ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌ ՑԵՂԱՏԵՍԱԿԸ  ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ  ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ « ԶՈՀ»

Միջազգային կինոլոգիական միության International Kennel Union նախագահների խորհրդի նախագահի տեղակալ  Սերգեյ Ցիբան` ով Հայաստան էր ժամանել  Էստոնիայից՝ առաջին կինոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու համար,խոսելով իրենց կազմակերպությունում  հայկական գամփռը գրանցելու հեռանկարների և խոչնդոտների մասին,ասաց.

«Անխոս անառողջ մրցակցություն կա և անառողջ աժեոտաժ: Ես ընդհանրապես չեմ սիրում և մեր կազմակերպության կարգախոսն էլ ասում է. «Կինոլոգիան  քաղաքականությունից դուրս է», ես միշտ այդ կարգախոսին եմ հետևում: Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ որ պետությունները կամ քաղաքական գործիչները խառնվում են մեր գործերին: Կինոլոգիան դա շատ փակ աշխարհ է և մուտք գործելու համար անհրաժեշտ է դրանից գոնե մի քիչ գլուխ հանել: Իսկ այն ինչ մեզ փորձում են պարտադրել, մեր վզին փաթաթել քաղաքական գործիչները` ոչ միշտ է կոռեկտ և էթիկայի սահմաններում:

Այս հարցը՝ գամփռի վերաբերյալ, շատ քաղաքականացված դաշտում է գտնվում: Կա ցեղատեսակ՝ դա թուրքական կանգալն է, թուրքերը վաղուց գրանցել են այդ ցեղատեսակը աշխարհի խոշորագույն կինոլոգիական կոզմակերպությունում:

Թուքերի գրանցած գամփռը պաշտոնապես կոչվում է «Անատոլիական կարաբաշ», սակայն քանի որ Անատոլիան վիճելի տարածք է, թուրքերը նախընտրում են անվանել այն «թուրքական կանգալ»:

«Հայկական գամփռ ցեղատեսակը որպես այդպիսին գոյություն ունի, բայց մեր մեր միջազգային կինոլոգիական միությունում այն  ցեղտեսակը չի ստացել պաշտոնական ճանաչում»:

Նա ասաց, որ ամեն նման կազմակերպություն  ունի ցեղատեսակը գրանցելու իր սկզբունքները: Պետք է հայտ ներկայացվի ցեղատեսակի ճանաչման համար, որից հետո հատուկ սելեկցիոն միջոցառումներ են անցկացվում, ցեղատեսակի ուսումնասիրություն, ցուցահանդես, ներկայացվում են գրքեր ցեղատեսակի պատմության մասին, որոնք վկայում են, որ դա կայացած տեսակ է:

Պարոն Ցիբան ասաց, որ ցեղատեսակի ճանաչման գործընթացը տեղի է ունենում կազմակերպության ասամբլեայի ընթացքում: Նման որոշումները կայացվում են կոլեգիալ հիմունքով: Ցեղաքտեսակի գրանցմանը մասնակցություն են ունենում նախագահներ՝ բոլոր անդամ երկրների կազմակերպություններից:

Պարոն Ցիբան ասաց, որ այդ Անատոլիական կարաբաշը և հայկական գամփռը սերել են նույն արմատներից, իսկ տարածքային առումով ստացվել է այնպես, որ մի մասը սահմանից այս կողմ է գտնվում, մյուս մասը այն կողմ: Նա նշեց, որ Կովկասի, Միջին Ասիայի շատ ցեղատեսակների շների արմատները նույնն են:

Այդ պատճառով, հայկական գամփռ ցեղատեսակը գրանցելու համար պետք է նրա և թուրքական կանգալի միջև գոնե երեք տարբերություն լինեն, սակայն արտաքնապես նրանց դժվար է տարբերել. « Մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանը ունենա պաշտոնապես ճանաչված իր ազգային ցեղատեսակը»,- նշեց Սերգեյ Ցիբան:

Հայկական կինոլոգիական "Գոլդի" ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը անդրադառնալով հայկական գամփռի պատմությանը, ասաց, որ 1960-70թթ երբ հայ ազգը չուներ ժամանակ և միջոցներ զբաղվելու հովվաշների՝ գամփռերի համար բուծարան-կացարաններ ստեղծելով, որպեսզի այդ տեսակի գլխաքանակը ավելանա և այն ի վերջո ընկալվի որպես ցեղատեսակ, այդ տեսակը իր առանձնահատկություններով ուսումնասիրվում էր Մազովերի կողմից, ով դեռևս այն ժամանակ բարձր էր գնահատել այդ ցեղատեսակը և ահազանգել էր, որ այն ոչնչացման եզրին է և պետք է գրանցվի կարմիր գրքում : Այսօր հայկական գամփռը պահպանվել է միայն նվիրյալ գիտակների շնորհիվ:

Ս. Զ, որ աաքարյանը ասաց, որ այսօր մենք գրեթե չունենք այդ շնատեսակի բուծարաններ և դա մեծագույն խնդիր է: Բայց կան լավ մասնագետներ, որոնք մեծ ներդրում ունեն հայկական գելխեղդի տեսակի պահպանման և բազմացմահ հարցում.« Նրանք ունեն բուծարաններ, պարզապես այսօր արհամարհված են, բայց մենք գնալու ենք տեսնենք բուծարանը և եթե կգանք մեկ ընդհանուր հայտարարի, մենք ամեն կերպ կօգնենք պահպանել այդ շնաբուծարանը»:

Նա ասաց որ այդ շնաբուծարանի վիճակին ծանոթանալուց, շներին ուսումնասիրելուց հետո իրենք կկազմեն դիմում և կներկայացնեն Միջազգային կինոլոգիական միությանը ցեղատեսակը գրանցելու համար:

«Իրավունքի» հարցին, թե Հայաստանի որ մարզում է գտնվում այդ շնաբուծարանը և քանի գամփռ է պահվում այնտեղ՝ պարոն Զաքարյանը հրաժարվեց պատասխանել, ասելով  որ այդ տեղեկատվությունը  դեռևս գաղտնի է պահվում:


Մարինե Բարսեղյան