Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2013 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ ԵՎ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ՍԻՄ լրատվական ծառայությունը տարածել է հերքում, առ այն, որ ֆեյսբուքում եւ որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն սադրիչ հայտարարությունները, թե այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կիսում է այն կարծիքը, որ Ր. Հովհաննիսյանին ձայն են տվել անգիտակից մարդիկ, իսկ այդ հարցին պատգամավորը իբրեւ թե պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել միայն հոմոսեքսուալիստները, աղանդավորները եւ անգիտակից մարդիկ: Սա ամբողջությամբ հերյուրանք է: Նշենք, որ սա սովորական սադրանք է եւ էժանագին ապատեղեկատվություն, եւ այն լրատվամիջոցները որոնք տիրաժավորել էին ֆեյսբուքյան այդ ապատեղեկատռվությունը, արդեն իսկ ներողություն են խնդրել եւ հերքել են այն: Իրականում Հ. Բաբուխանյանը ոչ միայն չի ասել նման խոսք, ոչ միայն չի կիսել այն կարծիքը, թե միայն անգիտակից մարդիկ են ձայն տվել Ր Հովհաննիսյանին, այլ նշել է, որ շատերը գիտակցաբար այդպես են վարվել իշխանություններին ընդդեմ քվեարկելու համար:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն