Iravunk.com | Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան
«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան

Ներքաղաքական

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

«Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին,  Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ` նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։ 

Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։

Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության: 

Շատերը կասեն․ «աշխարհն էր մեղավոր, այսօրվա լեզվով՝ միջազգային հանրությունը, որն իր լռությամբ նվիրագործեց ոճրագործություններն ու կոտորածները»։ 
Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։

«Մեզ կոտորեցին, որովհետև մենք չունեինք զենք, չունեինք պետություն»,- սա էլ կլսենք որպես պատճառ ցեղասպանության: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանվեցինք, ինչո՞ւ թուրքական յաթաղանը հասավ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղվեց անմեղ մարդկանց արյունը, և ցիրուցան դարձավ մեր ժողովրդը: 

Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին:

Այսօր պատմությունը կրկնվում է… 
Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝  Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ:

Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, գերեվարված հայորդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները, հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների ինքնության հետքերի հետևողական ոչնչացման ու յուրացման դեպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններն ու կեղծ պահանջատիրությունը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի մասշտաբային տարածումը՝ խոսուն վկայություններն են այն բանի, որ, այո՛, հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի զավեշտական, չասելու համար՝ դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական, քաղաքական,  քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «խաղաղության դարաշրջան» կամ «խաղաղության խաչմերուկ»  կերտելու ճարտարապետությանը:

Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց:

Եվ սա՞ է, որ ուզում ենք մենք։ Սա՞ է, որ ուզում էին  ցեղասպանության նահատակները: Կրկին ո՛չ և բյուր անգամ ո՛չ: 

 Ինչո՞ւ Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Սրբադասեց, որովհետև նրանք նախընտրեցին մեռնել, քան ուրանալ Աստծուն և սեփական ինքնությունը։ Վարդանանց դյուցազներգության ներբողագիր Եղիշե պատմիչը նահատակների ոգին ու քաջությունը նկարագրելիս վկայակոչում է նրանց խոսքերը․ «Նախընտրեցինք աստվածպաշտությամբ մեռնել, քան թե ուրացությամբ ապրել» (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխարհաբար թարգմ․ և ծանոթ․՝ Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 96): Այս ոգեղինացած խոսքերով նահատակվեցին նաև Հայոց Ցեղասպանության զոհերը։

Եվ այսօր  մենք նույն իրականության առջև ենք․ մեզ առաջարկվում է ուրացությամբ ապրելու ճանապարհը, դահիճների հետ համակեցության մեջ ապրելու մոլորությունը: Եվ դա արվում է ոչ այլ կերպ, քան հենց այսօրվա մեր երկրի ղեկավարների համոզված «առաջնորդությամբ»: 

Սրբազան Արարատը մոռացության տալու համար՝ մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։ Հայ Եկեղեցին դիտարկվում է որպես մրցակից, եկեղեցականները՝ սպառնալիք պետության համար։ Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։

Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը։ Ցեղասպանությունից 109 տարիներ հետո մեր ժողովուրդն ստանում է սեփական իշխանություններից  այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից, մոռանալ այն ամենը, ինչը կխանգարի քիրվայություն անել և բարիդրացիության մեջ ապրել ու առևտուր անել սեփական դահիճի հետ։

Մի՞թե սա այլ բան է, քան պղծումն ցեղասպանության զոհերի հիշատակի: Մի՞թե սա մեկնարկն ու նախերգանքը չէ մի նոր ցեղասպանության: Կասկած չունեմ, որ անցյալից հրաժարվելը, թշնամու բարեգթությանը հանձնվելը ինքնին նոր ցեղասպանություն է: 

Եվ դրա համար՝

-    ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
-    ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
-    ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
-    ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
-    ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։

Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․ 

«Լուսովդ քո Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, հաւատացեալքս ապաւինեցաք։ Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. տուր մեզ զխաղաղութիւն քո, եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր Տէր․ ամէն» (Ժամագիրք Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2016, էջ 265-266)։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ 
ԴԻՎԱՆԱՊԵՏ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ․ ԱՐՇԱԿ ԱՐՔ․ ԽԱՉԱՏՐՅԱՆ



«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода