«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասին
Ներքաղաքական
Բաքվում ընթացող դատավարությունը լուսաբանելը, կոնկրետ սոուսով լուսաբանելը, կարծում եմ՝ այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը որեւէ կերպ դա չի լուսաբանում:
«Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որովհետև դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը»,-ասաց նա:
Հարցին՝ այսինքն չպետք է դա լուսաբանել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել»: