Հայկական սերիալը կցուցադրվի Թուրքիայում
Մշակութային
Թուրքիայում հայկական սերիալի ցուցադրության լուրին երկակի զգացողություններով են արձագանքում մարդիկ։
Ոմանք կարծում են՝ այսպիսով Հայաստանը ծածուկ քայլերով Թուրքիայի հետ բարեկամական կապեր է ստեղծում՝ հիմա արդեն միջմշակութային դաշտում, ոմանք էլ ոգևորված են, որ հայկական լեզվով հայկական մտածողութունն ու կենցաղը ներկայացնող ֆիլմը եթեր է հեռարձակվելու Թուրքիայում բնակվող հայության համար՝ այն էլ հայերեն լեզվով՝ թուրքական սուբտիտրերով, ինչու ոչ․․․
Նշենք, որ Թուրքիայում առաջին անգամ «4 չարաճճիները» (4 afacan çocuk)՝ հայկական սերիալը հեռարձակման մասին առաջինը հենց «Լույս TV» հիմնադիր ղեկավար հայազգի լրագրող Արամ Քուրանը հայտնել է՝ հեռուստաալիքի X-ի միկրոբլոգում: Ընդգծենք, նա հայալեզու և թրքալեզու ՀԸ-ի հիմնադիր ղեկավարն է։
Euromedia24.com-ը պարզեց, որ տվյալ «4 Չարաճճիներ» ֆիլմը Հանրային ՀԸ-ով ցացուդրվել է անցած տարի և կոչվել է՝ «4 երազանք»:
Ֆիլմի դերակատարներից Արաքսյա Մելիքյանը մեզ հետ զրույցում չցանկացավ կարծիք հայտնել, նշելով, որ ֆիլմի պրոդյուսերն ու տերն ինքը չէ, ինքը որպես դերասան ֆիլում իր աշխատանքը վաղուց արել, ավարտել է և նոր ասելիք չունի։
Ֆիլմի պրոդյուսերը Արամ Միտոյանն է, իսկ ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը:
Ֆիլմը ցուցադրվում էր հանրային առաջին հեռուստատեսությամբ: Նշենք, որ սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։ Հարկ է նշել, որ մի քանի ամիս առաջ համացանցում լայն քննարկում ստացավ այն հանգամանքը, որ Հայաստանի դպրոցական դասագրքերում հրատարակվել է թշնամի երկրի հեղինակների ստեղծագործություններ: