Երիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը
Մշակութային
Ժամանակակից շուկայական հարաբերություններում բիզնես երեւույթը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ առանց բացառության, պարզ պատճառով. դրանք ունեն, ուղիղ ասած՝ ընդհանուր նպատակ, որի անունն է փող կամ ֆինանս։ Այստեղից, միանշանակ, բխում է դրույթ, որ եթե գործ ունես փողի հետ՝ գործ ունես բիզնեսի հետ։ Օրերս Ազգային օպերային թատրոնում հյուրընկալվելով Երիտասարդական օպերային ծրագրին (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), ծանոթացանք առաջին անգամ Հայաստան այցելած հեղինակավոր երկու գործակալությունների՝ Opera connection-ի հիմնադիր Էրկկի Լաուրի Ալստենի եւ Steetta artistis-ի գործակալ Ռիչարդ Րիտտելմանի հետ։ Նրանք տարիներ շարունակ համագործակցելով հայ օպերային երգիչների հետ, այսինքն՝ ճանաչելով հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներին, հաճելիորեն զարմացանք, որ նրանց այցի նպատակն այս անգամ նաեւ մեր երիտասարդ արվեստագետներին սովորեցնելն է, թե ինչպես կողմնորոշվել օպերային բիզնեսում, տիրապետել մենեջմենթի այբուբենին, գլուխ հանել այդ կազմակերպությունների հետ պայմանագրեր վավերացնելուց, լսումների կամ մրցույթների մասնակցել, որպեսզի գերի չդառնալ «ճարպիկ առեւտրականների» ցանկացած առաջարկներին, այլ գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը։ Նշենք նաեւ, որ վերոնշյալ գործակալությունները հայտնի են եւ հեղինակավոր Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Նրանց հետ ժամանակին համագործակցել են այնպիսի համաշխարհային օպերային աստղեր, ինչպիսիք են Էլինա Գարանչան, Վլադիսլավ Սուլիմսկին, Տարաս Շտոնդան, դիրիժորներից հիշատակենք Վելոպ Պահնին… թվարկումը երկար ժամանակ կպահանջի։ Չմոռանանք նշել եվրոպաբնակ ճանաչված սոպրանո Լիանա Ալեքսանյանի անունը, մեր թատրոնից՝ տենոր Տիգրան Հակոբյանին, Երիտասարդական օպերային ծրագրից՝ Գագիկ Վարդանյանին, Նունե Գրիգորյանին եւ այլն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/24/1414403/
© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից