Երևանը Ջազի միջազգային օրը կնշի ջազային բացօթյա համերգով Կասկադում Մոտ ապագայում կտեսնենք ռազմական գործողությունների ակտիվացում. Գրիգոր Բալասանյան Ռուսական Սու-34-երը 15 սավառնող ավիառումբերով հարվածել են Բոգատիրում ուկրաինական դիրքերին (Տեսանյութ) «Ինտեր» — «Ռոմա». Մեկնարկային կազմեր Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում Վարդան Ղուկասյանը բանտից հայտնել է իր շնորհակալական ուղերձը. Ձայնագրություն Ռուսատյացության տարածման համար հսկայական ֆինանսներ են ծախսվել. Քեռյանը փակագծեր է բացում Ջրհոս և ևս 2 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն գալիք շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 28-ից մայիսի 4-ը ՎԻԴԵՈ. Ռուսաստանի Դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել Իրականում ինչ է կատարվել Շահիդ Ռաջայի նավահանգիստում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի հայտնի միջազգայնագետը

«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Սպորտ

Վերջերս Թաիլանդի Բանկոկ քաղաքում կայացել է Մուայթայի Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ, որից 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե։ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան ներկայացնող քիքբռնցքամարտիկ, Աշխարհի չեմպիոն ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել, նաև Աշխարհի չեմպիոնական գոտին է նվաճել։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։

- Շնորհավորում ենք, Ռոման, Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Մեկնարկում հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Իսկ ահա երկրորդ մենամարտում, չեմպիոնական գոտու ճանապարհին նոկաուտի ենթարկեցի Հնդկաստանի ներկայացուցչին ու այդպես հաղթեցի, նվաճեցի Աշխարհի չեմպիոնական գոտին։ Անկեղծ ասած, շատ երկար էի սպասել այս հաղթանակին, այս չեմպիոնական գոտուն, շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նվաճել այն։ Նշեմ, որ հենց առաջին մենամարտի առաջին ռաունդից սկսած բարդ էր, քանի որ մենամարտի ընթացքում ստացա քթի կոտրվածք, բայց դա որևէ կերպ չխանգարեց հավաքվելուն և մենամարտը իր տրամաբանական ավարտին հասցնելուն։

- Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։

- Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա, շոկի մեջ էի։ Քանի որ շատ երկար էի սպասել այդ օրվան, հատկապես նախորդ տարվանից հետո առավել վճռական էի տրամադրված։ Նախորդ տարվա Աշխարհի առաջնության ժամանակ նվաճել էի արծաթե մեդալ և ինքս ինձ համար որոշել էի, որ կիսատ գործն ավարտին է պետք հասցնել։ Հաղթանակս նվիրում եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել միշտ, օգնել ու աջակցել են, ուրախացել ու տխրել ինձ հետ միասին ու իրենց կարևոր լուման ունեն իմ բոլոր մարզական հաջողություններում, ձեռքբերումներում։

- Ռոման, ինչպիսին էին մրցակիցներդ։

- Բավականին ուժեղ էին։ Թեև չէի հասցրել ուսումնասիրել, զուտ ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ, որ դուք էլ եք ինձ հետ համակարծիք, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելն ինքնին արդեն ենթադրում է ուժեղ ու արժանի մրցակցություն։ Երկու մենամարտն էլ բավականին բարդ տրվեցին, ու չեմ կարող առանձնացնել։

- Ինչպիսի մարզավիճակում էիր գտնվում Աշխարհի առաջնության ժամանակ։

- Նախքան մրցաշարը, շատ լավ մարզավիճակում էի գտնվում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացա ու ստիպված էի վատառողջ հանդես գալ։

- Սա քո որերորդ հաղթանակն էր։

- Անկեղծ ասած, հաղթանակներս իրականում շատ - շատ են, հստակ թիվ նշել չեմ կարող։ Բայց որ սա կյանքիս կարևորագույն հաղթանակներից մեկն էր, դա հաստատ է։ Նշեմ, որ մեր երկրի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ, նվաճեցինք 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, սա շատ լավ արդյունք եմ համարում։ Իմ անձնական մարզիչն է Արամ Աբրամյանը, նա Մուայթայի ֆեդերացիայի նախագահն է նաև։

- Ռոման, հետաքրքիր է մեր երկրում մուայթայ մարզաձևը ինչպիսի զարգացվածություն ունի։

- Տարեցտարի ցուցանիշները բարելավվում են, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ թե հետաքրքրվողների թիվն է աճում, թե գործող մարզիկներն ավելի շատ ու ավելի արդյունավետ են աշխատում։

- Շնորհակալություն, Ռոման, մեզ ժամանակ տրամադրելու, շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։

- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, իմ նվաճումները մշտապես Ձեր թերթում լուսաբանելու համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






Երևանը Ջազի միջազգային օրը կնշի ջազային բացօթյա համերգով Կասկադում Մոտ ապագայում կտեսնենք ռազմական գործողությունների ակտիվացում. Գրիգոր ԲալասանյանՌուսական Սու-34-երը 15 սավառնող ավիառումբերով հարվածել են Բոգատիրում ուկրաինական դիրքերին (Տեսանյութ) «Ինտեր» — «Ռոմա». Մեկնարկային կազմեր Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքումՎարդան Ղուկասյանը բանտից հայտնել է իր շնորհակալական ուղերձը. ՁայնագրությունՌուսատյացության տարածման համար հսկայական ֆինանսներ են ծախսվել. Քեռյանը փակագծեր է բացումՋրհոս և ևս 2 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն գալիք շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 28-ից մայիսի 4-ըՎԻԴԵՈ. Ռուսաստանի Դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվելԻրականում ինչ է կատարվել Շահիդ Ռաջայի նավահանգիստում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի հայտնի միջազգայնագետըՓողոցով հնարավոր չէ հեռացնել այս իշխանությանը. Արման ՂուկասյանԳիժ ապրիլ. որոշ մարզերում ձյուն է սկսվելՀռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանըԻրանի Շահիդ Ռաջայի նավահանգիստը երեկվա պայթյունից հետո (Լուսանկարներ)Կենդանի Նոստրադամուսը նորից սարսափեցնող կանխատեսում է արել 2025 թվականի համարԻրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1139-իԱյսօր գիշերը սպասվում է անձրև և ամպրոպՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԾնվել է Շուշաննա Թովմասյանի ու Վահե Սայանի դուստրըԱՄՆ Սենատը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթԵ՞րբ կնշվի Համբարձման տոնըԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում, 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհըԻրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառովՎԻԴԵՈ. Մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՇԻՐԱԿՑԻՆԵՐ ՇՏԱՊԵՔ, Ավետիսյան դիագնոստիկ կենտրոն.Շուտով «Բժշկի մոտ»Կենդանակերպի որ նշանների բախտը կբերի 2025 թվականի մայիսին. Ֆինանսական հորոսկոպԿյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա ԽարլապըԱստղագուշակ ապրիլի 27-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲժիշկ Մալիշեւան անվանել է մի արտադրանք, որը չպետք է համակցել հացի հետՌոնալդուն խփեց 934-րդ գոլը, «Ալ Նասրը» դուրս եկավ ասիական ՉԼ-ի կիսաեզրափակիչ(տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ» ծանր հրատետային համակարգերը ոչնչացրել են ուկրաինական կուտակումը Սումում (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Բարսելոնան» դրամատիկ խաղում հաղթեց «Ռեալին» և նվաճեց Արքայական գավաթը (տեսանյութ)ՎԻԴԵՈ. Իրանում չեն կարողանում մարել հրդեհը. նոր պայթյուն է տեղի ունեցելԻրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը գնալով նմանվում է ահաբեկչական հարձակմանՉինաստանը գրավել է Վիետնամի Սենդ-Քեյ կղզին ը Հարավչինական ծովում. Financial TimesՊակիստան-Հնդկաստան սահմանին կատաղի բախումներ են սկսվելԹրամփի չի սեղմել Մակրոնի ձեռքը` նրան թույլ չտակով մասնակցել Զելենսկու հետ հանդիպմանը (Տեսանյութ)Միայն հյուսիսկորեացին վերցրեց ավտոմատը և ուս ուսի կանգնեց ռուս զինվորի հետ. Ռուսական աղբյուրԹրամփը Զելենսկուն «սեւ նշանը» է փոխանցել. Ուկրաինական աղբյուր«Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում». Արամ ԳեւորգյանՆացիզմը պետք է չկարողանա կրկին ծիլեր տալ. Վահան ԲաբայանԷդգար Ղազարյանի կարևոր հայտարարությունը (Simonyan Post)ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսինԿՀՎ-ն հաստատել է իր փոխտնօրենի որդու` ռուսական ուժերի կազմում ՀՌՕ գոտում մահվան մասին լուրը. NBC News«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹԵԺ ԷՐ, ՀՈՒՅԶԵՐՈՎ ԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԵՑ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՓԱՐԻԶԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻնչպես են Հյուսիսային Կորեայի գրոհայինները 3 ժամում ազատագրել Կուրսկի մարզի Պլեխովոն (Տեսանյութ)ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ ռաունդը լավ է ընթացել. Արախչի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top