Աստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ) Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնում Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ Որ դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահին Իրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. Mehr Առաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ) Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջ Ովքեր են եղել վթարված ուղղաթիռում. Մանրամասներ

Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), կարևորելով մեր երկրում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումը, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն ու Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ կիրառող երկրի համբավի ձևավորումը, նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար:

AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, կիրառության ոլորտները, ինչպես նաև մանրամասնեց Կենտրոնի ծավալած գործունեությունն ու մատուցած ծառայությունները:

«Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը և նշեց, որ հենց այս նպատակով էլ ստեղծվել է AMCA-ն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը կայանում է, երբ առկա է պետական աջակցություն ու պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը:

«Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,- հավելեց Տաթևիկ Մատինյանը:

Բացի այդ՝ անկախ արբիտրաժային կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը երկրում մեծացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: Վեճերի քննության անկախ, արդյունավետ և արագ մեխանիզմի առկայությունը բարձրացնում է երկրի միջազգային ներդրումային վարկանիշը:

Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջությամբ գաղտնի գործընթացներ են: Հենց այս առումով էլ դրանք գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում հանրայնացնել իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ: Տաթևիկ Մատինյանի խոսքով՝ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա:

«Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից՝ ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ ունենք հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,- ասաց Տաթևիկ Մատինյանը՝ ավելացնելով, որ լրագրողներն առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու կարող են իրազեկել հանրությանը թե արբիտրաժի, թե հաշտարարության առավելությունների, ինչպես նաև վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին: Ու թեև չկա մի ոլորտ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, այնուամենայնիվ, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:

Դասընթացի ժամանակ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Հաշտարարության և արբիտրաժային ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվեց AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչ-գործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը: 

Դասընթացի ավարտին մասնակիցները կիրառեցին յուրացրած գիտելիքները դատախաղի միջոցով:

Հիշեցնենք, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ստեղծվել է 2023 թվականի մայիսին։ Կենտրոնի ստեղծման որոշումը ստորագրվել է կենտրոնի  հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։ AMCA-ի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաեւ նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ AMCA-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ արբիտրաժ, հաշտարարություն, խորհրդատվություն, դասընթացներ և վերապատրաստումներ։ AMCA-ն իր պրոֆեսիոնալ, գիտակ, ոլորտային մասնագիտացած, տեղի և միջազգային արբիտրների ու հաշտարարների շնորհիվ՝ իրականացնում է արագ, արդար ու պրոֆեսիոնալ:



Աստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода