Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Քրեական
Շենգավիթի համայնքապետարանում նախօրեին քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալվել են թաղապետարանի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Այս մասին հայտնել էր Shamshyan.com-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱԱԾ աշխատակիցները Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։