չի± լինի, որ առաջին եռյակում լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
- Ես կարծում եմ, եւ բոլորն են դրան հակված, որ ցուցակը ինքը պետք է ղեկավարի:
- Պարոն Մանուկյան, վերջերս Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, որ նա չի գնում դեպուտատ դառնալու, եւ որ իրեն չի հետաքրքրում` կլինի նա արդյոք առաջին եռյակում, թե ոչ: Արդյո±ք ճիշտ կլինի, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը առաջին եռյակում չլինի, արդյո±ք դա ՀԱԿ-ի վարկանիշի վրա չի ազդի:
- Ես որեւէ մեկնաբանություն չունեմ: Հարգում եմ Արամ Սարգսյանին եւ իր կարծիքը: Այս պահին որեւէ որոշում արձանագրված չկա: Այն կարծիքները, որ պտտվում են լրատվամիջոցներում, դրանք ընդամենը կարծիքներ են: Ազգային կոնգրեսը պետք է բոլոր կարծիքները վերջնական քննարկի ու նոր որոշում կայացնի, այս պահին որեւէ որոշում չկա:
- Իսկ ի±նչ եք կարծում, կկարողանա±ք Արամ Զավենիչի կարծիքը հարցի շուրջ փոխել:
- Սպասեք վերջնական որոշումների:
- ՀԺԿ ներկայացուցիչներն ասում են, իբր Ստեփան Դեմիրճյանը եթե երկրորդը չլինի ցուցակում, դուրս կգա ՀԱԿ-ից: Արդյո±ք այդ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը:
- Վերջնական որոշումներ, կրկնում եմ, Կոնգրեսը դեռեւս չունի: Աղջիկ ջան, շտապում եմ:
- Վերջին հարցը. այն, որ նաեւ ԼՏՊ-ի ՙքաղաքական վերլուծության մակարդակով ՀԱԿ-ը որոշակի հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ, չի± նշանանակում, որ կարող է Ռոբերտ Քոչարյանին օգնեք գալ իշխանության: Չէ± որ ԲՀԿ-ն Քոչարյանի կուսակցությունն է:
- Քոչարյանը մեռած քաղաքական կերպար ա, պըրծ...
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆԱԾ ԵՆ
Երկու օր առաջ տեղացած առատ ձյանը, քաղաքային ծառայությունները չէին կարողանում կարգի բերել քաղաքը: Կոնկրետ Դավիթաշեն թաղամասի կամուրջի վրա յոթ մեքենա իրար էին բախվել այն պատճառով, որ կամուրջը ամբողջովին սահցադաշտ էր դարձել: Իսկ երեկ առավոտյան դեռ, քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ կրկին մաքրված չէին, ինչը կրկին պատճառ էր հանդիսացել մի շարք ավտովթարների, էլ չենք ասում մայթերի երկայնքով թաց ձյան մասին, որի պատճառով մարդիկ վայր են ընկնում ու վնասվածքներ ստանում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Designed by Administrator

