140 միլիոն դոլար` 14 միլիարդի դիմաց… ապերախտություն է. Հրանտ Բագրատյան
ՆերքաղաքականՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ` այսօր մի կողմից ամբողջ օրը հայհոյանքներ են հնչում ռուսների հասցեին, իսկ մյուս կողմից` կա չափազանցված պատկերացումներ` Արեւմուտքի մասին: Մինչդեռ, ըստ նրա, պետք է լավ լինենք երկուսի հետ էլ` լավ հիշելով, որ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցն է:
— Շատ ուրախ եմ, որ Արեւմուտքը փող է տալիս, բայց ինչ տվել են, ՌԴ-ի տվածի ուղիղ մեկ տոկոսն է` 140 միլիոն դոլար` 14 միլիարդի դիմաց։ ՌԴ-ից 5 միլիարդ տրանսվերտ ենք ստանում, 1 միլիարդ դոլարի սուբսիդիա ենք ստանում, քանի որ 165 դոլարով ենք ստանում գազը (320 դոլար է համաշխարհային շուկայում` արտադրողի մոտ), 8 միլիարդ վերաարտահանումից ռուսներից փող ենք ստանում, դեռ դա քիչ է, ԿԲ-ն որոշում է «Միր» ռուսական քարտերը Հայաստանում փակել։ Սա ապերախտություն է, դավաճանություն: